Խանութներից մեկի տերը բողոքում է, որ շուկայում ներդրված չէ «ապահովագրության գործընթաց» " />

Հրդեհ՝ Բաքվի շինանյութի շուկայում․ երեք մարդ է հիվանդանոցում հայտնվել

Խանութներից մեկի տերը բողոքում է, որ շուկայում ներդրված չէ «ապահովագրության գործընթաց»

Ուժեղ  հրդեհը ոչնչացրել է Բաքվի մերձակայքում գտնվող «EuroHome» շինանյութի խոշորագույն շուկաներից մեկի գրեթե կեսը։ Երեք մարդ հիվանդանոցում է հայտնվել․ նրանցից երկուսը ծխից թունավորվել է, իսկ երրորդը գլխի վնասվածք է ստացել։ Երեք մարդ է ձերբակալվել, որոնք, իրավիճակից օգտվելով, թալանում էին ապրանքը։

Հուլիսյան բլեքաութն Ադրբեջանում․ ինչպե՞ս եղավ և ո՞վ էր մեղավոր

Հայաստանում սարսափելի երկրաշարժի 31-րդ տարելիցը

Ըստ նախնական վարկածի՝ հրդեհը բռնկվել է սալիկի վաճառքի խանութում էլեկտրական մալուխի հրդեհման պատճառով։

Հրդեհի մարման աշխատանքներում ներգրավվել էր մի քանի հրշեջ հաշվարկ, ուղղաթիռ և անգամ երկկենցաղ ինքնաթիռ, սակայն կրակը երկար ժամանակ չէր հաջողվում մարել։ Դրա հետևանքով այրվել է շուկայի տարածքի ընդհանուր հինգ հեկտարից երկուսը։

 NEO

Վնասի չափը հայտնի չէ, ապահովագրություն չկա

Դեռ անհայտ է, թե ինչ վնաս է հրդեհը հասցրել առևտրականներին։

Խանութներից մեկի տերը՝ Եղյանա Ջաբարովան ասել է Բի-Բի-Սիին, որ «շուկայի նոր ղեկավարությունն ապահովագրության գործընթաց չի ապահովել»։ Այսինքն՝ ոչնչացված և տուժած ապրանքն ապահովագրված չէր։

Նման դեպք է տեղի ունեցել Բաքվում 2019 թ-ի մարտին․ այրվել էր Diqlas առևտրի կենտրոնը։ Ընդհանուր վնասն այն ժամանակ կազմել էր շուրջ $117 մլն։  Ապահովագրություն չկար, ձեռնարկատերերը մի քանի ակցիա անցկացրին, արդյունքում նախագահը հրահանգեց նրանց փոխհատուցում վճարել պետության հաշվին։ 

Փակ մայրուղի

«EuroHome»-ի հրդեհի պատճառով արգելափակվել է Բաքուն հարևան Սումգայիթ քաղաքին միացնող մայրուղու երթևեկությունը։

Նրանց թվում, ովքեր ընկել են այդ խցանման մեջ, եղել է նաև Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարփը։ «Մենք Սումգայիթի ճանապարհին ենք։ Սարսափելի է», – գրել է նա իր Twitter-ում։  


Կարդալ ավելին JAMnews-ում