Այրվել են ապրանքով լի պահեստները, ընդհանուր առմամբ 900 քառակուսի մետր տարածք " />

Հրդեհ՝ Բաքվի շուկայում․ 16 մարդ է տուժել, բայց զոհեր չկան

Այրվել են ապրանքով լի պահեստները, ընդհանուր առմամբ 900 քառակուսի մետր տարածք

Բաքվի մերձակայքում գտնվող Սադարակ շուկայում տեղի ունեցած հրդեհից 16 մարդ է տուժել։ Նրանց մեծ մասը հրշեջներ են։ Տասը տուժած հիվանդանոց է տեղափոխվել։ 

• Ադրբեջանական էներգետիկ ապոկալիպսիս․ ինչպե՞ս այն տեղի ունեցավ

• Թե ինչպես Հայաստանի հուշանվերների շուկան սկսեց քաղաքականացվել

Սադարակը խոշոր շուկա է Բաքվից ոչ հեռու։ Այն ժողովրդականություն է վայելում՝ շնորհիվ էժանության և մեծ տեսականու։ Այստեղ հենց պահեստներից կարելի է մեծածախ կամ մանրածախ գնումներ կատարել, գնել կարելի է ամեն ինչ՝ կոճակներից մինչև բազմոցներ։ 

Հրդեհը բռնկվել է հուլիսի 4-ի երեկոյան պահեստում, որտեղ օծանելիք էր պահվում։ Հրդեհը հաջողվել է մարել երեք ժամից։ Այդ ընթացքում այրվել են 900 քառակուսի մետր մակերեսով պահեստներ՝ դրանցում պահվող ապրանքով։ Ընդհանուր առմամբ, շուկայի մակերեսը մոտ 100 հեկտար է։

Հրդեհի պատճառը դեռ անհայտ է։

Սա Սադարակ շուկայում առաջին ուժեղ հրդեհը չէ։ Վերջին անգամ այնտեղ հրդեհ է եղել 2018թ-ի նոյեմբերին։

2019թ-ի մարտին էլ կրակը ոչնչացրել էր Diqlas առևտրի կենտրոնը Բաքվի ծայրամասում։ 


Կարդալ ավելին JAMnews-ում