Ահաբեկչության կասկածանքով տասնյակ մարդիկ են ձերբակալվել, այդ թվում՝ կանայք և երեխաներ" />

Հյուսիսային կովկասցիների զանգվածային ձերբակալություններ Թուրքիայում

Ահաբեկչության կասկածանքով տասնյակ մարդիկ են ձերբակալվել, այդ թվում՝ կանայք և երեխաներ

Լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի, JAMnews

Թուրքիայում զանբվածաբար կալանավորում են Հյուսիսային Կովկասի բնակիչների:

Սփյուռքի ներկայացուցիչների տվյալներով՝ Թուրքիայի մի քանի քաղաքներում վերջին օրերին ձերբակալվել է Հյուսիսային Կովկասի 21 բնակիչ, այդ թվում՝ կանայք և երեխաներ: Այսօրվա դրությամբ վերջին ձերբակալությունը տեղի է ունեցել Ստամբուլում հոկտեմբերի 28-ին: Ձերբակալվածների թվում է մեկ լրագրող, կրոնական գործիչ, մարզիկներ: Ձերբակալվածները հիմնականում Կաբարդա-Բալկարիայի, Կարաչայ Չերքեզիայի և Ինգուշիայի քաղաքացիներ են, հաղորդում է Կավկազսկի ուզելը:

Ձերբակալությունների համար առիթ են դարձել թուրք ուժայինների կասկածները, որ Հյուսիսային Կովկասի հանրապետությունների բնակիչներն ու նրանց ընտանիքների անդամերը ահաբեկչական գործողությունների մասնակից են և կապ ունեն այն անձանց հետ, որոնց կասկածում են արգելված ահաբեկչական կազմակերպությունների գործունեությանը մասնակցելու համար:

Հյուսիսկովկասյան սփյուռքի ներկայացուցիչները ստորագրահավաք են սկսել՝ Թուրքիայի իշխանություններից պահանջելով դադարեցնել էմիգրանտների հետապնդումն ու ազատ արձակել ձերբակալվածներին, որոնք գտնվում են երկրի արտաքսման կենտրոններում:

 


Կարդալ ավելին JAMnews-ում