ConIFA-ի հովանու ներքո ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը միակ շանսն է այն հավաքականների համար, որոնց համար համաշխարհային մեծ մրցաշարերի ճանապարհը փակ է" />

Ղարաբաղն ընդունում է չճանաչված մարզական գլխավոր մրցաշարը

ConIFA-ի հովանու ներքո ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը միակ շանսն է այն հավաքականների համար, որոնց համար համաշխարհային մեծ մրցաշարերի ճանապարհը փակ է

ConIFA-ի հովանու ներքո ֆուտբոլի Եվրոպայի չճանաչված մրցաշարը Ղարաաբաղում անցկացվում է հունիսի 1-9-ը։

Դրան մասնակցում է չճանաչված կամ մասնակի ճանաչված հանրապետությունների ութ թիմ։ Բոլորն նրանց համար ConIFA-ի մրցաշարը մրցակցելու միակ հնարավորությունն է, քանի որ համաշխարհային մեծ մրցաշարերին նրանք չեն կարող մասնակցել։

Ի՞նչ է ConIFA-ն, ո՞վ  մասնակցում, ի՞նչ մրցանակներ կան, ինչպե՞ս է Ստեփանակերտը դիմավորում մրցաշարը բոլոր մանրամասները՝ հակիրճ։

Ի՞նչ է ConIFA

ConIFA-ն հապավում է, որ նշանակում է Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա։ Այն ստեղծվել է 2013թին և ենթադրում է այն հավաքականների կամ կազմակերպությունների միավորում, որոնք ներառված չեն ՖԻՖԱի կամ կոնտինենտալ կոնֆեդերացիաների կազմում, քանի որ այդ հանրապետությունները ճանաչված չեն միջազգային լայն հանրության կողմից։

Աբխազիայում անցկացվում է անհայտ մարզական մրցաշարերից ամենահեղինակավորը

ConIFA-ն հայտարարում է իր հարյուրտոկոսանոց քաղաքական չեզոքության մասին, անցկացնում է Աշխարհի գավաթ, Եվրոպայի գավաթ և ներկա դրությամբ 40 հավաքական է ներառում։

Կազմակերպության շտաբ-բնակարանը գտնվում է շվեդական Լուլեո քաղաքում։

Նախապատրաստությունը

Չճանաչված ֆուտբոլը որոշվել է Ստեփանակերտ բերել մեկ տարի առաջ, և այս ընթացքում Ղարաբաղն ակտիվորեն պատրաստվում էր մրցաշարին։

Բոլոր ժամանողների համար չեղարկվել է մեկանգամյա զբոսաշրջային վիզան։ Խաղերը բաժանվել են չորս քաղաքների միջև, և մեկ տարում ամբողջությամբ վերակառուցվել է չորս մարզադաշտ։

11 հյուրանոց է նախանշվել մարզիկների, մրցավարների և լրագրողների համար։

Իշխանությունները տեղի բնակիչներին առաջարկել են նաև մասնակցել «Հյուրընկալ ընտանիք» ծրագրին և հյուրեր ընդունել։ Ավելի քան 60 ընտանիք է արձագանքել։

Գուրգենը նրանցից մեկն է, ով ներգրավվել է ծրագրում։ Նրան այդ մասին որդին է խնդրել՝ 15-ամյա Սամվելը, որը ֆուտբոլով է հետաքրքրվում։

«Մեզ մոտ այստեղ երկրպագուներ կան, որոնք Արևմտյան Հայաստանն են ներկայացնում [պաշտոնապես՝ Թուրքիայի Արևելյան Անատոլիայի շրջանը JAMnews]։ Կարծես, մենք բոլորս հայ ենք, սակայն պարզվեց, որ խոսում ենք ուրիշ հայերենով և անընդհատ անցնում ենք անգլերենի։ Փոխարենը ես հիմա երկու թիմ ունեմ, որոնց երկրպագում եմ՝ «Արցախն» ու «Արևմտյան Հայաստանը»», պատմում է Սամվելը մարզադաշտ գնալիս։

Հյուրերն ու տերերը

Ղարաբաղյան թիմի հետ միասին մցաշարին մասնակցում է ութ թիմ։ Մասնակցությունից տարբեր պատճառներով հրաժարվել են Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները [չճանաչված հանրապետություններ, որոնք միջազգային ողջ հանրությունն Ուկրաինայի մաս է համարում — JAMnews], ինչպես նաև Մերձդնեստրը [չճանաչված հանրապետություն, որը միջազգային ողջ հանրությունը Մոլդովայի մաս է համարում — JAMnews]։

Մասնակիցների թվում են մասնակի ճանաչված հանրապետություններ Աբխազիան և Հարավային Օսիան։

Ժամանել են նաև ալբանացիները՝ Չամերիայի դրոշի ներքո, իտալացիները՝ Պադանիայի հովանու ներքո, վենգրերը Սեկեյների երկրից և Սամպիի ներկայացուցիչները, որն առավել հայտնի է որպես Լապլանդիա։

Ամենաանսովոր մասնակիցներից մեկն Արևմտյան Հայաստանի թիմն է [պաշտոնապես՝ Թուրքիայի Արևելյան Անատոլիայի շրջանը JAMnews]։ Այս շրջանը տարածք չունի, սակայն ունի նախագահ և այլ պետական պաշտոնյաներ։ Այս հավաքականի համար են խաղում Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության զոհերի սերունդները, որոնք այսօր սփռված են աշխարհով մեկ։

Թիմերի մակարդակը բավականին տարբեր է։ Խմբային փուլի խաղերից երևում է, որ ուժեղ հավաքականներ ունեն Աբխազիան, Պադանիան և Սամպին, այդտեղ բավականին պրոֆեսիոնալ մարզիկներ են հավաքված, որոնցից ոմանք ելույթ են ունենում ճանաչված հեղինակավոր մրցաշարերում։ Սակայն մրցաշարի մյուս մասնակիցները բացահայտ սիրողական մակարդակի են։

Բացման արարողությանը ներկա էր երկու պավիրակություն՝ մեկը գլխավորում էր Հարավային Օսիայի նախագահը, մյուսն՝ Աբխազիայի արտգործնախարարը։

ConIFA մրցաշարը Ղարաբաղում որպես տոն է անցնում։ Բացման արարողության և բոլոր խաղերի մուտքն անվճար է։ Կամավորները քաղաքում էքսկուրսիաներ են անցկացնում։

Բացման արարողության աստղն էր Ֆրանսիայից ժամանած Gipsy Kings երաժշտական խումբն ու հայ երգչուհի Սիրուշոն։ Նա հատկապես պոպուլյար է Ղարաբաղում։ Սիրուշոն Հայաստանի երկրորդ նախագահի հարսն է, որը ծագումով ղարաբաղցի է։

Ընդհանուր առմամբ արարողությանը ներկա է եղել ավելի քան տասը հազար մարդ։ Հենց այսքան մարդ է տեղավորում Ստեփանակերտի մարզադաշտը, սակայն հանդիսատեսն ամենուր էր՝ մոտակա տների տանիքներին և հարակից սրճարանների պատշգամբներում։

Մրցաշարի եզրափակիչը տեղի կունենա հունիսի իննինֆավորիտներ են համարվում Աբխազիայի և Պադանիայի հավաքականները։

Տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պատկանում են հրապարակման հեղինակին և պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի։

Կարդալ ավելին JAMnews-ում