Ինը տարի Թբիլիսիի բանտում է անցկացրել, հետո ազատ է արձակվել, Հարավային Օսիայում քննության տակ է ընկել, այժմ սպանված է" />

Հարավային Օսիայում սպանվել է Մարեկ Դուդաևը՝ վրաց-օսական հակամարտության հայտնի մասնակիցներից մեկը

Ինը տարի Թբիլիսիի բանտում է անցկացրել, հետո ազատ է արձակվել, Հարավային Օսիայում քննության տակ է ընկել, այժմ սպանված է

Մարեկ Դուդաևն ու նրա կինը՝ Մարֆա Վազագովան, որը վերջերս միլիցիա էր դիմել ամուսնուն փրկելու խնդրանքով

Հարավային Օսիայում սպանվել է Մարեկ Դուդաևը, որը հայտնի է և Ցխինվալում, և Թբիլիսիում: 1990-ականների վրաց-օսական հակամարտության ժամանակ նա «ժողովրդական վրիժառու էր», զինված դիմադրություն էր կազմակերպում օսական գյուղերում: Միաժամանակ իբր  ռեկետով էր զբաղվում և հովանավորում տեղացի, իր իսկ օս գործարարներին:

Ինը տարի նա անցկացրել է Թբիլիսիի բանտում բանդիտիզմի և մի քանի սպանությունների մեղադրանքով և այնտեղ մկրտվել Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի կողմից: Չորս տարի անց նրան ազատ են արձակել վրացական բանտից վիճելի հանգամանքներում (նա պետք է նստեր մինչև 2027թ-ը), նա մեկնել է Հարավային Օսիա, որտեղ քննության տակ է հայտնվել դրամաշորթության մեղադրանքով:

Մարեկ Դուդաևին պաշտպանում էին Հարավային Օսիայի լուրջ իրավապաշտպաններ և անվանում «զոհ, բանդիտ և Ռոբին Հուդ՝ մեկում»: Այժմ նրա պատմությունն ավարտված է:

Ինչպես հաղորդել է Հարավային Օսիայի ՆԳՆ-ն հարավօսական «Ռես» տեղեկատվական գործակալությանը, սպանությունը տեղի է ունեցել Դուդաևի հարազատ Արցեու գյուղում: Նրան մահացած են գտել գյուղական ակումբի նախկին շենքում: Նրա վրա երեք կրակոց է արձակվել:

Ըստ նախնական տեղեկատվության՝ դրանից առաջ շենքում խնջույք է եղել, որին մասնակցել է Դուդաևի համագյուղացիներից մեկը, նա էլ կրակել է Դուդաևի վրա: Կասկածյալը լքել է հանցագործության վայրը և թաքնվում է:

Մարեկ Դուդաևի դետեկտիվ պատմության մասնրամասները՝ JAMnews-ի նյութում, որը հրապարակվել է մեկ տարի առաջ:

Марик Дудаев, осетины и грузины

Հրապարակման մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի:


Կարդալ ավելին JAMnews-ում