Ի՞նչ է ConIFA-ն և ինչպե՞ս էր անցկացվում այս մրցաշարը Ղարաբաղում հունիսի 1-9-ը" />

Հարավային Օսիան ConIFA «չճանաչվածների մրցաշարի» չեմպիոնն է

Ի՞նչ է ConIFA-ն և ինչպե՞ս էր անցկացվում այս մրցաշարը Ղարաբաղում հունիսի 1-9-ը

Հարավային Օսիայի հավաքականը հաղթել է ConIFA-ի հովանու ներքո ֆուտբոլի Եվրոպայի չճանաչված մրցաշարում, որն անցկացվում էր Ղարաբաղում հունիսի 1-9-ը։

ConIFA-ն հապավում է, որը նշանակում է Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա։ Այն ստեղծվել է 2013թին և ենթադրում է այն հավաքականների կամ կազմակերպությունների միավորում, որոնք ներառված չեն ՖԻՖԱի կամ կոնտինենտալ կոնֆեդերացիաների կազմում, քանի որ այդ հանրապետությունները ճանաչված չեն միջազգային լայն հանրության կողմից։ ConIFA-ն հայտարարում է իր հարյուրտոկոսանոց քաղաքական չեզոքության մասին, անցկացնում է Աշխարհի գավաթ, Եվրոպայի գավաթ և ներկա դրությամբ 40 հավաքական է ներառում։ Կազմակերպության շտաբբնակարանը գտնվում է շվեդական Լուլեո քաղաքում։

Եզրափակիչ խաղում օսերը նվազագույն հաշվով հաղթել են Արևմտյան Հայաստանի հավաքականին 1:0 հաշվով։

Պաշտոնապես Արևմտյան Հայաստանը Թուրքիայի Արևմտյան Անատոլիայի շրջանն է։ Արևմտյան Հայաստան անվանումով տարածք այստեղ չկա, սակայն այս շրջանն ունի նախագահ և այլ պետական պաշտոնյաներJAMnews։

Այժմ Հարավային Օսիայի հավաքականը երկու տարի շարունակ, այսինքն՝ մինչև հաջորդ առաջնություն համարվելու է ԿՈՆԻՖԱի վարկածով Եվրոպայի չեմպիոն։

Լուսանկարը՝ ՌԵՍ գործակալության (Հարավային Օսիա)

«Չճանաչվածների առաջնությանն» այս անգամ մասնակություն ունեցավ չճանաչված կամ մասնակի ճանաչված հանրապետությունների ութ թիմ։ Նրանց բոլորի համար ConIFA մրցաշարը մրցակցելու միակ հնարավորությունն է, քանի որ համաշխարհային մեծ մրցաշարերի նրանք չեն կարող մասնակցել։

Մանրամասն այն մասին, թե ինչ է ConIFA-ն և ինչպես էին Ղարաբաղում մրցում ութ թիմեր

Ստեփանակերտի Շահումյանի անվան կենտրոնական մարզադաշտում անցկացված եզրափակիչ խաղն ավելի քան տասը հազար հանդիսատես էր հավաքել։

Խաղին դրամատիզմ էր հաղորդել այն փաստը, որ հիմնական ժամանակին ավելացված րոպեների ընթացքում 11-մետրանոց էր նշանակվել Հարավային Օսիայի դարպասներին, և թիմի դարպասապահը կարողացել էր հետ մղել գնդակը։

Առանջության երրորդ տեղը զբաղեցրել է Աբխազիայի հավաքականը։ Այն հիմնական ժամանակում ոչոքի՝ 0:0 է խաղացել Չիմերիայի դրոշի ներքո հանդես եկող ալբանացիների թիմի հետ, սակայն 11-մետրանոցներում ավելի հաջող է ելույթ ունեցել։

Տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պատկանում են հրապարակման հեղինակին և պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի
Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում