Հասարակությունը բողոքում է, սակայն պատգամավորին սատարել է Ռուսաստանի Դաշնության Խորհրդի սենատորը" />

Հյուսիսային Օսիա․ արդյո՞ք պատգամավորն ուսուցչուհու է ծեծել

Հասարակությունը բողոքում է, սակայն պատգամավորին սատարել է Ռուսաստանի Դաշնության Խորհրդի սենատորը

Հյուսիսային Օսիայի շրջանային ժողովի 28-ամյա պատգամավոր Վասիլի Գոգիչաշվիլին հենց դասի ժամանակ ծեծել է տարրական դասարանների ուսուցչուհի Մադինա Սոզիևային այն բանից հետո, երբ հինգերորդ դասարանցի նրա զարմուհին բողոքել է Սոզիևայից։

Ամեն ինչ տեղի է ունեցել Արդոն քաղաքի № 4 միջնակարգ դպրոցում՝ վեցամյա աշակերտների աչքի առաջ։

Դպրոցականների ծնողների բողոքի մեջ ասվում է, որ պատգամավորը ներխուժել է դասասենյակ և հարձակվել ուսուցչոհու վրա, այնուհետև բռնել մազերից ու քարշ տվել դեպի ուրիշ հարկում գտնվող տնօրենի կաբինետ։

Այդ ընթացքում դասամիջոցի զանգը տվել է, այդ պատճառով էլ տեսարանին ականատես են եղել նաև մյուս աշակերտները։

Տնօրենի կաբինետում, գրում են ծնողները բողոքի մեջ, Վասիլի Գոգիչաշվիլին փորձել է ուսուցչուհուն հարվածել պլաստիկ շշով և գրչահատով։ Այդ ընթացքում նա հայհոյանքներ է տեղացել։

Վրացի դպրոցական «Ամերիկյան դպրոցներում սովորեցնում են ազատ մտածել»

Բռնությունը Վրաստանի դպրոցներում: Ո՞րն է ելքը: 

Սեքսսկանդալ ադրբեջանական դպրոցներում

Նույնը լրագրողներին պատմել է ինքը՝ ուսուցչուհի Մադինա Սոդիևան։

Կոնֆլիկտի պատճառը մանր գողությունն է եղել, որը տեղի է ունեցել դպրոցում։ Ուսուցչուհին կատարվածը քննարկել է աշակերտների հետ, և նրանցից մեկը որոշել է, որ գողության համար իրեն են կասկածում։ Դա Վասիլի Գոգիչաշվիլիի զարմուհին է եղել, որը քեռուն բողոքել է, իսկ վերջինս եկել է դպրոց հարցերը պարզելու։

Պատգամավորն ամեն ինչ հերքում է և ի պատասխան սպառնում է ուսուցչուհուն դատի տալ զրպարտության համար։

«Ոչ մի ծեծ չի եղել։ Այն ամենն, ինչ եղել է, այն է, որ ուսուցչուհին ապօրինաբար մեղադրել է զարմուհուս, որը հաշմանդամ է և անբուժելի հիվանդությամբ է տառապում, որ 60 ռուբլի [մոտ մեկ դոլար] է գողացել։ Ցանկացածը հունից դուրս կգար։ Սակայն ես ոչ ոքի մատով չեմ դիպչել», – հայտարարել է Գոգիչաշվիլին։

Պատգամավորը նշել է նաև, որ ինքնակամ կդադարեցնի իր լիազորությունները, սակայն առաջարկությամբ է հանդես եկել, որ ինքն ու Սոզիևան ստի դետեկտորի թեստ անցնեն։ Ուսուցչուհին համաձայնել է։

Սկանդալին միացել է ողջ հասարակությունը, և գործը քաղաքական երանգ է ստացել։

Հյուսիսօսական պատգամավորին սատարել է Ռուսաստանի Դաշնության Խորհրդի սենատոր Արսեն Ֆաձաևը։

«Նա ուսուցչուհուն չի ծեծել, – ասել է սենատորը։ – Թեև ես համաձայն եմ, որ նա իրավունք չի ունեցել դպրոց գալու և հարաբերություններ պարզելու, ուսուցչուհու վրա ձայն բարձրացնելու, քանի որ նա պատգամավոր է և մարդկանց շահերն է ներկայացնում»։

«Ստիր Նըխաս» հասարակական շարժումը, որը զբաղվում է օսական ավանդույթների պահպանմամբ, հայտարարել է, որ Գոգիչաշվիլին պետք է ժողովրդի դատաստանի առաջ կանգնի։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում