Հյուսիսային և Հարավային Կորեաների հոկեյի կանանց հավաքականները Օլիմպիադայում մեկ թիմով հանդես կգան" />

Հոկեյը միավորում է երկու Կորեաները

Հյուսիսային և Հարավային Կորեաների հոկեյի կանանց հավաքականները Օլիմպիադայում մեկ թիմով հանդես կգան

Հունվարի 25-ին 12 հյուսիսկորեացի հոկեիստուհիներ ժամանել են Հարավային Կորեա: Այս մասին հաղորդում է Բի-Բի-Սին:

ԿԺԴՀ մարզիկները կմիանան Հարավային Կորեայի հավաքականին և կսկսեն պատրաստվել Փխենչխանի Օլիմպիադային, որը մեկնարկում է փետրվարի 9-ին:

Թիմերը միավորելու որոշումը մեծ մասամբ քաղաքական է, այն պետք է նպաստի Կորեական թերակղզում իրավիճակի բարելավմանը:

Օլիմպիադային մասնակցելու ԿԺԴՀ որոշումն ընդունվել է այս տարեսզկբին միայն: Միջազգային օլիմպիական կոմիտեն որպես բացառություն թույլ է տվել Հյուսիսային Կորեային ներկայացնել իր մարզիկներին, թեև բոլոր ժամկետներն արդեն սպառվել են: Մանրամասն այդ մասին՝

Հարավային Կորեայում ոչ բոլորն են գոհ հավաքականների միավորումից: Այդ քաղաքական գործարքի արդյունքում հարավկորեացի հոկեիստուհիները Օլիմպիադային ավելի քիչ խաղային ժամանակ կստանան՝ զիջելով այն ԿԺԴՀ-ի մարզուհիներին:

Ընդհանուր առմամբ Հյուսիսային Կորեան Օլիմպիական խաղերին ներկայացնելու է 22 մարզիկ: Հոկեիստուհիներից բացի ներկայացված են նաև գեղասահորդներ, դահուկորդներ և չմշկորդներ:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում