Ղարաբաղցի Արեգ Բալայանը պատմում է իր աշխատանքների մասին, որոնք լուսանկարել է 2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին կռվելու ժամանակ " />

Տեսանյութ լուսանկարչի մասին, որը պատերազմի ժամանակ խաղաղություն էր նկարում

Ղարաբաղցի Արեգ Բալայանը պատմում է իր աշխատանքների մասին, որոնք լուսանկարել է 2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին կռվելու ժամանակ

Լուսանկարիչ Արեգ Բալայանը ապրում է Արցախում: Ապրիլյան պատերազմի ժամանակ նա մոբիլիզացվեց: Առաջին գիծ` կռվելու, իհարկե, գնաց առանց ֆոտոխցիկի: Սակայն հետո, ապրիլի կեսերին, հնարավորություն եղավ մեկ օրով գալ տուն, և նա արդեն իր հետ վերցրեց ֆոտոխցիկը:

Ղարաբաղում տեղի ունեցած «ապրիլյան պատերազմից» երեք տարի անց։ Ի՞նչ է այն փոխել՝ փորձագիտական կարծիք Բաքվից և Երևանից

Ղարաբաղյան հակամարտություն. «ճեղքում չկա, բայց կա խաղաղության մասին լուրջ խոսակցություն»

Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի առաջին պաշտոնական հանդիպման արդյունքները

Ազատ ժամանակ, այսինքն այն ժամերին, երբ քիչ թե շատ հանգիստ էր և կարելի էր շունչ քաշել, քնել, Արեգը լուսանկարում էր… Այսպես ստեղծվեց նրա՝ “MOB (Military mobilization)” ֆոտոշարքը, որը նրան դարձրել է Lens Culture Exposure Awards միջազգային մրցույթի երեք հաղթողներից մեկը:

  • 2016թ. ապրիլի 2-ի գիշերը 1994թ.-ին կնքված զինադադարից հետո առաջին անգամ ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծում ռազմական բախում տեղի ունեցավ: Ապրիլի 6-ին Ադրբեջանի և ԼՂ պաշտպանության նախարարությունները հայտնեցին, որ համաձայնություն է ձեռք բերվել հաշտության ռեժիմի վերականգնման վերաբերյալ:
  • Պաշտոնական տվյալների համաձայն, հակամարտության սրման ընթացքում ադրբեջանական կողմից զոհվել է 31 զինծառայող: ՍակայնԽազար ռազմական հետազոտությունների կենտրոնի տվայլներով, այդ թիվը հասնում է 93-ի:
  • Պաշտոնական տվյալներով, հայկական կողմից զոհվել է 92 զինծառայող:
  • Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի է ունեցել 1991–1994 թթ.: Զինադադարի ստորագրումից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դե ֆակտո անկախ պետություն է, սակայն չի ճանաչվել աշխարհի ոչ մի պետության կողմից, այդ թվում նաև՝ Հայաստանի: Ադրբեջանը Ղարաբաղն ու պատերազմի ընթացքում գրավված հարակից տարածքները համարում է “օկուպացված և պահանջում է վերադարձնել դրանք:

Կարդալ ավելին JAMnews-ում