Մարդու իրավունքները Կովկասում. Amnesty International-ի եզրակացությունները

Ադրբեջան՝ խղճի գերիներ, Հայաստան՝ ցույցերի ցրում, Վրաստան՝ կախյալ դատարան, Ուկրաինա և Ռուսաստան՝ զինվորականների և ուժայինների հանցագործություններ

Amnesty International հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն ամենամյա հաշվետվություն է հրապարակել 2016թ-ին աշխարհում մարդու իրավունքների դրության մասին: Ահա թե ինչ տեսք ունեն այդ հաշվետվությունում Հարավային Կովկասի երկրները.

Ադրբեջան

 14-ից ոչ պակաս խղճի գերի բանտերում են եղել: Իրավապաշտպան կազմակերպությունների մեծ մասը, որոնք ստիպված են եղել դադարեցնել իրենց գործունեությունը նախորդ տարիներին, այդպես էլ չեն կարողացել այն վերականգնել: Կտտանքների և դաժան վերաբերմունքի, ինչպես նաև իշխանություններին քննադատողների կամայական ձերբակալությունների մասին բազմաթիվ հաղորդագրություններ են ստացվել:

 Հայաստան

Հուլիսին ոստիկանությունն ուժ է կիրառել երկրի մայրաքաղաք Երևանում անցկացրած ընդհանուր առմամբ խաղաղ ցույցերը ցրելու ժամանակ: Շատերըհաղորդում էին, որ վնասվածքներ են ստացել, ծեծի և դաժան վերաբերմունքի ենթարկվել ձերբակալության և կալանքի տակ գտնվելու ժամանակ:

Վրաստան

Աղմկոտ գործերով իշխանությունների համար մի շարք բարենպաստ որոշումներից հետո խիստ կասկածներ են հայտնվել դատավորների անկախության և քաղաքական միջամտության վերաբերյալ: Հաղորդվել է ոստիկանությունում կտտանքների և դաժան վերաբերմունքի նոր դեպքերի մասին: Աբխազիա և Հարավային Օսիա առանձնացած տարածաշրջանների վարչական սահմանների շարունակական ամրապնդման պատճառով բնակիչների համար ավելի ու ավելի բարդ է եղել իրականացնել իրենց տնտեսական և սոցիալական իրավունքները:

Հետխորհրդային տարածքի մյուս երկրներից ուշադրություն են գրավում Ուկրաինան և Ռուսաստանը:

Ուկրաինա

Ուկրաինայի արևելքում  և՛ ուկրաինական զորքերը, և՛ ռուսամետ անջատողականների ուժերը շարունակել են օգտվել անպատժելիությունից՝ չնայած միջազգային հումանիտար իրավունքի նորմերի խախտումներին, այդ թվում՝ ռազմական հանցագործություններին և կտտանքներին:

Ռուսաստան

Շարունակել է տեղեկատվություն ստացվել Հյուսիսային Կովկասում ուժային կառույցների գործողությունների ժամանակ մարդու իրավունքների լուրջ խախտումների մասին: Նրանց վրա, որոնք քննադատել են Չեչնիայի իշխանություններին, ոչ պետական սուբյեկտներ են հարձակվել, նրանց դեմ քրեական գործեր են հարուցվել, իսկ տարածաշրջանում իրավիճակը լուսաբանող իրավապաշտպանները հետապնդումների են բախվել ոչ պետական սուբյեկտների կողմից: Ռուսաստանին քննադատել են միջազգային հարթակում Սիրիայում նրա զինված ուժերի ենթադրյալ ռազմական հանցագործությունների համար: Միջազգային քրեական դատարանը շարունակել է ուսումնասիրել իրավիճակն Ուկրաինայում՝ ներառյալ Ուկրաինայի արևելքում և Ղրիմում իրագործած հանցագործությունները: Ռուսաստանը չի կատարել ապաստան խնդրողների և փախստականների իրավունքները:

Ընդհանուր առմամբ, Amnesty International-ի տվյալներով 2016թ-ին.

– ռազմական հանցագործություններ են կատարվել նվազագույնը 23 երկրում,

– փախստականներն ապօրինի արտաքսման են ենթարկվել 36 երկրից,

– մարդու իրավունքները պաշտապանող մարդկանց սպանություն է տեղի ունեցել 22 երկրում:


Կարդալ ավելին JAMnews-ում