Անզոր Ագումաայի գիրքը պատմում է Սուխումի XIX դարի վերջի-XX դարի սկզբի ճարտարապետության մասին" />

«Հին Սուխում» գրքի շնորհանդեսն է տեղի ունեցել Աբխազիայի մայրաքաղաքում

Անզոր Ագումաայի գիրքը պատմում է Սուխումի XIX դարի վերջի-XX դարի սկզբի ճարտարապետության մասին

Անզոր Ագումաայի «Հին Սուխում» գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել փետրվարի 1-ին Աբխազիայի մայրաքաղաքի Ռուսական դրամատիկական թատրոնում:

Գիրքը պատմում է Սուխումի XIX դարի վերջի-XX դարի սկզբիճարտարապետության մասին: Հայտնի պատմաբանը, նկարիչն ու հնագետը նյութերը հավաքել է 30 տարուց ավել:

Աբխազ ռեստավրատոր և ճարտարապետ Գեորգի Բարոնինը նշել է, որ Ագումաայի գիրքն արժեքավոր է առաջին հերթին նրանով, որ գրանցում է քաղաքի ճարտարապետական պատմությունը, որը մի քանի քաղաքական  ռեժիմ է փոխել համեմատաբար կարճ ժամանակահատվածում, ինչը չէր կարող իր հետքը չունենալ Սուխումի ճարտարապետության վրա:

Անզոր Ագումաան (1958 – 2012) 20 տարի աշխատել է որպես Աբխազիայի պատմամշակութային  ժառանգության պահպանման վարչության պետ, Աբխազիայի Դմիտրի Գուլիայի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող: Մի քանի գիրք է գրել:

Հոդվածում արտահայտած կարծիքները փոխանցում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որխմբագրության դիրքորոշումն արտացոլեն:


Կարդալ ավելին JAMnews-ում