Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է նաև, որ Ղարաբաղի շուրջ ոչ մի գաղտնի պայմանավորվածություն չկա" />

«Ղարաբաղում խաղաղության այլընտրանքը կատաստրոֆան է»․ Հայաստանի արտգործնախարար

Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է նաև, որ Ղարաբաղի շուրջ ոչ մի գաղտնի պայմանավորվածություն չկա

Ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է ձգտեն խաղաղ կարգավորման, իսկ տարածաշրջանում խաղաղության այլընտրանքը պատերազմն է։ Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

 Արդյո՞ք հստակ պլան կա

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը կարծում է, որ խաղաղությանը նախապատրաստելը մի քանի գործառույթ է ենթադրում, սակայն նա չի հստակեցրել, թե ինչ գործառույթ։ Նա հայտարարել է նաև, որ խաղաղ կարգավորման հստակ բանաձև դեռ չկա, սակայն այս հակամարտությունը լուծման այլ ուղի չունի․

«Խաղաղությանն այլընտրանք չկա: Խաղաղության այլընտրանքը կատաստրոֆան է»։

2018թ-ի հունվարի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգոծնախարարների հանդիպումից հետո հաղորդագրություն էր տարածվել ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու անհրաժեշտության մասին։ Մնացականյանն այսօր հիշեցրել է, որ դա նոր թեզ չէ․

«ՄԱԿ-ի կողմից նման դիրքորոշում միշտ եղել է՝ գործընթացին նպաստելու։ Ես դա շատ բարձր եմ գնահատում»։

• Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցեր

Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը պայմանավորվել են նվազեցնել լարվածությունը Ղարաբաղի շփման գծում

Չկա ոչ մի գաղտնի պայմանավորվածություն

Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանել է նաև հայ հասարակության շրջանում տարածված լուրերը ղարաբաղյան կարգավորման շուրջ իբր նախապատրաստվող համաձայնագրի մասին։ Նա վստահեցրել է, որ ոչ մի գաղտնի պայմանավորվածություն չկա, և կոչ է արել հասարակությանը խուճապի չմատնվել։

«Չկա այնպիսի բան, որ դուք չգիտեք։ Երկխոսությունն ընթանում է մեզ համար կարևոր հարցերի շուրջ։ Ինձ զարմացնում են խոսակցությունները հասարակությունում այն մասին, թե մենք ինչ-որ բան ենք կորցրել կամ զիջել։ Որտեղի՞ց այդ տրամադրությունները։ Ոչ մի նման բան չկա, և մեր դիրքորոշումից ոչ մի հետքայլ չկա։ Չկա այնպիսի բան, որ մենք արած լինենք և հասարակությանը տեղյակ պահած չլինենք»։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում