Ոչ պաշտոնական տոնի պատմությունը" />

Հեյդար Ալիևի ծննդյան օրն Ադրբեջանում այլևս ժողովրդական տոնախմբություններով չեն նշում: Ինչո՞ւ

Ոչ պաշտոնական տոնի պատմությունը

Մայիսի 10-ին կլրանա Հեյդար Ալիևի՝ Ադրբեջանի նախորդ նախագահի և ներկայիս նախագահի հոր 95-ամյակը: 2000թ-ից սկսած նրա ծննդյան օրը շքեղությամբ նշվում էր Բաքվում Ծաղիկների ոչ պաշտոնական տոնով: Բաքվի կենտրոնում՝ Հեյդար Ալիևի հուշարձանի առջև, էկզոտիկ ծաղիկներից պատրաստված քանդակներ էին տեղադրում, իսկ երեկոյան՝ հրավառություն անում: Ծաղիկները տոննաներով Եվրոպայից էին բերում, իսկ տոնի բյուջեն միլիոնավոր դոլարներով էր հաշվարկվում:

Ծաղիկների տոնը Բաքվում, 2013

Արդեն երրորդ տարին է, սկսած 2016թ-ից, այդ օրը շատ զուսպ են նշում: Նույնիսկ զանգվածային շաբաթօրյակ չեն անում։ 2017թ-ին. նախագահն ու առաջին տիկինը ծառեր տնկեցին քաղաքի ծայրամասում գտնվող մայրուղու երկայնքով, այցելեցին Հեյդար Ալիևի գերեզման պատվո հուղարկավորման ծառուղում, և դրանով սահմանափակվեցին: Լրատվամիջոցներն այլևս չեն օգտագործում «Ծաղիկների տոն» անվանումն, ի տարբերություն նախորդ տարիների: «Մայիսի 10-ին համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի 95-ամյակի կապակցությամբ մայրաքաղաքի որոշ փողոցների տրանսպորտային միջոցների ուղղությունը կփոխվի», – նախօրեին հաղորդել էր ԱՊԱ գործակալությունը:

Հեյդար Ալիևի հուշարձանը: Բաքու: 2018թի մայիսի 10

Ոչ մի պաշտոնական հաղորդագրություն տոնի չեղարկման վերաբերյալ չի եղել: Պատճառների մասին սոցցանցերի ադրբեջանացի օգտատերերի շրջանում մի քանի վարկած կա.

  • առաջին անգամ տոնը չեղարկեցին 2016թին ղարաբաղյան սրացումից հետո որպես հարգանքի նշան զոհված զինվորների հանդեպ, իսկ հիմա չեն տոնում արդեն իներցիայով:
  • իշխանությունները լսեցին՝ սոցցանցերում ինչ են խոսում: Ծաղիկների տոնն ի սկզբանե շատ թանկ էին համարում, օգտատերերը մատնանշում էին մերթ մանաթի արժեզրկումը, մերթ փոքր կենսաթոշակները, մերթ Ղարաբաղյան պատերազմի վետերանների աղետալի վիճակը: Առանձնապես բուռն բողոքներ սոցցանցերում հնչեցին 2009թին, երբ Բաքվի նավթային ակադեմիայում ահաբեկչություն կատարվեց, և 12 մարդ զոհվեց: Դա ապրիլի 30-ն էր՝ տոնից անմիջապես առաջ, և ոստիկանությունը թույլ չտվեց ուսանողներին սգո ակցիա անցկացնել ակադեմիայի դիմացի փողոցում: Բողոքի փողոցային ցույցեր նույնպես եղան:
  • Բյուջեի փողը պարզապես չի հերիքել:
  • Իշխանություններն ուզում են մոռանալ հուշարձանի վրա արված գրաֆիտիի պատմությունը: Երկու տարի առաջ Նիդա երիտասարդական շարժման երկու ակտիվիստ Գիաս Իբրահիմովն ու Բայրամ Մամեդովը 10 տարվա ազատազրկման դատապարտվեցին թմրանյութերի վաճառքի մեղադրանքով այն բանից հետո, երբ Հեյդար Ալիևի արձանի վրա գրեցին «Շնորհավոր ստրուկների օրը» [«ծաղիկ» և «ստրուկ» բառերն ադրբեջաներենում համահունչ ենJAMnews]:
  • Amnesty International-ը Գիասին ու Բայրամին խղճի գերի է ճանաչել:

Հեյդար Ալիևն Ադրբեջանի նախագահ է եղել 1993-2003թթ-ին՝ մինչև իր մահը, որից հետո նրա որդին զբաղեցրել է նախագահական աթոռը:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում