«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության հետազոտության արդյունքներով" />

Մահերի պատճառները հայկական բանակում և այդ գործերի հետաքննությունը

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության հետազոտության արդյունքներով

права человека, смерть в армии, случаи гибели солдат, вооруженные силы, случаи со смертельным исходом, убийство, самоубийство, нарушение режима прекращения огня, մարդու իրավունքներ, մահեր բանակում, զինված ուժեր, մահվան ելքով պատահար, սպանություն, ինքնասպանություն, հրադադարի խախտում

Հայաստանի քննչական կոմիտեի տվյալների համաձայն՝ միայն 2014-2019 թվականներին զինված ուժերում 349 մահվան դեպք է գրանցվել: Քննչական կոմիտեում կարծում են, որ սա մեծ թիվ է փոքր երկրի համար՝ տարեկան մի քանի տասնյակ զինծառայողի մահվան դեպք։

Մահվան պատճառներն են․

Լեռնային Ղարաբաղի պատերազմից (1991-1994թթ․) հետո կնքված հրադադարի ռեժիմի խախտում հայ-ադրբեջանական շփման գծի երկայնքով,

• դժբախտ պատահարներ,

• առողջական խնդիրներ,

• սպանություններ,

• ինքնասպանություններ։

Իրավապաշտպաններն անհանգստացած են, որ այս դեպքերի հետաքննությունը միշտ չէ լիարժեք կատարվում, երբեմն փորձ է կատարվում կոծկել մահվան պատճառները, թաքցնել իրական մեղավորներին։ Բոլոր մանրամասները՝ «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության տվյալներով։

Գրիգոր Ավետիսյանի և Սուրեն Արամյանի գործը

«Նախ մեզ ասում էին, որ դիվերսիա է եղել, այսինքն որդիս և իր ընկերը հակառակորդի դիվերսիոն ներթափանցման արդյունքում են զոհվել։ Մի քանի ամիս խելքի չէինք գալիս, չէինք կողմնորոշվում, թե ինչ է կատարվել, գործն ինչ հունով է գնում։ Հետո՝ հասկանալով, որ դիվերսիա չէր կարող լինել, այսինքն դիվերսանտը չէր կարող մտնել վրան և հենց երկու արտաշատցու սպանել, անմիջապես գնացել եմ քննիչների մոտ», – վերհիշում է Սուրեն Արամյանի հայրը՝ Արթուր Արամյանը։

Երկու ընկերները՝ Գրիգոր Ավետիսյանը և Սուրեն Արամյանը, սպանվել են մարտական հենակետում 2016թ․ ապրիլի 6-ին։ Երկու օր անց մեղայականով Վարդենիսի ռազմական ոստիկանություն է ներկայացել զինծառայող Դավիթ Դումիկյանը և «խոստովանել», որ ինքն է սպանել Ավետիսյանին ու Արամյանին:

Թե ինչպես են Ադրբեջանում «մոռանում» աղմկահարույց հանցագործությունների մասին

«Գողը պետք է նստի բանտ»․ Հայաստանում հաստատել են Քրեական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը

«Հայաստանի բանտերում արտոնյալ բանտարկյալներ կան»

Ազատությունը Կովկասում Հայաստանում բարելավում կա, Վրաստանում՝ վատթարացում, Ադրբեջանում ամեն ինչ վատ է Freedom House

Ավելի ուշ Դումիկյանը հրաժարվել է իր ինքնախոստովանական ցուցմունքներից և մինչ այժմ պնդում է, որ դրանք իրենից կորզել է ռազմական ոստիկանության աշխատակիցներից մեկը՝ «բարձրահասակ մի գնդապետ»:

Սպանվածների հարազատները չեն հավատում պաշտոնական վարկածին։ Գտնում են, որ կեղծ նախաքննություն է կատարվել, որի նպատակը ոչ թե իրական հանգամանքների պարզումն, այլ կատարվածը կոծկելն է։

Հարազատների կարծիքով՝ Դավիթ Դումիկյանի «ինքնախոստովանական» ցուցմունքները նախաքննական մարմինը կամայականորեն է մեկնաբանում։

Բանն այն է, որ նախաքննական մարմինն ապացուցված է համարել, որ Գրիգոր Ավետիսյանին սպանել է Դումիկյանը, և ապացուցված չի համարել, որ նա սպանել է նաև Սուրեն Արամյանին։ Այդ իսկ պատճառով Գրիգոր Ավետիսյանի սպանության մասը անջատվել է գործից և ուղարկվել դատարան: Իսկ Սուրեն Արամյանի սպանության գործը կարճվել է հանցագործությունն իրականացնողներին պարզելու անհնարինության պատճառաբանությամբ։

Վիճակագրություն

Հայաստանի իրավապաշտպան կազմակերպությունները ևս գտնում են, որ զինծառայողների շրջանում մահացության դեպքերի թիվը մեծ է։ Դրանք բանակում կատարված դեպքերի սեփական վիճակագրությունն են վարում, որը շատ անգամ տարբեր է պաշտոնական վիճակագրությունից։

Վանաձորում գործող «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը խնդրով զբաղվում է 2013 թվականից։ Իր Safesoldiers.am կայքում կազմակերպությունը փորձել է ի մի բերել Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի ռեժիմի կնքման պահից (1994թ․ մայիսի 12) մինչ այժմ համեմատաբար խաղաղ պայմաններում հայկական բանակում գրանցված մահվան դեպքերը։

Բաց աղբյուրներից պարբերաբար լրացվող կայքի բազան այս պահի դրությամբ շուրջ 1160 միջադեպ է ներառում։ Եվ կազմակերպությունում կարծում են, որ այն դեռևս շատ հեռու է ամբողջական համարվելուց, քանի որ պաշտպանության նախարարությունը չի համաձայնվում համագործակցել այս հարցում։

Կազմակերպությանը, սակայն, հաջողվել է վերջին երեք տարիներին վերաբերող տվյալներ ստանալ Հայաստանի գլխավոր դատախազությունից և զինվորական կենտրոնական դատախազությունից։

2017թ. ընթացքում արձանագրվել է զինծառայողների մահվան 76 դեպք, որից սպանություն են որակվել 3-ը, ինքնասպանություններ՝ 10-ը:

2018թ արձանագրված ընդհանուր 63 դեպքից մեկն սպանություն է, 11-ն՝ ինքնասպանություն։  

2019թ հայտնի է դարձել 49 զինծառայողի մահվան մասին։ Արձանագրվել է 5 սպանության և 10 ինքնասպանության դեպք։

Այսպիսով, վերջին երեք տարիների ընթացքում ինքնասպանությունների թիվը գրեթե նույնն է, սպանությունների թիվը 2019-ին աճել է։

Իսկ Safesoldiers.am կայքի ընդհանուր բազայի տվյալներով սպանությունների և ինքնասպանությունների թիվն ավելի է, քան հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում ունեցած զոհերն են։

Սպանությունների թիվը, սակայն, իրականում կարող է ավելի մեծ լինել․ այս ոլորտում կազմակերպության ունեցած փորձը ցույց է տալիս, որ պատկան մարմինները հաճախ նվազեցնում են սպանությունների թիվը, հնարավորության դեպքում՝ վերագրում ցանկացած այլ պատճառի։

Ք 

րեագետ, «Խաղաղության երկխոսության» փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը 2000 թ-ից բանակային սպանությունների գործերով բազմիցս ներգրավվել է որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ։

Ըստ Ռուբեն Մարտիրոսյանի, քննչական մարմինները, սերտաճած լինելով, միմյանց փոխլրացնելով, ստուգումների ընթացքում, պատահում է, կոծկում են բանակային հանցագործությունները։ Դիտավորյալ սպանությունները ներկայացվում են որպես ինքնասպանություններ, անզգուշությամբ կատարված սպանություններ կամ դժբախտ պատահարներ։

Մարտական հենակետերում կատարված սպանությունները երբեմն ներկայացվում են որպես հակառակորդի կողմից կատարված սպանություններ: Արդյունքում` սպանությունները չեն բացահայտվում, քանի որ դեպքի վայրը, մահվան առաջացման պատճառներն ու հանցագործության գործիքները կեղծվում են, նախաքննությունն էլ` հենվելով կեղծ փաստերի վրա, հանգում է եզրակացությունների, որոնք չեն համապատասխանում դեպքերի իրական ընթացքին:

Վերջին, եզրափակող օղակը հանդիսացող դատարանում որպես ապացույց են ընդունվում ապօրինի ճանապարհով ձեռք բերված փաստերն ու բռնությունների արդյունքում կորզված վկայությունները։ Արդյունքում, կայացվում է դատավճիռ (եթե կայացվում է), որը չի արտացոլում իրականությունը։

Մանուչար Մանուչարյանի գործը

«Խաղաղության երկխոսություն» կազմակերպությունն, ի թիվս այլ բանակային գործերի, տուժող կողմի շահերն է ներկայացնում նաև 2013թ․-ին ժամկետային զինծառայությունն անցնելիս մահացած Մանուչար Մանուչարյանի գործով։

Հետաքննության առաջին իսկ օրվանից երեք կրակոցով կատարված սպանությունը որակվել է որպես ինքնասպանություն:

Ինչպես միշտ նման դեպքերում՝ այս անգամ ևս ինքնաձիգի վրա նույնականացման համար պիտանի մատնահետքեր չեն հայտնաբերվել։ Տեսականորեն դրանք կարող էին ոչնչացվել մարդասպանի կողմից, սակայն, քանի որ այս փաստի շուրջ նման գործերով երբևէ քննություն չի կատարվում, կարելի է ենթադրել, որ ամենայն հավանականությամբ մատնահետքերը ոչնչացվում են հենց նախաքննական մարմնի կողմից։

Այսինքն կան հիմքեր կասկածելու, որ Մանուչարյանը սպանվել է, իրեղեն ապացույցը՝ կեղծված է (փոխել են զենքը, մաքրել մատնահետքերը)։

Գործի նյութերն ուսումնասիրելիս, «Խաղաղության երկխոսության» փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը հայտնաբերել է, որ քննիչն «ինքնասպանություն» գործած Մանուչար Մանուչարյանի զինվորական տաբատի աջ ոտքի հետնամասում հայտնաբերել է 5մմ տրամագծով հրազենային վնասվածքի անցք։ Մինչդեռ, հետագայում քննության ընթացքում այդ փաստը «մոռացվել է»։

Դիակի զննության արձանագրությունում արդեն ոչինչ չի ասվում հետևից հրազենային վնասվածք ստանալու մասին։ «Խաղաղության երկխոսության» փորձագետին հաջողվեց կոտրել գործով դատավորի դիմադրությունն, դատարանում սպանվածի հագուստը զննել և հավաստիանալ հրազենային անցքի առկայության մեջ։ Այնումենայնիվ, անհնար եղավ հայկական դատական ատյաններում արդարության հասնել։ Գործն այժմ քննվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։

Եվ սա միակ դեպքը չէ։ Զինված ուժերում գրանցված մի շարք միջադեպերից հետո նախաքննական մարմինը քրեական գործ է հարուցել ինքնասպանության վարկածով և, չնայած աչքի զարնող անհարթություններին և անհամապատասխանություններին, քննությունը համառորեն շարունակել, միայն այդ վարկածը հիմնավորելով։

Նույն Մանուչար Մանուչարյանի գործի նախաքննության ընթացքում նախաքննական մարմինը կատարվածը նախ կրոնական, այնուհետև՝ անպատասխան սիրո հողի վրա կատարված ինքնասպանություն է փորձել ներկայացնել։ Անհաջողության մատնվելով, միայն մեկ ծառայակցի վկայության վրա հիմնվելով, ինքնասպանության հասցնելու մեջ մեղադրանք առաջադրվեց երկու այլ համածառայակցի։

Գրիշա Խաչատրյանի գործը

Մեկ այլ զինծառայողի՝ Գրիշա Խաչատրյանի սպանությունը նախ փորձ արվեց ներկայացնել որպես հրադադարի ռեժիմի խախտում։ Ապա այդ ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ զինծառայողի մահը կապված է զենքի անզգույշ օգտագործման հետ (իմա՝ չմտածված սպանություն)։

Զոհված զինվորի հարազատների խնդրանքով դիազննությանը ներկա էր «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը։ Եվ միայն նրա հայտարարությունից հետո քրեական գործը հարուցվեց սպանություն հոդվածով։

Դրանում ասվում էր, որ կրակոցը կատարվել է մոտ տարածությունից, ինչը բացառում է դիպուկահարի գործոնը, իսկ երկու հրազենային վնասվածքը և սպանվածի մարմնի վրա հայտնաբերված հետքերը միանշանակ խոսում են բռնության մասին։

Երբևէ կբացահայտվե՞ն այս գործերը

2018թ նոյեմբերին ՀՀ քննչական կոմիտեի նախաձեռնությամբ ստեղծվեց հասարակական մոնիթորինգի աշխատանքային խումբ, որի նպատակն էր

• իրականացնել ոչ մարտական պայմաններում տեղի ունեցած մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով ուսումնասիրություն,

• ի հայտ բերել նախաքննության ընթացքում հնարավոր բացթողումները,

• ներկայացնել դրանք քննչական մարմնին ու հասարակությանը,

• փարատել որդիներին կորցրած ընտանիքների կասկածները քննչական մարմինների կողմից գործերը բացահայտելու մտադրության վերաբերյալ։

Մոնիթորինգային խմբում, ի թիվս Հայաստանում գործող մի շարք այլ հեղինակավոր հասարակական կազմակերպությունների, ընդգրկվեց նաև «Խաղաղության երկխոսությունը»։

Սակայն քննչական կոմիտեի աշխատակիցների գործելաոճը խմբում, նրանց ընկալումները դրա աշխատանքների վերաբերյալ չէին համընկնում փորձագետների մոտեցումների հետ։

«Խաղաղության երկխոսություն» կազմակերպությունը խմբում աշխատեց 8 ամիս և, այդ ընթացքում գործերի քննությունում առանձնակի առաջընթաց չնկատելով, համապատասխան հայտարարություն տարածելով, լքեց այն։

«Քննչական մարմիններն ի զորու չեն այս գործերը բացահայտելու, քանի որ խմբի աշխատանքներին անգամ մասնակցում են այն քննիչները, ում ձեռքերով փակվել են այդ գործերը։ Խմբի շրջանակներում մեր ներկայացրած փաստերի վերաբերյալ վարույթ սկսելու փոխարեն մտածում են միայն, թե ինչպես արդարացնեն իրենց այս կամ այն որոշումը», – ասում է «Խաղաղության երկխոսության» նախագահ Էդգար Խաչատրյանը։

Իսկ բանակային միջադեպերի զոհ դարձած զինվորների շատ ընտանիքներ հայկական դատաիրավական համակարգում արդարության հասնելու հույս այլևս չունեն։

«Դեպքից արդեն 4 տարի է անցել, սակայն մինչ այժմ չգիտենք՝ ով սպանեց մեր որդուն։ Չգիտենք անգամ, թե էլի ում դիմել․ բոլորին, հնարավոր բոլոր ատյաններին դիմել ենք», – ասում է սպանված Սուրեն Արամյանի հայրը՝ Արթուր Արամյանը։

права человека, смерть в армии, случаи гибели солдат, вооруженные силы, случаи со смертельным исходом, убийство, самоубийство, нарушение режима прекращения огня, մարդու իրավունքներ, մահեր բանակում, զինված ուժեր, մահվան ելքով պատահար, սպանություն, ինքնասպանություն, հրադադարի խախտում

Զոհված զինծառայողներից մեկի մայրը։ Բողոքի ակցիա Երևանում, Ազատության հրապարակում։ Լուսանկարը՝ «Խաղաղության երկխոսություն» կազմակերպության։


Կարդալ ավելին JAMnews-ում