Ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլգար Մամեդովը 4 տարի բանտում էր այն բանից հետո, երբ ՄԻԵԴ-ը պահանջել էր ազատ արձակել նրան" />

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանին մեղադրել է իր որոշումներն անտեսելու մեջ

Ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլգար Մամեդովը 4 տարի բանտում էր այն բանից հետո, երբ ՄԻԵԴ-ը պահանջել էր ազատ արձակել նրան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել մարդու իրավունքների ոլորտում միջազգային օրենսդրության խախտման մեջ։

• Ի՞նչ է Ադրբեջանում նշանակում «դատապարվում է յոթ տարով» արտահայտությունը

• Իլգար Մամեդովի մամուլի ասուլիսը բանտից ազատ արձակվելուց հետո․ տեսանյութ

• Ազատության մակարդակը Հարավային Կովկասում՝ ըստ Freedom House-ի վարկածի

Խոսքը «Հանրապետական այլընտրանք» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Իլգար Մամեդովի գործի մասին է։ Մամեդովին չորս տարի ևս բանտում պահեցին այն բանից հետո, երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այդ գործը քաղաքական ենթատեքստ ունեցող ճանաչեց և պահանջեց ազատ արձակել Մամեդովին։

Իլգար Մամեդովի գործը

ՌԵԱԼ շարժման (այն ժամանակ՝ հասարակական շարժման) առաջնորդ Իլգար Մամեդովը պատրաստվում էր 2013թ-ին Ադրբեջանում իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններին։ Սակայն երկրի հյուսիսում գտնվող Իսմայիլի քաղաք մեկնելուց հետո, որտեղ հասարակական անկարգություններ էին տեղի ունենում, նա կալանավորվեց։

Ի սկզբանե Մամեդովին մեղադրանք առաջադրվեց այդ անկարգությունների կազմակերպման և ոստիկանությանը դիմադրելու համար, իսկ ավելի ուշ այդ մեղադրանքն ավելի լուրջ հոդվածով փոխարինվեց․ զանգվածային անկարգությունների կազմակերպում, որոնք ուղեկցվել են հրդեհումներով և ավերածություններով։

2014թ-ին նա դատապարտվեց յոթ տարվա ազատազրկման։ Այդ նույն 2014թ-ին ՄԻԵԴ-ն, ի պատասխան Իլգար Մամեդովի բողոքի, կալանքն ապօրինի ճանաչեց և պահանջեց ազատ արձակել ընդդիմադրին և հանել նրա նկատմամբ բոլոր մեղադրանքները, սակայն Ադրբեջանի իշխանությունները դա չարեցին։

Իլգար Մամեդովը բանտում անցկացրեց գրեթե հինգ տարի և ազատ արձակվեց 2018թ-ի հուլիսին։

Այսպիսով Ադրբեջանը փաստացի անտեսեց ՄԻԵԴ վճիռը։ Ադրբեջանի դեմ նոր գործը կարող է երկրին պատժամիջոցներով սպառնալ՝ ընդհուպ մինչև Եվրախորհրդից հեռացվելը։ Ինչպես նշվում է Եվրադատարանի մամուլի հաղորդագրությունում, նման որոշումն առաջին անգամ է ընդունվում դրա ողջ պատմության ընթացքում։

Իլգար Մամեդովը Ֆեյսբուքյան իր էջում այսպես է մեկնաբանել ՄԻԵԴ որոշումը․

«Կալանքից առաջ ունեցած իմ իրավաբանական կարգավիճակն ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ վերականգնելու դատարանի պահանջը նշանակում է, որ ես կարող եմ իմ թեկնածությունն առաջադրել ինչպես խորհրդարանական, այնպես էլ նախագահական ընտրություններում»։

Ինչո՞ւ հիմա միայն

Պետության հասցեին ՄԻԵԴ նման մեղադրանքն աննախադեպ իրադարձություն է։ Եվ Ադրբեջանում շատերն են տարակուսում, թե ինչու է Եվրադատարանն այդպես վարվում հենց հիմա, թեև նախկինում դրա համար առիթները ևս շատ էին։

Այս հարցին պատասխանում է JAMnews-ի քաղաքական մեկնաբան Շահին Ռզաևը․

«Պատճառներից մեկը կարող է լինել Ադրբեջանի արտաքին քաղաքական ուղղվածության փոփոխությունը։ Ավելի ճիշտ, Եվրոպայից հիասթափությունն ու Ռուսաստանի հանդեպ համակրանքի աճը։ Հետևաբար, Եվրոպայի արձագանքը նույնպես կոշտ է դարձել։ Եթե նախկինում ընտրություններ կեղծելուն և մարդու իրավունքները խախտելուն արձագաքում էին հայտարարություններով՝ միաժամանակ հիշելով, որ Ադրբեջանն, այնուամենայնիվ, այլընտրանքային հումքային բազա է, ապա այժմ սկսել են արդեն իրավաբանական լծակներ կիրառել։ Այս կերպ բանը կարող է պատժամիջոցների էլ հասնել»։


Կարդալ ավելին JAMnews-ում