81 տոկոսը համարում են, որ Ռուսաստանը ճիշտ է վարվել, աջակցելով Հարավային Օսիային 2008 թվականի օգոստոսին" />

Հարցում. ռուսներն արդարացված են համարում Հարավային Օսիայի անկախության ճանաչումը

81 տոկոսը համարում են, որ Ռուսաստանը ճիշտ է վարվել, աջակցելով Հարավային Օսիային 2008 թվականի օգոստոսին

Լուսանկարում. 2008-ի օգոստոս, Ռուսաստանի զինվորականները Էրգնետի գյուղում:  REUTERS/ Իրակլի Գեդենիձե 

Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի հարցման արդյունքների համաձայն՝ հարցվածների 80 տոկոսը սատարում է Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու ռուսական իշխանությունների որոշումը: Դեմ է արտահայտվել հարցված ռուսների 9 տոկոսը, փոխանցում է «Կոմերսանտը»:

Հարցման մասնակիցների մեկ երրորդին (36%) շարունակում է հետևել հանրապետությունում կատարվող իրադարձություններին 2008թ-ի ռազմական կոնֆլիկտից առաջ: Հարցվածների 81-ը կարծում է, որ Ռուսաստանը ճիշտ է արել, որ այն ժամանակ աջակցել է Հարավային Օսիային:

Հարցվածների 31 տոկոսը կարծում է, որ ռուս-վրացական հարաբերություններն այսօրվա դրությամբ կարգավորվել են: Հարցվածների 29 տոկոսը Վրաստանի հետ հարաբերությունները սառն է անվանել, 7%-ը՝ լարված: Հարցվածների ևս 7 տոկոսը Վրաստանի հետ հարաբերությունները գնահատել է որպես բարեկամական և բարիդրացիական:

  •  Համառուսական հարցումն անցկացվել է 2018 թ-ի օգոստոսի 6-ին  18 տարեկանից բարձր տարիքի 1600 հարցվածների շրջանում: Հարցման մեթոդը հարցազրույցն է եղել: Վիճակագրական սխալը չի գերազանցում 2.5 տոկոսը:
Հրապարակման մեջ տեղ գտած եզրերը, տեղանունները և գաղափարները հեղինակի անձնական դիրքորոշման արտացոլումն են և կարող են չհամընկնել JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարակման այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, կպարունակեն բռնության կամ սպառնալիքի կոչեր, կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի կլինեն:

Կարդալ ավելին JAMnews-ում