Ո՞ւմ են կալանավորել և ի՞նչ է դա նշանակում " />

Ձերբակալություններ Ադրբեջանում․ վեց մարդ՝ մեկ շաբաթում

Ո՞ւմ են կալանավորել և ի՞նչ է դա նշանակում

Ադրբեջանում ձրբակալությունների նոր ալիք է սկսվել «մեծ ներումից» անմիջապես հետո, երբ ազատ արձակվեց մոտ 400 մարդ, այդ թվում՝ 50 քաղբանտարկյալ։

Ո՞ւմ են կալանավորել

  • Բայրամ Մամեդովը հայտնի ակտիվիստ և նախկին քաղբանտարկյալ է, որը 30 օրվա կալանքի տակ է ոստիկանությանը չենթարկվելու համար։ Ադրբեջանում շատերը դա «պատիժ» են համարում այն բանի համար, որ Մամեդովն իր ազատ արձակումից հետո քննադատել էր իշխանություններին։

Մանրամասն՝ Բայրամ Մամեդովի կալանքի մասին

  • Ադրբեջանի ժողովրդական ճակատ ընդդիմադիր կուսակցության չորս ակտիվիստների վարչական կալանքի են դատապարտել։ Նրանք նույնպես մեղադրվում են ոստիկանությանը չենթարկվելու համար։ Նրանք բոլորը հանրահավաքի կազմակերպիչներ են, որը կուսակցությունը ցանկանում էր անցկացնել ապրիլի վեցին։ Նրանցից երեքը 15 օրվա կալանքի է դատապարտվել, մեկը՝ 30 օրվա։ Այս կալանքները սկսվել են այն բանից հետո, երբ կուսակցությունն իշխանություններին է դիմել հանրահավաք անցկացնելու թույլտվության համար, ասում է կուսակցության փոխնախագահ Գյոզալ Բայրամովան։ 2019 թ-ի սկզբից ընդհանուր առմամբ կալանավորվել է Ժողովրդական ճակատի ավելի քան 50 ակտիվիստ։
  • «Մուսուլմանական միասնություն» շարժման ակտիվիվիստ Անար Ջաբարովը ձերբակալվել է Թուրքիայում և փոխանցվել Ադրբեջանին երկու շաբաթ առաջ։ Այդ օրվանից հարազատները չէին կարողանում պարզել, թե որտեղ են նրան պահում և ինչի համար են մեղադրում։ Վերջապես պարզվել էր, որ նա քննչական մեկուսարանում է և մեղադրվում է թմրանյութերի վաճառքի մեջ։ Այս մասին Turan գործակալությանն ասել են Ջաբարովի ազգականները, մեղադրանքները շինծու անվանելով։

Մանրամասն՝ Անար Ջաբարովի արտաքսման մասին

Ի՞նչ է սա նշանակում

Ներումը, որի շնորհիվ ազատ էր արձակվել միանգամից 50 քաղբանտարկյալ, Ադրբեջանի հասարակությունն ի սկզբանե առանց մեծ որգևորության ընդունվեց։ Փորձագետներից և քաղաքական գործիչերից շատերը դա կապում էին արևմուտքի կամ ընդդիմության ճնշման հետ։ Եվ բոլորը վերջնականապես խճճվեցին, երբ երկու շաբաթ անց ձերբակալությունների նոր ալիք սկսվեց, իսկ խղճի նախկին որոշ գերիներ սկսեցին բողոքել ոստիկանության ճնշումներից։

Մեկնաբանություններ սոցցանցերից․

«Բայրամը խոսել է այն կտտանքների մասին, որոնց ենթարկվել է իր վերջին ձերբակալության ժամանակ։ Դե, էլ ո՞վ կհավատա այդ «բարեփոխումներին»։

«Ես առաջին իսկ օրվանից ասում էի, որ այս ներումը պարզապես շոու է»։

«Թող գլխներին դիպչի նման ներումն ու բարեփոխումները»։

Հետապնդումների նոր ալիքը դատապարտել է նաև Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։

«Այս կալանքներն ի չիք են դարձնոմ բարի կամքը, որն արտահայտվել էր նախագահ Իլհամ Ալիևի ներման ակտով, և վկայում են Ադրբեջանում ընդդիմության և խոսքի ազատության հանդեպ ճնշումների շարունակության մասին», – ասել է Եվրոպայում և Եվրասիայում Freedom House-ի ծրագրերի տնօրեն Մարկ Բերենդտը։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում