Կարճ հատվածներ ԱՄՆ ազգային հետախուզության զեկույցից " />

Ղարաբաղ, ներքաղաքական գործընթացներ Վրաստանում, Ռուսաստանն՝ Ուկրաինայի դեմ, իսկ Թուրքիան՝ ԱՄՆ-ի

Կարճ հատվածներ ԱՄՆ ազգային հետախուզության զեկույցից

Հարավային Կովկասում և նրա կոնֆլիկտային գոտիներում իրադարձությունների տեսությունն, ինչպես նաև Ռուսաստանում, Ուկրաինայում և Թուրքիայում տիրող իրավիճակի վերլուծությունը ներկայացվել է ամերիկյան Սենատին: Տեղեկատվությունը դարձել է ԱՄՆ ազգային հետախուզության նոր տնօրեն Դենիել Քութսի զեկույցի մի մասը:

26 էջանոց զեկույցը կոչվում է «ԱՄՆ հետախուզության տված գնահատականը համաշխարհային սպառնալիքներին» (Worldwide Threat Assessment of the US Intelligence Community) և դիտարկում է իրավիճակն աշխարհի բազմաթիվ տարածաշրջաններում: JAMnews-ը ներկայացնում է հիմնական կետերի կարճ տեսությունը, որը վերաբերում է Հարավային Կովկասի և նրա անմիջական հարևաններ Ռուսաստանին, Ուկրաինային և Թուրքիային:

Հարավային Կովկաս

Վրաստան

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը համոզիչ հաղթանակ տարավ 2016թ-ի խորհրդարանական ընտրություններում: Այժմ նա կարող է ավելի շատ ամրապնդել իր վերահսկողությունը երկրում ընթացող քաղաքական գործընթացների հանդեպ և բարեհաջող հակահարված տալ նախկին իշխող կուսակցության՝ «Միացյալ ազգային շարժման» պոտենցիալ ազդեցությանը:

Ղարաբաղյան հակամարտություն

Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները, որոնք առանց այդ էլ սրված են անջատողական Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության պատճառով, հանգեցրել են կտրուկ սրացման 2016թ-ի ապրիլին:

Կողմերը շարունակում են փոխզիջումների գնալու կամքի բացակայություն ցուցադրել: Միաժամանակ ուժեղանում է երկրների ներսում հասարակությունների վրա ճնշումը: Դա հնարավորություն է տալիս ենթադրելու, որ 2017թ-ին պահպանվում է ԼԵռնային Ղարաբաղի շուրջ լիամասշտաբ կոնֆլիկտի սպառնալիքը:

Ադրբեջան

Ադրբեջանը շարունակում է տնտեսական դժվարություններ ապրել: Այդ իրավիճակը կարող է երկրի ղեկավարությանը դրդել հասարակությունում գործող իշխանության քննադատության ճնշման նոր ջանքեր գործադրել:

Ադրբեջանը շարունակում է Ռուսաստանի, Իրանի և արևմտյան երկրների հետ իր հարաբերությունները հավասարակշռել:

Ռուսաստան

Իր ելույթի ամենասկզբում Դենիել Քոութսը հայտարարել է, որ Ռուսաստանը միջազգային կիբերհարձակումների մասշտաբային աղբյուր է և Վաշինգտոնի համար գլխավոր վտանգ է մնալու:

2017թ-ին Ռուսաստանն, ըստ ամենայնի, իրեն ավելի կատեգորիկ կպահի իր արտաքին քաղաքականությունում, ԱՄՆ հետ նրա հարաբերություններն ավելի անկանխատեսելի կդառնան, իսկ ներքին քաղաքականությունն՝ ավելի կոշտ և ավտորիտար:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զգում է մի քանի եվրոպական երկրների նոր պոպուլիստական ռուսամետ կառավարությունների աջակցությունը, և դա նրան հնարավորություն կտա նպատակային կերպով ավելացնելու երկրի ազդեցությունը միջազգային հարթակում:

2018թ-ին Ռուսաստանում նախագահական ընտրություններ են կայանալու, և Պուտինը երկրի ղեկավարությունում մնալու իր հեռանկարների ոչ մի սպառնալիք թույլ չի տա:

Ըստ ամենայնի, նա կշարունակի նախկին մարտավարությունը՝ լրատվամիջոցների հանդեպ բռնաճնշումներն ու պետական վերահսկողությունը:

Պուտինն արդեն երկար ժամանակ խուսափում է բարեփոխումներ անցկացնել, որոնք կարող էին թուլացնել իր անձնական վերահսկողությունը, և հազիվ թե հիմա կարելի է ինչ-որ բարեփոխումների սպասել նախընտրական փուլում:

Ռուսաստանը հավանաբար կշարունակի Սիրիայում Ասադի կառավարությանը ռազմական աջակցությունը:

Մոսկվան կարող է նաև Սիրիայում ռազմական ինտերվենցիայի գնալ, օգտագործել ԻԼԻՊ-ի սպառնալիքի հետ կապված վախերը և ընդլայնել իր ազդեցությունը Միջին Արևելքում:

Ռուսաստանը կշարունակի և անգամ կամրապնդի իր պրոպագանդիստական արշավները Եվրամիության աջակցությունը նվազեցնելու համար, դրա համար կօգտագործվեն հենց եվրոպական պետությունների պոպուլիստական և էքստրեմիստական քաղաքական խմբերը:

Ուկրաինա

Ուկրաինայի հանդեպ Մոսկվայի հիմնական խնդիրները Կիևի վրա երկարատև ազդեցության հասնելը և Ուկրաինային արևմտյան ինստիտուտներ ներգարվվել թույլ չտալն է: Այդ խնդիրները Ռուսաստանի համար առաջնային կլինեն նաև 2017թ-ին:

Նպատակին հասնելու համար տարբեր մեթոդներ կօգտագործվեն: Դա Արևելյան Ուկրաինայում այսպես կոչված անջատողականներին աջակցությունն է, որը շարունակվում է արդեն երկու տարի: Բայց ոչ միայն:

Մոսկվան կշարունակի նաև Ուկրաինայի անկայուն տնտեսությունը խաթարելու փորձերը և ամրապնդել ներուկրաինական քաղաքական էլիտայում ռուսամետ խմբակցությունների ազդեցությունը:

Ուկրաինան պետք է կարողանա բարեփոխել իր կոռումպացված ինստիտուտները, քանի որ հենց դրանից է կախված լինելու՝ արդյոք երկիրը շարժվելու է դեպի Եվրոպա, թե դառնալու է ներքաղաքական կոնֆլիկտների և ռուսական ազդեցության զոհ:

Թուրքիա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարողացել է բնակչության աջակցությունը ստանալ 2017թ-ի ապրիլին կայացած հանրաքվեի ժամանակ, որը նվիրված էր սահմանադրական փոփոխություններին, և այժմ նրա իրավասություններն ու իշխանությունը շատ ավելի հզոր են դարձել: Որպես արդյունք Թուրքիայում ուժեղացել են ներքին սոցիալական և քաղաքական հակասությունները:

ԱՄՆ հետ Թուրքիայի հարաբերությունները բարդացված են Քրդական ժողովրդական կուսակցության հանդեպ երկրների դիրքորոշումների տարբերության պատճառով: Անկարան այդ կուսակցությունը համարում է երկրի ազգային անվտանգության գլխավոր սպառնալիք և ԱՄՆ-ին մեղադրում է Սիրիայում քրդական խմբերի հետ համագործակցության համար, ինչն, ըստ Թուրքիայի, ուժեղացնում է Քրդական ժողովրդական կուսակցության դիրքերը:

Բարդացված են նաև Եվրամիության հետ Թուրքիայի հարաբերությունները, քանի որ որոշ եվրոպական երկրներ թույլ չեն տվել իրենց տարածքում թուրքական հանրաքվեի գաղափարի օգտին քաղաքական արշավներ իրականացնել, և ավելի ուշ բացասական են գնահատել հանրաքվեի ժամանակ Թուրքիայում տեղի ունեցող գործընթացները:


Կարդալ ավելին JAMnews-ում