Որոշումը դատապարտող բանաձևի ընդունմանը կողմ է քվեարկել 128 երկիր, դեմ՝ 9 երկիր, 35-ը ձեռնպահ է մնացել" />

ՄԱԿ-ը դատապարտել է ԱՄՆ-ին Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու համար

Որոշումը դատապարտող բանաձևի ընդունմանը կողմ է քվեարկել 128 երկիր, դեմ՝ 9 երկիր, 35-ը ձեռնպահ է մնացել

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի դեկտեմբերի 21-ի նիստին բանաձև է ընդունվել, որով ԱՄՆ-ին կոչ է արվում չեղարկել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին որոշումը: Այս մասին հաղորդում է CNNը:

ԱՄՆ-ից և Իսրայելից բացի բանաձևի ընդունմանը դեմ է քվեարկել միայն Օվկիանիայի շատ փոքր մի քանի երկիր, ինչպես նաև Տոգոն, Գվատեմալան և Հոնդուրասը: Ձեռնպահ է մնացել մի քանի եվրոպական պետություն, ինչպես նաև Ավստրալիան, Կանադան և Մեքսիկան:

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի նախօրեին Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բանաձևին կողմ քվեարկած երկրները կարող են զրկվել ԱՄՆ ֆինանսական աջակցությունից: ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին նույնպես ընդգծել է, Թրամփի կողմից բանաձևի օգտին տված ձայներն ընկալվելու են որպես անձնական հարձակում և կարող են հետևանքներ ունենալ:

Դեկտեմբերի 6-ին Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչել է որպես Իսրայելի մայրաքաղաք և խոստացել այնտեղ տեղափոխել ամերիկյան դեսպանատունը, որը հիմա Թել Ավիվում է գտնվում:

Միջազգային հանրությունն Արևելյան Երուսաղեմն Իսրայելի կողմից օկուպացված տարածք է համարում: Այդ տարածքի շուրջ կոնֆլիկտը շարունակվում է արդեն 50 տարի: JAMnews-ը վերջերս մանրամասն գրել է այդ մասին:

Трамп признал Иерусалим столицей Израиля


Կարդալ ավելին JAMnews-ում