Այս սկզբունքի խախտումը չի նպաստում կազմակերպության հեղինակության բարձրացմանը" />

ՀՀ նախագահ. ՀԱՊԿ անդամների միջև ռազմաքաղաքական հարաբերություններն առաջնային են

Այս սկզբունքի խախտումը չի նպաստում կազմակերպության հեղինակության բարձրացմանը

«ՀԱՊԿ-ի շրջանակում դեռևս 2000 թվականին ընդունվել է հայտարարություն, համաձայն որի, ՀԱԿՊ անդամ երկրների միջև ռազմաքաղաքական հարաբերությունները առաջնային են` ոչ անդամ երրորդ երկրների հետ ռազմական կապերի և շփումների համեմատ», – ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ Մոսկվայում պաշտոնական այցի ժամանակ:

Նախագահը շեշտել է, որ այդ սկզբունքի խախտումը չի նպաստում կազմակերպության հեղինակության բարձրացմանը: Պայմանագրերը պետք է լիարժեքորեն պահպանվեն և կատարվեն, այլ ոչ թե ընտրողաբար որոշումներ կայացվեն՝ իրավիճակով պայմանավորված:

Ըստ էության, կազմակեպությունը, որը կոչված է ապահովել անդամ երկրների անվտանգությունը, չի կատարում իր գործառույթը. մասնավորապես ՀԱՊԿ-ը չկարողացավ օգնել, երբ Ղրղըզստանում հեղափոխություն էր տեղի ունենում, և այդ երկրի նախագահը 2010թ-ին ռազմական օգնության խնդրանքով դիմեց ՀԱՊԿ-ին:

ՀԱՊԿ-ը չմիջամտեց նաև ղարաբաղյան հակամարտության սրման՝ թե 2015թ. ամառ-աշուն ժամանակահատվածում, թե 2016թ. գարնան՝ ապրիլյան իրադարձությունների ընթացքում:

ՀԱՊԿ-ը ստեղծվել է նախկին Խորհրդային  միության տարածքում դեռ 1992 թվկանին, ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո: Հապավումը բացվում է՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն: Նրա շարքերը շատ արագ լքեցին Վրաստանը, Ադրբեջանն ու Ուզբեկստանը, և հիմա ՀԱՊԿ-ի 6 անդաներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղստանը, Ռուսաստանն և Տաջիկստանը:


Կարդալ ավելին JAMnews-ում