Ինչպես պնդում են փրկարարները, շենքից հաջողվել է դուրս բերել բորոլ մարդկանց" />

Հրդեհ Բաթումիում,Վրաստան: Զոհվել է 11 մարդ

Ինչպես պնդում են փրկարարները, շենքից հաջողվել է դուրս բերել բորոլ մարդկանց

Ուժեղ հրդեհ է բռնկվել Բաթումիի «Լեո Գրանդ» հյուրանոցում: Ըստ վերջին տվյալների՝ զոհվել է 11 մարդ: Զոհվածների թվում է Իրանի մեկ քաղաքացի, մնացածները Վրաստանի քաղաքացի են:

Ծխի պատճառով փրկարարները երկար ժամանակ չէին կարողանում մարդկանց տարհանել այրվող շենքից:

Ինչպես հաղորդում է «Ինտերպրեսնյուս» գործակալությանը Բաթումիի շտապօգնության կենտրոնից, տուժածները տեղափոխվել են քաղաքի տարբեր հիվանդանոցներ: Տուժել է նաև մեկ հրշեջ:

Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ գիշերվա մեկին հաջողվել է մարել հրդեհն ու բոլոր մարդկանց դուրս բերել շենքից:

Բաթումիի փրկարար ծառայության «թեժ գիծ» հրդեհի մասին հաղորդագրությունը ստացվել է 20.01-ին:

Հրդեհի վայրում մոբիլիզազցվել էր մոտ 100 հրշեջ-փրկարար և 12 մարտական հաշվարկ: Ըստ նախնական տեղեկատվության՝ հրդեհը բռնկվել է բարձրահարկ շենքի վերևի հարկում:

Հրդեհի պատճառներն առայժմ անհայտ են:

 

«Լեո Գրանդը» 180 համարներով հինգաստղանի հյուրանոց է, որը բացվել է 2015թ-ին: Դրա շինարարության մեջ 40մլն դոլար է ներդրվել

 

 

 


Կարդալ ավելին JAMnews-ում