Աբխազիան պատված է ձնով: Ուժեղ ձյուն է սկսել տեղալ հունվարի լույս 29-ի գիշերը և չի դադարել գրեթե երկու օր" />

Ձյուն, գեղեցկություն և էքստրիմ

Աբխազիան պատված է ձնով: Ուժեղ ձյուն է սկսել տեղալ հունվարի լույս 29-ի գիշերը և չի դադարել գրեթե երկու օր

 

Իրավիճակը գրեթե էքստրեմալ է. փակ են ճանապարհները, շատ է բարդացել կամ կաթվածահար է եղել երթևեկությունը, դպրոցներում դասերը հետաձգվել են:

1

 

Այս ամենն այնքանով է զարմանալի, որ Աբխազիայի ծովամերձ գոտում ամեն տարի ձյուն չի տեղում, իսկ եթե տեղում է, ապա առավելագույնը՝ մեկ օրով: Իսկ սովորաբար հալվում է՝ հասնելով գետնին:

Եվ այնուամենայնիվ, այս իրավիճակը թեև շատ հազվադեպ է, սակայն բացառիկ չէ: Այս տարվա ձմեռը Սուխումում ոչինչ է ի տարբերություն 1911թ-ի ռեկորդային ցրտերի դեմ: Այն ժամանակ ձյան հաստությունը քաղաքում հասնում էր մեկուկես մետրի և այն չէր հալվում գրեթե 40 օր:

2

3

 

Ձյունն այն ժամանակ ամբողջությամբ խզեց բնակավայրերի միջև կապը, մի քանի մարդ զոհվեց: Զանգվածաբար սատկեցին անտառի կենդանիներն ու թռչունները, որոնք բոլորովին ուտելու բան չունեին:

Բնականաբար հալվեց ձյունը նույնպես լուրջ հետևանքներով. Սուխումում ջրհեղեղ էր:

Այժմ ամեն ինչ ավելի ուրախ է: Գոնե երեխաները երջանիկ են: Զարմանալի չէ. նրանք ստիպված չեն մեքենա գործի գցել մինուսային ջերմաստիճանում և ինչ-որ կերպ բնակարանը տաքացնել, երբ լուսյերը կտրում են հաճախ և երկար ժամանակով:

Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ

Կարդալ ավելին JAMnews-ում