Կողմերն աստիճանաբար չեղարկում են միմյանց ապրանքների գրեթե բոլոր տուրքերը: Դա նրանց պատասխանն է նախագահ Թրամփի քաղաքականությանը" />

Ճապոնիան ու Եվրամիությունը պատմության մեջ խոշորագույն առևտրային միությունն են կնքել

Կողմերն աստիճանաբար չեղարկում են միմյանց ապրանքների գրեթե բոլոր տուրքերը: Դա նրանց պատասխանն է նախագահ Թրամփի քաղաքականությանը

Կողմերն աստիճանաբար չեղարկում են միմյանց ապրանքների գրեթե բոլոր տուրքերը: Դա նրանց պատասխանն է նախագահ Թրամփի քաղաքականությանըՃ

Տոկիոյում Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն ու Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն պայմանագիր են ստորագրել, որի համաձայն՝ Ճապոնիան և Եվրամիությունը չեղարկում են միմյանց ապրանքների տուրքերի 99%-ը: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը:

ԵՄ և Ճապոնիայի տնտեսական գործընկերության մասին պատմական պայմանագիրը ստորագրվել է քառամյա բանակցություններից հետո: Համաձայնագրի համաձայն ստեղծված ազատ առևտրի գոտին կներառի ավելի քան 600 մլն մարդ:

Դոնալդ Տուսկը պայմանագիրը գնահատել է որպես “պատմության մեջ ամենախոշոր երկկողմանի գործարք”: Նա ընդգծել է նաև, որ ԵՄ և Ճապոնիայի համագործակցությունն ամրապնդվում է ոչ միայն տնտեսական ոլորտում:

Համաձայնագիրը ճապոնացիների համար կնվազեցնի եվրոպական գինիների, պանիրների, դեղորայքի, զարդերի և այլ ապրանքների գները: Եվրոպացիներն, իրենց հերթին, կարող են Ճապոնիայից ավելի էժան տեխնիկա, թեյ և ձուկ գնել:

ԵՄ հետ գործարքից զատ Ճապոնիան նման համաձայնագրեր է քննարկում Ավտսրալիայի, Մեքսիկայի և Վիետնամի հետ: Եվրամիությունը, որն ավելի վաղ Մեքսիկայի հետ տուրքերի նվազեցման պայմանագիր էր կնքել, այդ հարցով նույնպես բանակցություններ է վարում միանգամից մի քանի երկրների հետ:

Փաստաթղթի ստորագրման արարողությանը ելույթ ունեցածները ոչ մի անգամ չհիշատակեցին Դոնալդ Թրամփի անունը, սակայն, ըստ Bloomberg-ի, ակնհայտ է, որ տեղի ունեցածը պարզ պատասխան է ԱՄՆ ներկայիս նախագահի վարած առևտրային հովանավորչության քաղաքականությանը:


Կարդալ ավելին JAMnews-ում