Ստրասբուրգի դատարանը գործը կքննի մինչև մարտի 8-ը" />

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կասեցրել է «Ռուսթավի-2»-ի գործով Վրաստանի Գերագույն դատարանի որոշման իրագործումը

Ստրասբուրգի դատարանը գործը կքննի մինչև մարտի 8-ը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կասեցրել է «Ռուսթավի-2» ընդդիմադիր հեռուստաընկերության սեփականատիրոջփոփոխման գործով Վրաստանի Գերագույն դատարանի որոշման կատարումը: Այդ մասին հայտնել է հեռուստաընկերության գլխավորտնօրեն Նիկա Գվամարիան:

«Այս րոպեների ընթացքում մենք Ստրասբուրգից տեղեկատվություն ենք ստացել: Իր գոյության ընթացքում առաջին անգամ Ստրասբուրգի դատարանը կասեցրել է որոշման իրականացումը Գերագույն դատարանի վճռից հետո: Ստրասբուրգի դատարանը դեռ երբեք նման միջոցի չէր դիմել բացի այն գործերից, որոնք կտտանքներին են վերաբերել», – հայտարարել է Գվամարիան:

Գերագույն դատարանի որոշման կասեցման խնդրանքով (մինչև վերջնական որոշում ընդունելը) ՄԻԵԴ էր դիմել հեռուստաընկերության ղեկավարությունը:

Գվամարիայի խոսքով՝ ՄԻԵԴ-ը կասեցրել է Գերագույն դատարանի գործողությունը մինչև մարտի 8-ը, այդ ընթացքում այն կդիտարկի հայցը քննելու հարցը:

Հիշեցնենք, Վրաստանի Գերագույն դատարանի մեծ պալատը գլխավոր ընդդիմադիր «Ռուսթավի-2» հեռուստաալիքի գործով վճիռ է կայացրել վերադարձնել այն նախկին սեփականտերերին: Հեռուստաընկերության 60% մասնաբաժինը փոխանցվել է Քիբար Խալվաշիին, 40-ը՝ «Պանորամա» ԲԲԸ-ին:

 

Հեռուստաընկերության ղեկավարությունը, լրագրողներն ու ընդդիմադիր քաղաքականկուսակցություններն ու ոչ կառավարական հատվածի մեծ մասն անհիմն է համարում ՔիբարԽալվաշիի պահանջները (որը հավատարիմ է ներկայիս իշխանություններին), ևհեռուստաընկերության գործով դատական գործընթացը կապում է անկախ հեռուստաալիքըվերահսկողության տակ առնելու իշխանության փորձի հետ:


Կարդալ ավելին JAMnews-ում