Նման բան 20 տարվա ընթացքում առաջին անգամ է արձանագրվել " />

Հունիսն Ադրբեջանում․ ռեկորդային շոգ և 16 արևային հարված

Նման բան 20 տարվա ընթացքում առաջին անգամ է արձանագրվել

Այս հունիսն Ադրբեջանում 20 տարվա մեջ ամենաշոգն է, պնդում է բնապահպանության և բնական պաշարների նախարարությունը։ 

Միայն մեկ օրում՝ հունիսի 24-ին, և միայն Բաքվում 16 մարդ արևային հարված է ստացել և հիվանդանոց դիմել։ 

• Ինչո՞ւ են Ադրբեջանի լողափերիում մարդիկ խեղդվում

• Ինչպե՞ս են Ադրբեջանում «արևահաց» թխում

Տուժածներից տասը հոսպիտալացվել են, մնացածներին օգնություն է ցուցաբերվել, և նրանք տուն են վերադարձել, հաղորդում է Qafqazinfo-ն։ 

Անցյալ տարի ողջ հունիս ամսվա ընթացքում 14 արևային հարված է եղել։ Թեև այն ժամանակ էլ էր հիդրոմետկենտրոնն ահազանգում և խոսում անոմալային շոգի մասին։

Հունիսի 24-ին Ադրբեջանում ջերմաստիճանը հասել է 37 աստիճանի։ Բնապահպանության և բնական պաշարների նախարար Մուխթար Բաբաևի խոսքով՝ դա հունիսի համար ռեկորդաին ցուցանիշ է։ 

 «Ադրբեջանում միջին ջերմաստիճանը վերջին 30 տարում բարձրացել է 1,4 աստիճանով, և ես կարծում եմ, որ սա դրամատիկ աճ է։ Դա մեծ ազդեցություն է գործում տնտեսության որոշակի ճյուղերի վրա», – մեջբերում է նախարարին Report-ը։

Սոցցանցերում բաքվեցիները միաձայն բողոքում են շոգից և նրանից, որ Բաքվում շատ քիչ են ծառերն ու ստվերաշատ այգիները։

Բնապահպաններն ասում են, որ շոգը դեռ մի քանի օր էլ կպահպանվի։


Կարդալ ավելին JAMnews-ում