Ընտանիքը վրդովված է, որ մի քանի տարի գործ չէր հարուցվում, իսկ Վլադիմիր Ցկաևի մահվան համար մեղադրվող ոստիկաններն իրենց մեղքը չեն ընդունում" />

Հյուսիսային Օսիայում դատում են ոստիկաններին, որոնք մեղադրվում են տեղի բնակչին խոշտանգելու և սպանելու համար

Ընտանիքը վրդովված է, որ մի քանի տարի գործ չէր հարուցվում, իսկ Վլադիմիր Ցկաևի մահվան համար մեղադրվող ոստիկաններն իրենց մեղքը չեն ընդունում

Ըստ «Կավկազսկի ուզել» տեղեկատվական գործակալության հրապարակման

Հյուսիսային Օսիայում դատում են 10 ոստիկանների, որոնք մեղադրվում են տեղի բնակիչ Վլադիմիր Ցկաևին խոշտանգելու համար, որի հետևանքով նա մահացել է։

• Արդյո՞ք կհաջողվի փակել Վլադիկավկազի քաղցկեղածին գործարանը՝ Կովկասի բնապահպանության համար սպառնալիքը

• Ադրբեջանցի խղճի գերիների մայրերը պատմում են, թե ինչու են իրենց որդիները 10 տարվա ազատազրկման դատապարտվել:

• Շորթում՝ այգում կնոջ հետ հանդիպելու համար․ Ադրբեջանում դատում են նախկին ոստիկանի

Այս պատմությունը սկսվել է 2015թ-ին։ Վլադիմիր Ցկաևը 37 տարեկան էր, նա Հյուսիսային Օսիայի գյուղատնտեսության նախարարության աշխատակից էր, երբ նրան ձերբակալել են Վլադիկավկազում ոստիկանի սպանության կասկածանքով։ Ցկաևին տարել էին ոստիկանական բաժանմունք։ Այնտեղ նրան սարսափելի կտտանքների էին ենթարկել, և 2015թ-ի հոկտեմբերի 31-ի նոյեմբերի լույս 1-ի գիշերը նա մահացել էր։

Դրանից երկու շաբաթ անց Ցկաևն անմեղ էր ճանաչվել։ Նրա գործը որակվել էր որպես «անզգուշությամբ պատճառված մահ» և կարճվել։

Այդ օրվանից Ցկաևի հարազատները փորձում էին արդարության հասնել և կրկին բացել գործը։ Պաշտոնական հարցումները չէին օգնել։ Ցկաևների ընտանիքի փաստաբան Անժելիկա Սիկոևան բազմիցս զգուշացնում էր, որ գործի ձգձգումը կարող է հանգեցնել նրա, որ լրանա մի շարք մեղդրանքների վաղեմության ժամկետը։

Եվ այդ ժամանակ Վլադիմիր Ցկաևի ընտանիքն ու ընկերները սկսեցին փողոցային ցույցեր անել։

Բողոքի ակցիա Վլադիկավկազում՝ Վլադիմիր Ցկաևի գործով արդար դատաքննության պահանջով։ Մարդիկ պարզել են նրա մարմնի լուսանկարները՝ սարսափելի կտտանքների հետքերով։ 2018թ-ի դեկտեմբեր

Ցույցերից հետո գործի լսումները վերսկսվեցին 2019թ-ի փետրվարին։

Ոստիկաններին մեղադրում են բռնության կիրառմամբ լիազորությունների չարաշահման, առողջությանը միտումնավոր ծանր վնասվածքներ հասցնելու համար, որոնք հանգեցրել են մահվան, պաշտոնեական դիրքի չարաշահման, ծառայողական կեղծիքի համար։

Նրանցից ոմանց մինչև 15 տարվա ազատազրկում կարող է սպառնալ։

Սակայն մինչև այսօր տասը ոստիկաններից ոչ ոք, որոնք մեղադրվում են Վլադիմիր Ցկաևի մահվան համար, դատարանում չի ճանաչել իր մեղքը։

Վլադիմիր Ցկաևի այրին՝ Զեմֆիրան, «Կավկազսկի ուզելին» պատմել է, որ վրդովված է, որ մեղադրյալներն իրենց մասնակից չեն համարում իր ամուսնու մահվանը։

«Ես նրանց հայացքում հուսահատություն կամ ափսոսանք չեմ տեսել», – ասել է Զեմֆիրա Ցկաևան։

Նրա խոսքով՝ գործի լսումների ժամանակ նա հույս է ունեցել, որ «մեղադրյալներից գոնե ինչ-որ մեկն աչքերը կխոնարհի, որպես օս կասի «Այո, ես դա արել եմ»»։

Ցկաևի այրին պատմել է, որ ամբաստանյալներից մեկն իր հետ զրույցում ասել է, որ իր ամուսնուն խոշտանգել են «դաշտային հեռախոսով»։

Ըստ «Կավկազսկի ուզելի» տվյալների՝ դաշտային հեռախոսը որպես կտտանքների համար հոսանքի աղբյուր լայնորեն տարածված է։ Նման կտտանքն ուժեղ տառապանքներ է առաջացնում՝ գրեթե հետքեր չթողնելով դրանք կարող է հայտնաբերել միայն փորձագետը։

«Մենք տեսել են նրա մարմինը նրան կարծես մսաղացով անցկացրած լինեին», – հայտարարել է Զեմֆիրա Ցկաևան։

Նա պատմել է, որ հիվանդանոց ամուսնուն տեղափոխել են արդեն մահացած, սակայն ոչ ոք չի համարձակվել այդպիսի ցուցմունքներ տալ, մահվան եզրակացությունում ժամը նշված չէ։

«Այն չի պարզվել», – պնդում է Զեմֆիրա Ցկաևան։

Նա պարզաբանել է, որ փորձաքննության եզրակացությունում, որը կա հարազատների մոտ, ասված է, որ Վլադիմիր Ցկաևը մահացել է մեխանիկական ասֆիքսիայի հետևանքով։ Զեմֆիրա Ցկաևայի կարծիքով՝ նրան խեղդել են տոպրակներով, ձեռքերով, շղթայով՝ այն ամենով, ինչ ձեռքի տակ եղել է։

Զեմֆիրա Ցկաևայի կարծիքով՝ բոլոր ամբաստանյալներն արժանի են նվազագույնը լիազորությունների չարաշահման և առողջությանը ծանր վնաս հասցնելու, ավելի ճիշտ՝ սպանության հոդվածներով մեղադրվելու։


Կարդալ ավելին JAMnews-ում