Մինչ այդ էլ նա ասել է, որ շատ կենտրոններ, որտեղ փախստականներն ապրում են, համակենտրոնացման ճամբարներ են հիշեցնում" />

Հռոմի Պապը կոչ է արել աջակցել խաղաղությանը և օգնել փախստականներին

Մինչ այդ էլ նա ասել է, որ շատ կենտրոններ, որտեղ փախստականներն ապրում են, համակենտրոնացման ճամբարներ են հիշեցնում

Դեկտեմբերի 24-ին Վատիկանի սուրբ Պետրոս տաճարում սուրբծննդյան պատարագ է մատուցվել, որին մասնակցել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը: Իր խոսքում նա կոչ է արել աջակցել միգրանտներին և փախստականներին:

Պապը հիշեցրել է կաթոլիկներին, որ իրենց հավատքը պարտավորեցնում է լավ վերաբերվել այլ երկրների փախստականներին: Նա ընդգծել է նաև, որ շատ միգրանտներ իրենց երկրները լքել են ոչ իրենց կամքով: Պապի խոսքով՝ շատ քաղաքական առաջնորդներ «հեշտությամբ թափում են իրենց քաղաքացիների արյունը»:

Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը, որը ծնվել է Արգենտինայում՝ իտալացիների ընտանիքում, առաջին անգամ չէ աջակցություն հայտնում փախստականներին և միգրանտներին: 2017թ-ի ապրիլին նա հայտարարել է, որ շատ կենտրոններ, որտեղ ապրում են փախստականները, նման են համակենտրոնացման ճամբարների, և կոչ է արել եվրոպական առաջնորդներին այդ խնդրին լուծում գտնել:

ՄԱԿ տվյալներով՝ 2017թ-ին մոտ 160 հազար մարդ է իր կյանքը վտանգի ենթարկել՝ հատելով Միջերկրական ծովը Եվրոպայում հայտնվելու նպատակով: Նրանցից մոտ 3 հազար մարդ զոհվել է:


Կարդալ ավելին JAMnews-ում