Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ նոր ընտրական օրենսգիրքն ավելի է խթանելու ընտրական գործընթացներին բնորոշ ամենավատ դրսևորումները" />

ՀՀ երկրորդ նախագահը գալիք ընտրությունների մասին. «Լինելու է քսակների կռիվ՝ զոռբայության մթնոլորտում»

Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ նոր ընտրական օրենսգիրքն ավելի է խթանելու ընտրական գործընթացներին բնորոշ ամենավատ դրսևորումները

Լուսանկարը` www.azatutyun.am-ի

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր իսկ 2rd.am կայքին տված հարցազրույցում, անդրադարձել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին և նախընտրական պայքարին.

«Ակնհայտ է, որ լինելու է քսակների կռիվ՝ զոռբայության մթնոլորտում: Հատկապես, որ բազմաթիվ ընտրողներ այնպիսի ծանր սոցիալական վիճակում են հայտնվել, որ ըստ ամենայնի, պատրաստ չեն մերժել փողը ու թերևս կմասնակցեն ձայների աճուրդին: Ցավոք, դժվար չէ կռահել, թե ինչ պտուղներ կտա այս ամենը»:

Քոչարյանը նշել է, որ շարունակում է մեծ սխալ համարել 2015թ. սահմանադրական փոփոխությունները, որոնց արդյունքում Հասյատանը կառավարման կիսանախագահական մոդելից անցում կատարեց խորհրդարանական մոդելին: Ավելին, նրա կարծիքով, դա Հայաստանի համար երկարատև բացասական հետևանքներ կունենա:

Նախկին նախագահը կարծում է, որ նոր ընտրական օրենսգիրքն էլ ավելի է խթանելու ընտրական գործընթացներին բնորոշ ամենավատ դրսևորումները. «Ըստ էության, մեծամասնական ընտրակարգի տրամաբանությունը ակնհայտորեն գերակշռում է համամասնականին: Միջկուսակցական պայքարը ստորադասվում է անձերի պայքարին՝ գրեթե զրոյացնելով խորհրդարանական համակարգի ներքո ընտրապայքարի ծավալման գովաբանված առավելությունները: Այդպիսով, այս ընտրություններում գաղափարական պայքարը որևէ նշանակություն չի ունենալու»:


Կարդալ ավելին JAMnews-ում