2016թ-ի ապրիլի 2-5-ը Ղարաբաղում մարտեր էին ընթանում։ Երկու կողմից ավելի քան 200 մարդ զոհվեց։ Ինչ տեղի ունեցավ՝ ռեպորտաժների և մեկնաբանությունների տեսքով" />

Ղարաբաղում տեղի ունեցած «ապրիլյան պատերազմից» երեք տարի անց։ Ի՞նչ է այն փոխել՝ փորձագիտական կարծիք Բաքվից և Երևանից

2016թ-ի ապրիլի 2-5-ը Ղարաբաղում մարտեր էին ընթանում։ Երկու կողմից ավելի քան 200 մարդ զոհվեց։ Ինչ տեղի ունեցավ՝ ռեպորտաժների և մեկնաբանությունների տեսքով

Ապրիլի 2-5-ը Կովկասում ամեն տարի հիշում են 2016թ-ին Ղարաբաղում տեղի ունեցած այպես կոչված «ապրիլյան պատերազմը»։

Այն 1994թ-ին հաշտություն կնքելու պահից ի վեր Ղարաբաղում զորքերի շփման գծում ամենամասշտաբային և արյունալի սրացումն էր։ Ըստ պաշտոնական տվյալների՝ այդ չորս օրում երկու կողմից զոհվեց ավելի քան 200 մարդ։

• Ղարաբաղյան հակամարտության փուլերը 1990-ականներին և լուծման ի՞նչ փորձեր են եղել

Ուղիղ երեք տարի է անցել։ Ի՞նչ է փոխել այդ «քառօրյա պատերազմը»։ Մենք հարցրել ենք Երևանի և Բաքվի փորձագետներին։

Լուսանկարը՝ Հակոբ Հովհաննիսյանի

Ադրբեջան

JAMnews-ի քաղաքական մեկնաբան Շահին Ռզաև․

«Ընդհանուր առմամբ 2016թ-ի «ապրիլյան պատերազմի» հինգ հիմնական հետևանք նշեմ։

Առաջինը․ հօդս ցնդեց չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հարապետության բանակի՝ որպես «Հարավային Կովկասի ամենահզոր բանակի» մասին միֆը։ Ապրիլից հետո գրեթե դադարեցին հնչել որոշ հայ ազգայնականների հայտարարությունները՝ «շուտով թեյ ենք խմելու Բաքվում»։

Երկրորդ․ Հայաստանում փոփոխություններ տեղի ունեցան, որոնք 2018թ-ին հանգեցրին Սերժ Սարգսյանի կառավարության անկմանը։

• Հայաստան․ «թավշյա» հեղափոխության տարվա մասին

Երրորդ․ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը ղարաբաղյան հակամարտության բանակցությունների միջնորդն է, դադարել է հիշեցնել «հակամարտության ռազմական արդյունքների» և «հրազենի գնդակներով քվեարկության» (Մինսկի խմբի նախկին համանախագահներից մեկի՝ Վլադիմիր Կազիմիրովի արտահայտությունը) արդյունքների մասին։ Միջնորդները տեսան, որ ռազմական արդյունքները կարող են փոփոխվել, իսկ նրանք չեն ողջունում «հրազենի գնդակներով քվեարկության» երկրորդ փուլը՝ այսինքն պատերազմը։

Չարրորդ․ ադրբեջանական հասարակությունում հայրենասիրական տրամադրությունների աճ է նկատվում և զգալիորեն նվազել են վատատեսական տրամադրությունները, որոնք բնորոշ են պարտված կողմին։ Միաժամանակ ավելացել են նաև ռևանշիստական կոչերը։

Հինգերորդ․ Ռազմական արդյունքներն ամրապնդել են ադրբեջանական կողմի դիրքերը բանակցություններում։ Կարևոր չէ, թե քանի քառակուսի կիլոմետր է ազատագրվել՝ 20, ինչպես գրում են Ադրբեջանում, թե 8, ինչպես գրում են Հայաստանում։ 2016թ-ի ապրիլին ադրբեջանական բանակի վերահսկողության տակ են անցել կարևոր ռազմավարական բարձունքներ։ Իսկ Հայաստանը 1992թ-ից ի վեր առաջին անգամ ստիպված էր փախստականների ընդունել՝ հարյուրավոր մարդկանց ավերված Թալիշից, որը Ղարաբաղի հյուսիսում է»։

Քաղաքագետ Իլգար Վելիզադե․

«Երկար տարիների ընթացքում՝ ավելի քան 20 տարի, հայկական կողմը խոսում էր ղարաբաղյան հակամարտության գոտում ստատուս քվոյի մասին, որը չի կարելի խախտել, քանի որ այն ապահովում է Ղարաբաղի բնակչության անվտանգությունը։

Հիմնական հաստատունը տարանջատման գիծն էր, որն անցկացվել է 1994թ-ին կնքված հաշտեցումից հետո, որտեղ հզոր պաշտպանիչ ամրություններ են կառուցվել։ Ըստ հայկական կողմի՝ հենց այդպես անցկացված գիծը [հայկական կողմի վերահսկողության տակ է ողջ Ղարաբաղն ու Ադրբեջանի յոթ հարակից շրջան — JAMnews] Ղարաբաղը պաշտպանում է Ադրբեջանի հարձակումից և թույլ տալիս նրան արդյունավետ պաշպանություն կառուցել։

Այն բանից հետո, երբ ապրիլյան մարտերից հետո ադրբեջանական զորքերը կարողացան կոտրել այդ գիծը շատ հատվածներում, և հայկական կողմի պաշտպանությունը ձախողվեց, կրկին արդիական դարձավ Ադրբեջանին այդ յոթ օկուպացված շրջանների գոնե մի մասը փոխանցելու հարցը։

Սկզբունքային պահը հետևյալն էր․ չնայած դաժան մարտերին, զանգվածային կորուստներից մասնավորապես, խաղաղ բնակչության շրջանում, ստացվեց խուսափել։ Այսօր բոլորը հասկանում են, որ խաղաղ բնակչության զանգվածային կորուստը կարող է մեծ պատերազմ հրահրել, որից հակամարտության երկու կողմերն էլ ցանկանում են խուսափել։

Բանակցային գործընթացը, որը սկսվեց 2016թ-ի սրացումից հետո, որոշակի հույսեր էր ներշնչում։ Այն ժամանակ տարբեր հանգամանքների բերումով, այդ հույսերը չարդարացան։ Սակայն այժմ մենք տեսնում ենք հենց այն բանակցությունների վերականգնում, որոնք նախաձեռնվել էին 2016թ-ի գարնանը, ճիշտ է, նոր պայմաններով։

• Ինչո՞ւ է այդքան կարևոր Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների պաշտոնական հանդիպումը

Այս երեք տարվա ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները հաշվի առնելով՝ անհրաժեշտ է բանակցությունների նոր օրակարգ։ Եվ այն, որ Վիեննայում կայացած վերջին հանդիպմանը կողմերը համաձայնել են հումանիտար հարցեր լուծել, շատ հատկանշական է։ Նրանք ցանկանում են անկյունաքարային դարձնել հասարակության շահերը՝ ներառյալ հակամարտության գոտու բնակիչներին, և սա շատ կարևոր է։

Դեռևս կարելի է միայն ենթադրել, թե ինչպես է դա տեղի ունենալու։ Կարծում եմ, որ շուտով կարելի կլինի խոսել «բոլորին բոլորի դիմաց» սկզբունքով պատանդներին փոխանակելու մասին։ Եթե նման բան տեղի ունենա, այդ ժամանակ հնարավոր կլինի խոսել մարտին «ժողովուրդներին խաղաղության պատրաստելու» կողմերի հայտարարած մտադրության մասին։ Դա բարի կամքի ժեստ կլինի, որը ցույց կտա, որ կողմերը պատրաստ են իրավիճակի փոփոխման»։

• «Ժողովուրդներին խաղաղության պատրաստելու» մասին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ համատեղ գաղափարի մասին

Հայաստան

Լեոնիդ Ներսիսյան, ռազմական տեսաբան

«2016թ-ի ապրիլին լոկալ պատերազմ տեղի ունեցավ, այդ թվում՝ քաղաքական պատճառներով։ Դրանցից մեկն այն պահին խորը ճգնաժամն էր Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններում։

• Թուրքիան ռուսական ինքնաթիռ է խոցել․ Ռուսաստանը ձախողել է զբոսաշրջային սեզոնը Թուրքիայում

Բացի այդ, այն պահին Բաքվում կարծում էին, թե ուժն իրենց կողմն է 2008-2014թթ-ի ընթացքում բանակում արված ներդրումների հաշվին, քանի որ մի քանի միլիարդ դոլարի զինամթերք էր ձեռք բերվել։

Այս երկու գործոնները հանգեցրին փորձի՝ պարզելու , թե որքանով է հայկական պաշտպանությունն ունակ այդպիսի հարվածի դիմանալ։

Սակայն չորս օրվա ընթացքում ադրբեջանական կողմը ոչ մի հաջողություն չունեցավ։ Հաջող էր միայն առաջին օրը, երբ համեմատաբար անսպասելի կերպով ստացվեց հարձակվել։ Իսկ մյուս օրերին հայկական կողմն աստիճանաբար վերադարձնում էր կորցրած դիրքերը։

2016թ-ի ապրիլը դարձավ Հայաստանի այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի դիրքերին հասցված ամենադաժան հարվածներից մեկը։ Մասնավորապես, այդ ժամանակ բացահայտվեցին հափշտակությունները բանակում։

Ընդհանուր առմամբ, հակամարտության համատեքստում 2016թ-ի ապրիլից հետո նոր իրականություն ստեղծվեց։

Հայաստանը համոզվեց, որ բանակցային գործընթացն ու զիջումների մասին խոսակցությունները խաղաղություն չեն երաշխավորում։ Եվ սա շեշտակի բացասաբար ազդեց Հայաստանի բանակցային դիրքորոշման վրա։

Տրամաբանական է, որ այն իրադարձություններից հետո հայկական կողմն այլևս ոչ մի զիջումների մասին չպետք է խոսեր՝ ոչ տարածքային, ոչ էլ որևէ այլ։ Ընդհանուր առմամբ, հայկական կողմին ձեռնտու է ստատուս քվոն։ Ադրբեջանը պարտված կողմ է հակամարտությունում, թող նա էլ այս հակամարտությունը կարգավորելու միջոցներ փնտրի»։

Երվանդ Բոզոյան, քաղաքագետ․

«2016թ-ին Ադրբեջանը ռազմական սադրանք կատարեց, որը մի քանի նպատակ ուներ։

Ադրբեջանի արտաքին քաղաքականությունում իրավիճակն այնքան էլ դրական չէր։ ԱՄՆ կոնգրեսում քննարկում էր բարձրաստիճան ադրբեջանցի պաշտոնյաների հանդեպ լուրջ պատժամիջոցներ կիրառելու հարցը, եթե երկրում զիջումների չգնան քաղբանտարկյալների հարցում։

Այն ժամանակ Իլհամ Ալիևը զիջեց [համաներմամբ ազատ արձակվեց 150 մարդ, այդ թվում՝ 12 քաղբանտարկյալ — JAMnews]։

Ադրբեջանում դա ընկալեցին որպես նախագահի թուլության նշան, որը վերջինս ինչ-որ կերպ պետք է փոխհատուցեր։ Նա հասարակության աչքերում փոքր հաղթանակի կարիք ուներ։

Արդյունքում՝ նրանք զբաղեցրին 800 հեկտար տարածք, սակայն դիվանագիտական առումով լուրջ անհաջողություն կրեցին։ Հայկական կողմը կարողացավ առաջին պլան մղել այն փաստը, որ ռազմական գործողություններն ադրբեջանական կողմն է սկսել։

Վերջին 20 տարվա մեջ հայերի և ադրբեջանցիների միջև գրեթե շփում չկա նույնիսկ սովորական քաղաքացիների և լրագրողների մակարդակում։ Արդյունքում՝ մարդկանց գիտակցության մեջ խորապես արմատավորվել են միֆեր ու կարծրատիպեր։ Այդ պատերազմը շատ լուրջ հարված հասցրեց, և երկու երկրների հասարակություններին հետ գցեց։

Ինչ-որ բան փոխելու համար քննարկումներ են պետք, տարբեր սոցիալական շերտերի մարդկանց երկխոսություն կենցաղային մակարդակում։ Եթե դա չլինի, չեմ կարծում, որ զիջումների մասին քաղաքական բանակցություններն ինչ-որ արդյունքի կբերեն»։

2016թ-ի ապրիլյան ռազմական գործողությունների օրերին JAMnews-ը մշտապես ռեպորտաժներ էր ներկայացնում իրադարձությունների վայրից՝ բոլոր կողմերում, աշխատելով համակողմանի և առավել անաչառ պատկեր փոխանցել։ JAMnews-ը դարձել էր վերլուծության, Հայաստանի և Ադրբեջանի փորձագետների և քաղաքական գործիչների քննարկումների և կանխատեսումների հարթակ։ Ներքևում բերված են այն օրերի որոշ ռեպորտաժների և մեկնաբանությունների հղումները։

• Ղարաբաղում մարտեր են։ Ո՞վ է առաջինը սկսել։ Պարզում են Բաքվում, Երևանում, Ստեփանակերտում և Մոսկվայում

• Տեսառեպորտաժ ադրբեջանական սահմանամերձ գյուղից

• Ռեպորտաժ Հայաստանից․ մի քիչ էլ՝ և լայնամասշտաբ պատերազմ կսկսվի

• Ղարաբաղում ուժեղ հրաձգություն է և գյուղերը գրոհելու սպառնալիք է առաջացել։ Ի՞նչ են խոսում Երևանում և Բաքվում

• Մարդիկ կրակահերթի տակ են Ֆիզուլիի շրջանի ադրբեջանական գյուղում

• Ինչպե՞ս կվարվի Վրաստանը, եթե պատերազմ սկսվի Ղարաբաղում

• Ղարաբաղում հակամարտությունը փորձում են դադարեցնել միջազգային բանակցողները

• Թե ինչպես էին Ղարաբաղում հուղարկավորում 12-ամյա Վաղինակ Գրիգորյանին հաշտությունից մեկ օր առաջ

• Ադրբեջանցի լրագրողի ղարաբաղյան օրագիրը․ 2016թ-ի ապրիլի 2-12-ը

• Ռուսաստան և Մինսկի խումբ․ ղարաբաղյան հակամարտության միջնորդները միաժամանակ ամենուր են

• Բաքվում և Երևանում գրեթե նույն օրավիճակն է․ վիշտ, զայրույթ և սեփական իրավացիության զգացում

• 2016թ-ի ապրիլ․ Բաքվի չստացված բլիցկրի՞գ, թե՞ Մոսկվայի «գաղտնի ձեռքը»։ Հայացք Երևանից

• Իսկ ինչպե՞ս են ձեր խոհանոցում քննարկում ղարաբաղյան հակամարտությունը

• Նոր ստատուս քվո։ Բաքվում և Երևանում խոսում են «նոր», ավելի կոշտ մոտեցման մասին

• Ադրբեջանի պյուռոսյան հաղթանակը․ հայացք Բաքվից՝ «ապրիլյան պատերազմին»

Հրապարակման մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի:

Կարդալ ավելին JAMnews-ում