«Մաթիլդա» ֆիլմի պրեմիերան. մեքենաների հրդեհում, մոլոտովի կոկտեյլներ, զանգվածային ցույցեր" />

Մասշտաբային սկանդալ Ռուսաստանում ցարի անձնական կյանքի մասին ֆիլմի շուրջ

«Մաթիլդա» ֆիլմի պրեմիերան. մեքենաների հրդեհում, մոլոտովի կոկտեյլներ, զանգվածային ցույցեր

Նատալյա Պոկլոնսկայան կայսր Նիկոլայ II-ի կիսանդրու մոտ: Լուսնկարը՝ Յուրի Կոզիրևի/ «Նովայա գազետա»

Ռուսաստանում սկսվել է «Մաթիլդա» ֆիլմի ցուցադրությունը: Այն զուգակցվում է մասշտաբային սկանդալով, մեքենաների հրդեհմամբ, «Մոլոտովի կոկտեյլների» կիրառմամբ հարձակումներով և զանգվածային ցույցերով:

«Մաթիլդան» պատմություն է իրական պատմական իրադարձությունների մասին. վերջին ռուս կայսր Նիկոլայ II-ի սիրավեպի մասին բալետի պարուհի Մաթիլդա Կշեսինսկայայի հետ 20-րդ դարի սկզբին: Նիկոլայ II-ն այն ժամանակ ամուսնացած չէր:

Ֆիլմի մտահղացումն ինքնին մի խումբ ուղղափառ ակտիվիստների բողոքն է առաջացրել Պետդումայի պատգամավոր Նատալյա Պոկլոնսկայայի գլխավորությամբ: Նա Ուկրաինայի նախկին քաղաքացի է, որը Ղրիմի բռնակցումից հետո զբաղեցնում էր այդ շրջանի գլխավոր դատախազի պաշտոնը, իսկ այնուհետև դարձավ ռուսական խորհրդարանի անդամ:

Պոկլոնսկայան և նրա կողմնակիցները հայտարարել են, որ «Մաթիլդան» վիրավորում է հավատացյալների զգացմունքները, քանի որ Նիկոլայ II-ը սրբադասվել է Ռուս ուղղափառ եկեղեցու կողմից:

«Մաթիլդայի» հակառակորդները փորձել են ֆիլմի ցուցադրությունն արգելել դատական կարգով: Երբ դա չստացվեց, նրանք անցան վճռական գործողությունների: «Մաթիլդայի» ռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելի ստուդիայի վրա «Մոլոտովի կոկտեյլի» կիրառմամբ հարձակում է տեղի ունեցել: Նրա փաստաբանի մեքենայի հրկիզման փորձ է կատարվել: Սեպտեմբերի 12-ին Սանկտ Պետերբուրգում ցույց անցկացվեց ֆիլմի ցուցադրության դեմ, որին, ըստ կազմակերպիչների, մասնակցել է 20 հազար մարդ:

 

 

«Հաղորդագրություններ» հրկիզված մեքենաների հարևանությամբ: Լուսանկարը՝ Կոնստանտին Դոբրինինի/ Վկոնտակտե

 

 

 

 

Արդեն երկու խոշոր ռուսական կինոցանց հրաժարվել է ցուցադրել «Մաթիլդան»՝ պատճառաբանելով այդ որոշումն անվտանգության նկատառումներով:

Ռուսական սոցմեդիաներում ամենահաճախ տրվող հարցը վերջին օրերին այսպես է հնչում.

ի՞նչպես է չամուսնացած ցարի սիրավեպի մասին ֆիլմը վիրավորում հավատացյալների զգացմունքներն, իսկ Կարմիր հրապարակում Լենինի դամբարանի առկայությունը, որը հրամայել է գնդակահարել Նիկոլայ II-ին՝ ոչ:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում