Հարավային Օսիայում նշել են Ռուսաստանի կողմից իրենց անկախությունը ճանաչելու 9-րդ տարեդարձը " />

Հարավային Օսիան տոնում է անկախությունը և երազում է հրաժարվել է դրանից

Հարավային Օսիայում նշել են Ռուսաստանի կողմից իրենց անկախությունը ճանաչելու 9-րդ տարեդարձը

«Օսիան պետք է միավորվի Ռուսաստանի կազմում»,- Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը սա է անվանել հանրապետության գլխավոր ռազմավարական նպատակը՝ հանդես գալով «Ռուսաստանի Դաշնության կողմից Հարավային Օսիայի անկախության ճանաչման 9-րդ տարին. սպասելիքներ և իրականություն» թեմայով քննարկմանը:

Ռուսաստանը Հարավային Օսիան և Աբախազիան անկախ պետություն է ճանաչել 2008թ. օգոստոսի 26-ին՝ վրաց-օսական հակամարտության գոտում նոր զինված լարումից հետո: Դրանից հետո այդ ամսաթիվն ամեն տարի հանդիսավոր նշվում է հանրապետությունում: Միաժամանակ Հարավային Օսիայի բնակչության մեծ մասը կողմ է անկախությունից հրաժարվելու, Ռուսաստանի կազմի մեջ մտնելու և Ռուսաստանի սուբյեկտ Հյուսիսային Օսիա-Ալանիայի հետ միավորվելու գաղափարին:

Այս անգամ Հարավային Օսիան Ռուսաստանի կողմից իր անկախության ճանաչման 9-րդ տարեդարձը նշել է մի քանի միջոցառումներով:

Առավոտյան Խոդ գյուղում տեղի են ունեցել արտաճանապարհային սպորտի մրցույթներ: Դրան մասնակցել են ավտոարշավորդներ հյուսիսկովկասյան հանրապետություններից՝ Կաբարդինո-Բալկարիա, Դաղստան, Չերկեսկից, Հյուսիսային Օսիա:

Այնուհետև տեղի է ունեցել հասարակության ներկայացուցիչների հավաք և հանդիպում՝ «Իրոն կազտ. Հյուր՝ Ալանիայի երիտասարդության մոտ» անվանմամբ: Երեկոն եզրափակվել է տոնական հրավառությամբ:

Բնորոշ մեկնաբանություն սոցիալական ցանցից.

«Ռուսաստանի շնորհիվ մենք կարողացանք ապրել, աշխատավարձ ենք ստանում, կենսաթոշակ… Անձամբ ի՞նձ դա ինչ է տվել: Ապրում եմ խաղաղությամբ, ինձ զգում եմ պաշտպանված, աշխատում եմ, դաստիարակում երեխերիս, ինձ զգում եմ ազատ մարդ, չեմ վախենում մահանալ ժամանակից շուտ»:

Հրապարակման մեջ տեղ գտած եզրերը, տեղանունները և գաղափարները կարող են չհամընկնել JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարակման այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, կպարունակեն բռնության կամ սպառնալիքի կոչեր,  կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի կլինեն:


Կարդալ ավելին JAMnews-ում