Անտառահատումների դեմ պատժամիջոցների խստացման պատճառով վառելափայտ նույնպես չկա " />

Ադրբեջանական վեց գյուղերի բնակիչներ տագնապով են սպասում ձմռանը. նրանց տներում մինչև այսօր գազ չկա

Անտառահատումների դեմ պատժամիջոցների խստացման պատճառով վառելափայտ նույնպես չկա

Վեց գյուղ Ադրբեջանի հարավում (Աստարայի և Լերիկի շրջաններում) մինչև հիմա գազիֆիկացված չէ: Կենցաղային կարիքների համար մարդիկ այստեղ օգտագործում են գազի բալոններ և ընդհանրապես այն, ինչ այրվում է: Նրանք պատմել են Բի-Բի-Սիին , որ չեն պատկերացնում, թե ինչ են անելու ձմռանը, երբ ցրտերն ընկնեն: Ոմանք պատրաստվում են նույնիսկ իրենց այգիների մրգատու ծառերը կտրել ձմռանը տաքանալու համար:

Վերջին ժամանակներս կառավարությունը խստացրել է անտառահատումների դեմ պաժամիջոցները, այնպես որ, անվճար վառելափայտ հայթայթելը չափազանց ռիսկային է, իսկ գնելու համար չափազանց թանկ է:

«Մեկ մեքենա վառելափայտն արժե 300 մանաթ (մոտ 177 դոլար): Իսկ իմ կենսաթոշակը 200 մանաթ է (մոտ 118 դոլար): Ինչի՞ վրա այն ծախսեմ՝ դեղի՞, փայտի՞, թե՞ այլ բաների», – վրդովվում է գյուղերից մեկի տարեց բնակիչը:

Ադրբեջանում պարբերաբար սկանդալներ են բռնկվում ապօրինի ծառահատումների շուրջ։ Սակայն, եթե Բաքվում ծառերը կտրում են, որպես կանոն, որովհետև դրանք ինչ-որ մեկին խանգարում են առևտրային օբյեկտ կառուցել, ապա շրջաններում դրանցով պարզապես տաքանում են:

2016թ-ի վերջից լուրջ վնաս հասցնող ապօրինի ծառահատումերի համար տուգանքը կրկնակի ավելացել է և կազմում է 5000-7000 մանաթ (մոտ 3-4 հազար դոլար):

Իր հերթին, «Ազերիգազ» արտադրական միավորումն ասում է, որ այս տարի գազատարն այդ գյուղերին հաստատ չի հասնի: Իսկ հետո՝ ինչպես ստացվի: Ամեն ինչ կախված է նրանից, թե արդյոք դրա համար պետությունը փող կունենա:

Ըստ պաշտոնական տվյալների՝ տվյալ պահին գազիֆիկացված է Ադրբեջանի տարածքի 95%-ը:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում