"Հայաստանի նոր իշխանությունները վախենում են նրանից, թե ինչ կասի Ռոբերտ Քոչարյանն", - ասել է նրա ներկայացուցիչը մամուլի ասուլիսի խափանումից հետո։" />

«Մարդասպա՜ն»․ վանկարկում էին ակտիվիստները Երևանում, որոնք խափանեցին նախկին նախագահի մամուլի ասուլիսը

"Հայաստանի նոր իշխանությունները վախենում են նրանից, թե ինչ կասի Ռոբերտ Քոչարյանն", - ասել է նրա ներկայացուցիչը մամուլի ասուլիսի խափանումից հետո։

«Մարդասպա՜ն», «Նա Հայաստանում տեղ չունի», – բղավում էին մի քանի տասնյակ ակտիվիստ, որոնք օգոստոսի 14-ին լրագրողների հետ եկել էին Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսին, վերջինիս նախօրեին են կալանքից ազատ արձակել։

Նա  հուլիսի 28-ից գտնվում էր նախնական կալանքի տակ  սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Սակայն Վերաքննիչ դատարանն ապօրինի ճանանչեց նրա ձերբակալության մասին որոշումը։ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը լրագրողներին ասել է, որ ազատ արձակման հիմքը Ռոբերտ Քոչարյանի՝ որպես նախկին նախագահի անձեռնմխելիության մասին Սահմանադրության դրույթն է։

Ակտիվիստների շարքում հիմնականում ուսանողներ էին՝ վերջերս Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխության» մասնակիցները, որի  արրդյունքում երկրում ամբողջությամբ փոխվեց իշխանությունը։ Նրանք նախկին նախագահի հայտնվելուն սպասող լրագրողներին հայտարարեցին, որ մտադիր են խափանել նրա մամուլի սուլիսը։

Արդյունքում՝ այդպես էլ ստացվեց․ դահլիճից դուրս եկան Ռոբերտ Քոչարյանի անվտանգության ծառայության աշխատակիցները, և շուտով հայտնի դարձավ, որ նա լքել է բիզնես-կենտրոնի տարածքը, որտեղ պլանավորված էր մամուլի ասուլիսը։

Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նախագահն է եղել 1998-2008թթ-ին: Նրա կալանքը կապված էր 2008թ-ի մարտի 1-2-ի իրադարձությունների հետ: 2008թ-ի փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններից հետո երկրում հուզումներ սկսվեցին. Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած քաղաքական դաշինքի կողմնակիցները պնդում էին, որ ընտրություններում հաղթել է Լևոն Տեր-Պետրոսյանն, ու պահանջում էին վերանայել ընտրությունների արդյունքները:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն, ըստ քվեարկության արդյունքների, հաղթող էր հայտարարելՍերժ Սարգսյանին, սակայն նա այդ ժամանակ դեռ չէր զբաղեցրել իր պաշտոնը. երկրի նախագահը դեռ Ռոբերտ Քոչարյանն էր: Նա արտակարգ դրություն մտցրեց: 2008թ-ի մարտի 1-ին ցույցը ցրելու ժամանակ մարտական զենք կիրառվեց, տասը մարդ զոհվեց՝ քաղաքացիական ութ անձ և ոստիկանության երկու աշխատակից:

Փաստաբան Ռուբեն Սահակյանը լրագրողներին ասել է, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական գործը կարող է ընդհանրապես կարճվել անձեռնմխելիության մասին սահմանադրական նորմի համաձայն։

Նախկին նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը մամուլի ասուլիսի խափանման համար մեղադրել է Հայաստանի նոր իշխանություններին։

«Ինչպես տեսաք, իշխանությունները վախենում են Ռոբերտ Քոչարյանի ասելիքից։ Այդ պատճառով էլ նրանք իրենց ակտիվիստներին ուղարկել են ասուլիսը խափանելու», — ասել է Սողոմոնյանը լրագրողներին։

Ռոբերտ Քոչարյանն ավելի վաղ հայտարարել էր, որ իր հանդեպ քրեական հետապնդումը քաղաքականապես մոտիվացված է։

Սպասվում է, որ Քոչարյանի ներկայացուցիչներն ավելի ուշ հայտարարությամբ հանդես կգան։


Կարդալ ավելին JAMnews-ում