Հանրապետության համար կենսական կարևորություն ունեցող Տրանսկովկասյան մագիստրալի թունելի վերանվանումը" />

Հարավային Օսիա, նոր քաղաքական վեճ. Ռուտենի՞ թունել, թե՞ Բիլարի թունել

Հանրապետության համար կենսական կարևորություն ունեցող Տրանսկովկասյան մագիստրալի թունելի վերանվանումը

Հարավային Օսիայում թեժ քննարկումներ են այն թունելի վերանվանման շուրջ, որն անցնում Սոխս սարի տակով (Գլխավոր կովկասյան լեռնաշղթա) և հանրապետության համար տրանսպորտային ենթակառուցվածքի կենսական կարևորություն ունեցող տարր է:

Այժմ այն կոչվում է Ռուսական թունել (Ручъы тъунел` օսական տարբերակով և Ռոքի թունել՝ խորհրդային ժամանակ): Թունելը գտնվում է Տրանսկովկասյան մագիստրալի 93-րդ կիլոմետրի վրա, որը միացնում է Հարավային և Հյուսիսային Օսիաները:

1990-ականների սկզբին վրաց-օսական հակամարտությունից հետո և հատկապես 2008թ-ի օգոստոսյան պատերազմից հետո մայրուղին միակ ճանապարհն է, որը կապում է Հարավային Օսիան արտաքին աշխարհի հետ:

Թունելի անվանումը գալիս է համանուն լեռնանցքի անվանումից, որտեղ այն գտնվում է: Դրա վերանվանման թեման միշտ խմորվել է տեղական հասարակությունում. թունելն այստեղ հաճախ անվանում են «Ռուտենի թունել» («Рутены тоннель»):

Ինժեներ Ռուտեն Գագլոևը Հարավային Օսիայում հայտնի անվանում է: Համարվում է, որ հենց նա է դեռևս 1920-ականներին նախապատրաստել լեռնանցքի ճանապարհի և թունելի առաջին նախագիծը, և երբ 1970-ականներին սկսվել է շինարարությունը, որպես հիմք է վերցվել հենց Գագլոևի նախագիծը:

Իսկ բուռն վեճերը սկսվել են այն բանից հետո, երբ պաշտոնական մակարդակում ընդհանրապես այլ նախաձեռնություն է բարձրաձայնվել՝ թունելը Բիլար Կաբալոևի պատվին անվանել, որը խորհրդային ժամանակաշրջանի հայտնի տեղական առաջնորդ է եղել (Կաբալոևը 1961-1982թթ-ին ԽՄԿԿ Հյուսիսօսական շրջանային կոմիտեի առաջին քարտուղարն է եղել): 2017թ-ի նոյեմբերին Հարավային Օսիայում հանդիսավոր կերպով նշելու են  նրա ծննդյան 100-ամյակը, և կազմակերպչական կոմիտեն հանդես է եկել այդ օրը նշել նրա անունով թունելի վերանվանմամբ:

Սոցցանցերում բուռն բողոք է արտահայտվում, մարդիկ զանգվածային կերպով պահանջում են հրաժարվել այդ գաղափարից և իրոք վերանվանել թունելը, բայց

որպես «Ռուտենի թունել»:

Հատուկ դիմումով են հանդես եկել նաև Հարավային Օսիայի առաջին գումարման գերագույն խորհրդի պատգամավորները: Նամակում ասվում է, որ նրանք

«զարմանքով են տեղեկացել Բիլար Կաբալոևի ծննդյան 100-ամյակը տոնելու կազմակերպչական կոմիտեի նախաձեռնության մասին»:

«Դեռևս 1990-ականներին մի խումբ պատգամավորներ… առաջարկով են հանդես եկել Ռուսական թունելն ու Տրանսկովկասյան մագիստրալը լեգենդար Ռուտեն Գագլոևի պատվին վերանվանել: …Կան համազգային հնչողության հարցեր, և այդպիսի հարցերում կարմիր գիծը հատել ոչ ոքին չի կարելի», – ասված է դիմումի մեջ:

Այդ նամակը ստորագրածներն առաջարկել են նաև տեղադրել Ռուտեն Գագլոևի երկու կիսանդրիները թունելի յուրաքանչյուր կողմից:

Ստորագրածներից մեկը՝ Կազբեգ Չելեխսաթին, լրագրողներին ասել է, որ ի աջակցություն «Ռուտենի թունելի» ստորագրահավաքը շարունակվում է:

Թունելի երկարությունը կազմում է 3,730 մ, այն տեղակայված է ծովի մակերևույթից ավելի քան 2կմ բարձրության վրա: Ռոքի թունելը շահագործման հանձնելու պահին Խորհրդային Միության ամենաերկար ավտոմաբիլային թունելն էր:

Տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պատկանում են հրապարակման հեղինակին և պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի 


Կարդալ ավելին JAMnews-ում