Դրա նոր ղեկավարը եկել էր ոլորտը կոռուպցիայից մաքրելու պատրվակով, սակայն չհեռացավ և զարգացման երկարաժամկետ ծրագրեր է մշակում " />

«Հեղափոխություն ֆուտբոլում»․ հայկական ֆեդերացիայի հավակնոտ պլանները

Դրա նոր ղեկավարը եկել էր ոլորտը կոռուպցիայից մաքրելու պատրվակով, սակայն չհեռացավ և զարգացման երկարաժամկետ ծրագրեր է մշակում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Արթուր Վանեցյանը, որը նաև Ազգային անվտանգության ծառայության ղեկավարն է, մինչև 2025թ-ը հայկական ֆուտբոլի զարգացման բավականին հավակնոտ պլան է ներկայացրել։ Ֆեդերացիայի հերթական ֆորումում նա հայտարարել է, որ գնահատում է երկարաժամկետ ծրագրերն, այլ ոչ թե եզակի հաջողությունները։

Ի՞նչ նպատակներ են դրվել

Հայկական ֆուտբոլի երկրպագուները հույս ունեն, որ ազգային հավաքականը մինչև 2025թ-ը կկարողանա որակավորվել Աշխարհի և Եվրոպայի առաջնության համար։ Այդ նպատակների համար ֆեդերացիան մտադիր է ամեն ինչից զատ նոր մարզադաշտ կառուցել, որը համապատասխանում է միջազգային չափանիշներին։ Ըստ նախնական տվյալների՝ այն տեղավորելու է 32 հազար մարդ։

Ֆեդերացիայի ղեկավարը հայտարարել է, որ ՈՒԵՖԱ-ի չափանիշներին համապատասխանող մարզադաշտերի քանակը ներկայիս չորսի փոխարեն պետք է ութի հասցնել։ Հայաստանի յուրաքանչյուր շրջանում գոնե մեկ ֆուտբոլային ակադեմիա է կառուցվելու։ Մանկապատանեկան խմբակներում պարապող երեխաների թիվը ֆուտբոլային իշխանությունները մտադիր են հասցնել տասը հազարի՝ ներկայիս հինգի փոխարեն։

Հայաստանի շրջաններում հիմա արդեն բացվում են ֆուտբոլի դաշտեր։ Ֆեդերացիան մտադիր է արհեստական խոտածածկով 300 նոր դաշտ կառուցել սիրողական ֆուտբոլի զարգացման համար։ Ինչ վերաբերում է սիրողական մակարդակի մարզիկներին, ապա նրանց թիվը պետք է հասնի 80 հազարի, ներկայիս 10-ի փոխարեն։

«Հայկական ֆուտբոլ լուրջ ապագա է ունենալու… Նոր ծրագրերը կավելացնեն [ֆեդերացիայի] ֆինանսական բեռը, սակայն մենք պատրաստ ենք դրան առաջընթաց ունենալու համար: Մենք այժմ գնում ենք դեպի ֆուտբոլում ինստիտուցիոնալ հեղափոխության», – հայտարարել է ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարը։

Կանանց ֆուտբոլլը՝ որպես առաջնահերթություն

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մտադիր է առանձնահատուկ ուշադրություն դարձնել կանանց ֆուտբոլի վրա․

«Մենք լրջորեն աշխատանքներ ենք տանում կանանց ազգային թիմ ստեղծելու ուղղությամբ և կանանց ֆուտբոլի մասսայականությունը դարձրել ենք գերակա ուղղություններից մեկը»։

Մինչև Վանեցյանը

Արթուր Վանեցյանի ոլորտում հայտնվելը նշանավորեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարի պաշտոնում Ռուբեն Հայրապետյանի կառավարման բազմամյա շրջանի ավարտը։

Ազգային անվտանգության ծառայության պետն այդ պաշտոնը զբաղեցրեց հայկական ֆուտբոլը կոռուպցիայից ազատելու պատրվակով։ Մասնագետները կարծում էին, որ այդ պաշտոնում նա մի քանի ամիս է մնալու, սակայն Վանեցյանը ֆեդերացիան ղեկավարում է արդեն մեկ տարուց ավելի։

Ֆեդերացիայի նախկին ղեկավար Ռուբեն Հայրապետյանի անվան հետ են կապված բազմաթիվ սկադալային պատմություններ։ Մասնավորապես, նա հայտնի է նրանով, որ ֆուտբոլային խաղերի ժամանակ ծեծել էր ֆուտբոլիստների։ Հայրապետյանին նաև մեղադրում էին նրա համար, որ նա ազգային հավաքական էր հրավիրում իր «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի խաղացողներին (վաճառել է 2018թ-ին)։

Մամուլը բազմիցս գրել է, որ նա մյուս ակումբների համար զարգացման դժվարություններ էր ստեղծում։ Տեղեկություններ կային նաև այն մասին, որ Ռուբեն Հայրապետյանն իրեն թույլ էր տալիս մարզիչի փոխարեն որոշել թիմի կազմն ու այլ հարցեր, որոնք իր լիազորությունների շրջանակում չէին։


Կարդալ ավելին JAMnews-ում