Կառավարությունը պետք է Վրաստանի քաղաքացիների առևանգումների, խոշտանգումների կամ սպանությունների կասկածյալների ցուցակ կազմի " />

Վրաստանի խորհրդարանն ընդունել է «Օթխոզորիայի-Տատունաշվիլիի ցուցակը»: Ո՞րն է դրա իմաստը և ինչպե՞ս է այն աշխատելու

Կառավարությունը պետք է Վրաստանի քաղաքացիների առևանգումների, խոշտանգումների կամ սպանությունների կասկածյալների ցուցակ կազմի

Թբեթի գյուղը Հարավային Օսիայում. Լուսանկարը REUTERS/Կազբեկ Բասաաև

Վրաստանի խորհրդարանը հավանություն է տվել Արչիլ Տատունաշվիլիի հետ կապված բանաձևի նախագծին: Այն քննարկվել է խորհրդարանի այսօրվա լիագումար նիստին, որից հետո կայացել է քվեարկությունը: Գրանցվել էր 110 պատգամավոր, նրանցից 106-ը կողմ է արտահայտվել բանաձևի նախագծին: Ընդ որում, դեմ արտահայտվողներ չեն եղել:

Բանաձի նախագծի համաձայն՝ Վրաստանի կառավարությունը մինչև 2018թ-ի հունիսի 15-ը պետք է ներկայացնի օկուպացված տարածքներում Վրաստանի քաղաքացիների սպանությանն, առևանգմանը, կտտանքներին մասնակից և այդ հանցագործությունները կոծկելու մասնակիցների ցուցակ: Այն արդեն ստացել է «Օթխոզորիայի-Տատունաշվիլիի» ցուցակ անվանումը:

Միաժամանակ խորհրդարանը կոչ է արել կառավարությանը գործընկեր երկրների հետ միասին միջոցներ ձեռնարկել այդ ցուցակում ներառված անձանց ցանկացած հնարավորության, ընդհուպ մինչև վիզային, սեփականության և ֆինանսական գործարքների իրականացման  սահմանափակման համար:

«Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցությունը Վրաստանի խորհրդարանում հանդես էր եկել այսպես կոչված «Մագնիտսկու ցուցակի» անալոգ՝ «Օթխոզորիայի-Տատունաշվիլիի» ցուցակ, ստեղծելու նախաձեռնությամբ այն բանից հետո, երբ փետրվարի 23-ին Ցխինվալիում Պետանվտանգության կոմիտեի շենքում չպարզված հանգամանքներում մահացել էր Վրաստանի քաղաքացի Արչիլ Տատունաշվիլին:

Այդ նախաձեռնության գլխավոր նպատակը Վրաստանի քաղաքացիներին օկուպացված տարածքներում պաշտպանելն է: Քանի որ Թբիլիսիի իշխանություններն, ըստ էության, չունեն ոչ մի իրական օջախ այդ տարածքներում իրենց քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար, ապա, ըստ գաղափարի հեղինակների, այդպիսի «սև ցուցակը» կարող է դառնալ ստեղծված իրավիճակից որոշակի ելք:  

 JAMnews-ը փորձել է պարզել, թե ինչ է իրենից ներկայացնում «Օթխոզորիայի-Տատունաշվիլիի ցուցակը» և ինչպես այն կարող է աշխատել:

Ինչու՞ «Օտխոզորիա-Տատունաշվիլի». Ի՞նչ է տեղի ունեցել Հարավային Օսիայում

Նախաձեռնության համար առիթ է հանդիսացել երկու շաբաթ առաջ տեղի ունեցած միջադեպը։

Փետրվարի 22-ին Հարավային Օսիայի ուժայինները Ախալգորի շրջանում (շրջան Հարավային Օսիայի տարածքում, որտեղ ապրում են էթնիկ վրացիներ) ձերբակալեցին Վրաստանի երեք քաղաքացիների, նրանց թվում Ախալգորիի 34-ամյա բնակիչ Արչիլ Տատունաշվիլին, որը նույն օրը մահացավ չպարզված հանգամանքներում:

Հարավօսական իշխանությունների տվյալներով՝ Տատունաշվիլին փորձել է խլել զենքն ուժայիններինց, վեճ է առաջացել, որի ժամանակ նա ցած է գլորվել աստիճաններից և մի քանի ժամ անց մահացել է հիվանդանոցում սրտի անբավարարությունից:

Դե ֆակտո իշխանություններն ասում են, որ Տատունաշվիլին ձերբակալվել է 2008թ. «օսերի ցեղասպանությանը» մասնակցելու կասկածանքով:

Սակայն տեղի իշխանությունները պնդում են, որ Տատունաշվիլին ապրել է Ախալգորի շրջանի այդ գյուղում, այնտեղ զբաղվել է մրգի ու բանջարեղենի առևտրով, ազատ հատել է սահմանը և երբեք խնդիրներ չի ունեցել տեղի ուժայինների հետ: Նա 2008թ. ծառայել է վրացական բանակում, բայց երբեք պատերազմին չի մասնակցել, քանի որ առաքելությամբ գտնվել է Իրաքում:

Տատունաշվիլիի մահվան հարավօսական տարբերակին չեն հավատում ո՛չ նրա ընտանիքը, ո՛չ պաշտոնական Թբիլիսին: Այն հանգամանքը, որ օսական կողմը մինչ այս պահը փորձում էր ձգձգել մարմինը նրա ընտանիքին հանձնելը, Թբիլիսիում ավելի է ամրապնդվում տեսակետը, որ Տատունաշվիլին մահացել է Ցխինվալիի բանտում՝ իր դեմ կիրառված բռնության հետևանքով:

Վրաստանը և նրա միջազգային գործընկերները պահանջում են քննել կատարվածը: Հետաքննությանը պատրաստ է միանալ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը, եթե կողմերն այդ հարցով համաձայնության գան:

Տատունաշվիլիի դեպքին նման է Գիգա Օտխոզորիայի հետ կապված միջադեպը: Վրաստանի 31-ամյա քաղաքացի Օտխոզորիան սպանվել է 2016թ. մայիսին վրաց-աբխազական վարչական սահմանին:

Նա փորձել է մթերք անցկացնել Աբխազիայի տարածք, բայց վեճ է սկսվել աբխազ սահմանապահների հետ: Նրանցից մեկը 6 անգամ ատրճանակից կրակել է նրա վզին: Դա տեղի է ունեցել սահմանի վրացական կողմում, մինչև որտեղ աբխազ ուժայինները հետապնդել են  Օտխոզորիային, երբ նա փորձել է փախչել:

Միջադեպը մանրամասն հայտնի է դարձել շնորհիվ այն բանի, որ Օտխոզորիայի սպանությունը գրանցել են վրացական սահմանային անցակետում տեղադրված տեսախցիկները: Ավելի ուշ այդ կադրերը հայտնվել են մամուլում:

Սպանություն իրականացնողը՝ Ռաշիդ Քանջի-օղլին, որին Զուգդիդիի դատարանը հեռակա դատապարտել էր նախնական կալանավորման, աբխազական դատարանի կողմից տնային կալանքի էր ենթարկվել: Սակայն ավելի ուշ ապացույցների բացակայության պատճառով գործը փակվել է, և նա վերջնականապես ազատ է արձակվել:

Ո՛չ Օտխոզորիայի անմիջական սպանողները, ո՛չ սպանության այլ մասնակիցներ այդպես էլ չեն պատժվել:

 Ո՞րն է ցուցակի գլխավոր նպատակը

Գաղափարի հեղինակները պնդում են, որ Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքներում մարդու իրավունքների խախտումների դեպքերի հաճախակի դառնալու ֆոնին միայն քաղաքական գնահատականն արդեն բավարար չէ, և անհրաժեշտ է ստեղծել պաշտպանության ու կանխման մեխանիզմ: Նրանց կարծիքով՝ այս փուլում միակ իրական գործոնը միջազգային պատժամիջոցներն են:

«Այդ ցուցակը համադարման չէ, սակայն որոշակի խոչընդոտներ է ստեղծում: Առավել ևս, որ այժմ մեր ձեռքում որևէ մեխանիզմ չկա: Ցուցակը կունենա զսպող ազդեցություն. ոչ մեկ չի սիրում լինել թիրախ (պատժամիջոցների համար)», – ասում է «Եվրոպական Վրաստան»-ի պատգամավոր Սերգի Կապանաձեն՝ նախագծի անմիջական հեղինակը և նախաձեռնողը:

Նա կարծում է, որ այդ ցուցակը անհարմարություններ կստեղծի Ռուսաստանի համար, այդ թվում բարձր քաղաքական մակարդակում, եթե Վրաստանի իշխանություները դրա մասին խոսեն բոլոր բարձր ամբիոններից:

Ի՞նչ պատժամիջոցներ կկիրառվեն և ու՞մ դեմ

  1. Կալանքի տակ կդրվի «Օտխոզորիա-Տատունաշվիլիի» ցուցակի մասնակիցների՝ Վրաստանի կառավարությանը հասանելի ամբողջ գույքը:
  2. Կսամանափակվի Վրաստանի գործընկեր երկրներում գույք ձեռք բերելու կամ ֆինանսական փոխանցումներ ստանալու նրանց հնարավորությունները:
  3. Նրանք չեն կարողանա Վրաստանի գործընկեր-երկրների այցագիր ստանալ:
  4. Նրանք չեն կարողանա օգտվել այն արտոնություններից, որոնք Վրաստանը սահմանել է օկուպացված տարածքների բնակիչների համար, մասնավորապես, անվճար բուժման ծրագրից, որը գործում է 2010թ.-ից, և որից արդեն օգտվել են Աբխազիայի և Հարավային Օսիայի բազմաթիվ բնակիչներ:

Բանաձևի նախագծի համաձայն՝ ցուցակը պետք է նախապատրաստի կառավարությունը և դրա մեջ ներառի ոչ միայն Վրաստանի քաղաքացիների սպանությունների և խոշտանգումների անմիջական կատարողներին, այլև նրանց, որոնք մասնակից են եղել հանցագործությանը կամ թաքցրել են այն:

Առայժմ միակ մարդը, որի մասին հայտնի է՝ կհայտնվի ցուցակում, Ռաշոդ Քանջի-օղլին է, որը մեղադրվում է Օտխոզորիայի սպանության մեջ:

Գաղափարի հեղինակների կարծիքով՝ ցուցակը չպետք է մեծ լինի, կարևորը, այն պետք է ունենա զսպող ազեցություն: «Եթե մենք դրանում գրանցենք 500 մարդ, ոչ մեկին դա չի վախեցնի: Բայց եթե գրանցենք 5-ին, 495-ը կմտածեն՝ արժե՞ հայտնվել այնտեղ: Գլխավորը, որպեսզի նրանք տեսնեն, որ ցուցակի մեջ հայտնվողները խնդիրներ են ունենում»,- մեկնաբանում է Սերգի Կապանաձեն:

Գաղափարի հեղինակները նաև պնդում են, որ իրենց առջև խնդիր չեն դնում խանգարել խաղաղության գործընթացին և ցուցակում ներառել բարձրաստիճան պաշտոնատար անձանց (օրինակ, Աբխազիայի ղեկավար Հաջիմբային կամ Ռուսաստանի նախագահ Պուտինին):

Նախագծի համաձայն՝ ցուցակի վրա պետք է աշխատեն Պետանվտանգության ծառայությունը, ՆԳՆ-ն և ԱԳՆ-ն, իսկ խորհրդարանին փաստաթուղթը պետք է ներկայացնել մինչև գարնանային նստաշրջանի ավարտը: Բանաձևի նախագիծը պարտավորեցնում է կառավարությանը քննել այդ բոլոր անձանց գործերը և արդյունքների մասին տեղյակ պահել Վրաստանի միջազգային գործընկերներին:

Հրապարակման մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի
Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում