Որոշման կատարումը հետաձգվել է մինչև ՄԻԵԴ-ի վերջնական վճիռը " />

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն անժամկետ կասեցրել է «Ռութավի-2»-ի գործով Վրաստանի Գերագույն դատարանի որոշման իրականացումը

Որոշման կատարումը հետաձգվել է մինչև ՄԻԵԴ-ի վերջնական վճիռը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն անժամկետ կասեցրել է «Ռուսթավի-2» ընդդիմադիր հեռուստաընկերության սեփականատիրոջ փոփոխության վերաաբերյալ Վրաստանի Գերագույն դատարանի որոշման իրականացումը: Այդ մասին հայտարարել է հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվամարիան:

«Ստրասբուրգի դատարանի դիտարկման պալատը մարտի 3-ին հայցի ապահովման համար ընդունված միջոցները միաձայն անժամկետ երկարաձգել է: Վրաստանի կառավարությանն արգելվել է Գերագույն դատարանի վճիռն իրականացնել մինչև այն պահը, երբ ՄԻԵԴ-ը դրա իրավունքը տա», – հայտարարել է Գվամարիան:

Նրա խոսքով՝ «Ռուսթավի-2-ը՝ Վրաստանի դեմ» գործը մտել է եվրոպական արդարադատության պատմություն: Նա շնորհակալություն է հայտնել հեռուստաընկերության աշխատակիցներին և կողմնակիցներին:

Վրաստանի Գերագույն դատարանի մեծ պալատը մարտի 2-ին գլխավոր ընդդիմադիր «Ռուսթավի-2» հեռուստաալիքի գործով վճիռ է կայացրել վերադարձնել այն նախկին սեփականտերերին: Հեռուստաընկերության 60% մասնաբաժինը փոխանցվել է Քիբար Խալվաշիին, 40-ը՝ «Պանորամա» ԲԲԸ-ին:

Մարտի 3-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կասեցրել է «Ռուսթավի-2»-ի գործով Վրաստանի Գերագույն դատարանի որոշման կատարումը մինչև մարտի 8-ը (այդ ժամանակ կորոշվի, թե արդյոք դատարանը կքննի հեռուստաալիքի հայցը):

Հեռուստաընկերության ղեկավարությունը, լրագրողներն ու ընդդիմադիր քաղաքականկուսակցություններն ու ոչ կառավարական հատվածի մեծ մասն անհիմն է համարում Քիբար Խալվաշիի պահանջները (որը հավատարիմ է ներկայիս իշխանություններին), և հեռուստաընկերության գործով դատական գործընթացը կապում է անկախ հեռուստաալիքը վերահսկողության տակ առնելու իշխանության փորձի հետ:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում