Զբոսաշրջության ոլորտում աշխատում է 1,000-ով ավել մարդ " />

Հյուրանոցները բարգավաճում են Ադրբեջանում

Զբոսաշրջության ոլորտում աշխատում է 1,000-ով ավել մարդ

Թարմ պաշտոնական վիճակագրությունը զբոսաշրջային ոլորտում  հետաքրքիր թվեր է ցույց տալիս.

  • Ադրբեջանի հյուրանոցները նախորդ տարվա համեմատ մեկուկես անգամ ավելի շատ հյուրեր են ընդունել  (42.9%-ով ավել):
  • Զբոսաշրջիկները երկրում միջինում երկու գիշեր են անցկացրել, դա երկու անգամ ավելի շատ է, քան նախորդ տարի:
  • Ավելի շատ զբոսաշրջիկներ եկել են Գաբալայի շրջան, որտեղ համեմատաբար վերջերս նոր զբոսաշրջային համալիր են բացել: Հյուրանոցների զբաղվածությունն այստեղ կազմում է 88%:
  • Զբոսաշրջության եկամուտներն ընդհանուր առմամբ առաջին կիսամյակի ընթացքում գրեթե 40%-ով ավելին են, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:
  • Տասը հազար մարդ այժմ աշխատում է զբոսաշրջության ոլորտում, և դա 11.8%-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից:

«Վիճակագրությունը հետաքրքիր ցուցանիշներ է արտացոլում շրջանների վերաբերյալ: Ինչպես պարզվել է, Գաբալան և Շահդաղը փաստացի հաջող զբոսաշրջային տարածքների են վերածվել», – ասում է փորձագետ-տնտեսագետ Թորգուլ Մաշալին:

Գաբալայի շրջանում և Շահդաղի ազգային պարկում (համապատասխանաբար Ադրբեջանի հյուսիսում և հյուսիս-արևմուտքում) համեմատաբար վերջերս են կառուցվել զբոսաշրջային համալիրներ. մի քանի հյուրանոց և արհեստական ձյունով լեռնադահուկային հանգստավայրեր:

Օգտագործվել են տվյալներ Թորգուլ Մաշալիի հոդվածից


Կարդալ ավելին JAMnews-ում