Ի՞նչ է փոխվել ուկրաինական շրջանը Ռուսաստանին միացնելու մասին «հանրաքվեից» հինգ տարի անց․ պրոպագանդայի հինգ պնդման վերլուծություն" />

Ղրիմ․ քարոզչությունն ընդդեմ իրականության

Ի՞նչ է փոխվել ուկրաինական շրջանը Ռուսաստանին միացնելու մասին «հանրաքվեից» հինգ տարի անց․ պրոպագանդայի հինգ պնդման վերլուծություն

Ղրիմը 2017թ-ին։ Լուսանկարն՝ Ալես Պիլեցկիի, Եվրոռադիո

Հինգ տարի առաջ՝ 2014թ-ի մարտի 16-ին, Ղրիմի՝ Ուկրաինայի կազմում գտնվող ինքնավար հանրապետության կարգավիճակի մասին «հանրաքվե» անցկացվեց։ Ըստ պաշտոնական (Ռուսաստանի) տվյալների՝ «Ղրիմի և Ռուսաստանի վերամիավորման» օգտին է քվեարկել բնակչության ավելի քան 96%-ը։ Հիմնվելով «հանրաքվեի» արդյունքների վրա՝ մարտի 18-ին Ռուսաստանը հայտարարեց այդ շրջանն իրեն միացնելու մասին։ Հաջորդ հինգ տարվա ընթացքում ռուսական լրատվամիջոցներն անդադար հաղորդում էին «ռուսական» Ղրիմի անհավանական հաջողությունների մասին։ Որքանո՞վ են Ղրիմի «ձեռքբերումներն» իրական և արդյո՞ք իրականացել են Ռուսաստանի կազմում ավելի լավ կյանքի մասին խոստումները։

Զբոսաշրջությունը խփում է բոլոր ռեկորդները

Ղրիմի զբոսաշրջության ռեկորդները ռուսական պրոպագանդայի ամենաառաջնային թեմաներից են։ 2018թ-ի սեզոնի ավարտին լրատվամիջոցները հաղորդեցին ողջ հետխորհրդային ժամանակահատվածի լավագույն սեզոնի մասին՝ գրեթե յոթ միլիոն զբոսաշրջիկ։ Անհավանական ձեռքբերում։

Ձեռքբերումն իրականում քիչ հավանական է, իսկ թվերի ճշմարտացիությունը կասկածներ է հարուցում։ Գլխավոր հարցերը վերաբերում են զբոսաշրջիկների թվի հաշվարկի մեթոդաբանությանը։ Եթե որպես հիմք ընդունենք ոչ թե գիշերակացը հյուրանոցներում, այլ ուղևորահոսքը վարչական սահմանով և որպես զբոսաշրջիկ համարենք ընդհանրապես բոլորին, ովքեր այն հատել են, ապա յոթ միլիոնը լիովին իրատեսական է։

Սակայն նույնիսկ Ղրիմի վիճակագրության ծառայության տվյալներն այս հայտարարությունը կասկածի տակ են դնում։ Զբոսաշրջության օրվա կապակցությամբ տարածած մամուլի հաղորդագրությունում Ղրիմի վիճակագրական ծառայությունը նշում է, որ 2018թ-ի վեց ամսվա ընթացքում հյուրանոցներում, հոսթելներում, հանգստյան տներում հանգստացել է 481,6 հազար մարդ, որոնց 95 տոկոսը Ռուսաստանի քաղաքացիներ են։ Անգամ եթե հաշվի առնենք սեպտեմբերի 27-ին (հիմնական սեզոնի ավարտ) մամուլի հաղորդագրության տարածումից հետո զբոսաշրջիկների թվի ավելացումը, այդ թվերը զգալիորեն ցածր են, քան յոթ միլիոնը։

Ցանկապատներ կայարաններում և փակ ելքեր դեպի ծով․ ինչպե՞ս են Ղրիմում պատրաստվում զբոսաշրջային սեզոնին

ՄԱԿ մարդու իրավունքների կոմիտե․ Ղրիմում անհիմն կերպով մարդկանց են ձերբակալում և խոշտանգում

Ինչի՞ն պատրաստ չէին  ռուսամետ ղրիմցիները

Կենսաթոշակներն ու աշխատավարձերն ավելի բարձր են, կյանքն՝ ավելի լավը

Ռուսական գրավիչ կենսաթոշակների և աշխատավարձերի մասին խոստումները կարևոր դեր են խաղացել Ղրիմի «հանրաքվեում»։ 2014թ-ին ուկրաինական աշխատավարձերն ու կենսաթոշակները ռուսականից զգալիորեն ցածր էին, և ռուսականը ստանալու հեռանկարը չափազանց գրավիչ էր։ Եվ իրոք, թոշակներն ու աշխատավարձերը բարձրացվեցին և համապատասխանեցվեցին ռուսական չափանիշներին։

Սակայն իրականում բնակչության ֆինանսական իրավիճակի հետ կապված ամեն ինչ, բնականաբար, այնքան էլ գունեղ չէ։ Թոշակառուները, որոնք կազմում են թերակղզու բնակչության 30%-ն, ապրում են 12 հազար ռուբլի [մոտ $180] թոշակով։ Ամսական միջին աշխատավարձը 435 դոլար է, ինչն, իհարկե, ավելի բարձր է, սակայն դա Ղրիմի բնակիչների մեծ մասի աշխատավարձը չէ։ Շատ բարձր և շատ ցածր աշխատավարձ ստացողների միջև տարբերությունը Ռուսաստանում ամենամեծերից մեկն է։ Ղրիմն աշխատավարձերի մակարդակի և բաշխման վարկանիշում 85 տեղից 69-րդն է։ 15 հազար ռուբլուց պակաս [մոտ $225] աշխատավարձ է ստանում բնակչության գրեթե 30 տոկոսը, իսկ ավելի քան 100 հազար [մոտ $1505], օրինակ պաշտոնյաներն, ընդամենը՝ 0,85 տոկոս։

Միջին եկամտի հետ մեկտեղ Ղրիմում աճեցին ապրանքի և ծառայությունների գներն ու աճեցին աշխատավարձերին և կենսաթոշակներին անհամաչափ կերպով։ Եթե Ղրիմում եկամուտները Ռուսաստանի մասշտաբով միջինից ցածր են, ապա որոշ ապրանքների և ծառայությունների գները թերակղզում համարժեք են մոսկովյան գներին։

Ղրիմի գովազդային վահանակները «հանրաքվեից առաջ»։ Լուսանկարը՝ Եվգենի Ֆելդմանի, «Նովայա գազետա»

Բյուջեն աճում է

Բյուջեն իրոք աճել է, ընդ որում, զգալիորեն։ 2018 թ-ին շրջանի բյուջեն կազմել է 168 մլրդ ռուբլի [մոտ $2,5 մլրդ]։ Այդ թվում՝ Ռուսաստանի կենտրոնական բյուջեից հատկացվող դոտացիաներն ու սուբսիդիաները կազմում են մոտ  77 տոկոս։

Ղրիմի սեփական եկամուտները նույնպես աճել են։ Բայց ինչի՞ հաշվին

Թերակղզու 38 մլրդ ռուբլի [մոտ $571 մլն] սեփական եկամտի մոտ 17 միլիարդը [մոտ $255 մլն] ֆիզիկական անձանց եկամտահարկն է։ Բացի այդ, ակցիզը՝ 5,5 մլրդ [մոտ $82,7 մլն], որը նույնպես սովորական սպառողի ուսերին է ընկնում։ Ստացվում է, որ Ղրիմի սեփական եկամուտների գրեթե 60 տոկոսը ղրիմցիների գրպանից է մտնում բյուջե։ Այսինքն՝ եկամտի աճը տեղի է ունենում այն բանի հաշվին, որ տեղի բնակչությունն ավելի շատ հարկ է վճարում։

Բոլոր ժողովուրդները հավասար իրավունքներ ունեն

Ռուսական լրատվամիջոցների համաձայն՝ «քաղաքավարի մարդիկ» եկան ղրիմցիներին «ազգայնականների գլանիվից» ազատելու։ Օկուպացիոն իշխանությունները խոստանում էին ռուսներին պաշտպանել և երաշխավորել ազգային բոլոր փոքրամասնությունների իրավունքները։

«Ռուսաստանում բոլոր ժողովուրդներն ու ազգերը հավասար իրավունքներ ունեն և ներկայացված են իշխանության բոլոր մակարդակներում», – գրված է ագիտացիոն նյութերից մեկում։

Ղրիմ-թաթարական ակտիվիստ Վեջիե Կաշկայի թաղումը։ Լուսանկարն՝ Իվան Վիլինի, «Նովայա գազետա»

Ղրիմի կամուրջ՝ դեպի լուսավոր ապագա

Կերչի կամուրջը Ռուսաստանի համար ղրիմյան հաջողությունների խորհրհդանիշ է դարձել։ Հավակնոտ նախագծի մասին հայտարարվել է բռնակցումից անմիջապես հետո։ Ավտոմոբիլային երթևեկությունը գործարկվել է 2018թ-ի մայիսից, իսկ երկաթուղայինը խոստանում են գործարկել 2019թ-ի դեկտեմբերին։

19 կիլոմետր, 227,9 մլրդ ռուբլի [մոտ $3,4 մլրդ], հինգ տարի։ Ինչ ստացվեց արդյունքում։ Արդյո՞ք կամուրջը լուծեց բռնակցված թերակղզու մեկուսացման հարցը։

Ռուսաստանից եկող զբոսաշրջիները, հատկապես մեքենաներով եկող ռուսաստանցիների թիվն իրոք ավելացել է։ Հնարավոր է, որ երկաթուղային հաղորդակցության գործարկմանը զուգահեռ էլ ավելի կաճի մինչև բռնկացումը ռուսաստանցիները Ղրիմ էին մեկնում հիմնականում գնացքով ցամաքային Ուկրաինայի տարածքով։ Սակայն ուկրաինացի զբոսաշրջիկներին, որոնք մինչև 2014թ-ը մեծամասնություն էին կազմում, կամրջի միջոցով, բնականաբար, չես վերադարձնի։

Կամրջի շինարարությունը գների վրա առանձնապես չի ազդել։ Եվ բնավ այնպես չէ, որ ինչ-որ բան հաստատ փոխվելու է գնացքի գործարկումից հետո։

Կերչի կամուրջը Ղրիմը կապում է միայն Ռուսաստանի հետ։ Մնացած աշխարհից թերակղզին բաժանված է ոչ այնքան ծովով, որքան չճանաչված տարածքի կարգավիճակով։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում