Հեղինակը պնդում է, որ իշխանությունները ճնշում են գործադրում պետական հեռուստառադիոյի ղեկավարության վրա " />

Հարավային Օսիայում լրագրողին ցանկանում են աշխատանքից ազատել նախագահի մասին քննադատական հրապարակման համարar

Հեղինակը պնդում է, որ իշխանությունները ճնշում են գործադրում պետական հեռուստառադիոյի ղեկավարության վրա

Հարավօսական պետական «Իռ» հեռուստառադիոընկերության ղեկավարությունը որոշել է լրագրողներից մեկին աշխատանքից ազատել «Էխո Կավկազայի» (Ազատություն ռադիոկայանի նախագիծ, որը զբաղվում է Թբիլիսիում, Սուխումում և Ցխինվալում իրադարձությունների լուսաբանմամբ) կայքում հրապարակված նյութի պատճառով:

Լրագրող Իրինա Կելեխսաևան, որը համագործակցում է «Էխո Կավկազայի» հետ, պնդում է, որ կոնֆլիկտի պատճառը «Թե ինչպես են վիճել նախագահն ու ներդրողը» նյութն է եղել, որում խոսվում էր Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովի և ռուս գործարար Թայմուրազ Բոլոևի կոնֆլիկտի մասին:

Կելեխսաևայի խոսքով՝ նախագահը հոդվածն ընկալել է որպես անձնական վիրավորանք: Եվ փետրվարի 19-ի առավոտյան պետական հեռուստառադիոընկերության շենք, որտեղ աշխատում է Կելեխսաևան, եկել են ուժային կառույցների աշխատակիցներ՝ խուզարկություն անցկացնելու:

 

«Տղամարդիկ, որոնց թվում էին պետական պահպանության և նախագահի անվտանգության անձնական ծառայության աշխատակիցներ, ստուգում էին փաստաթղթեր, թղթեր էին վերականգնում «աղբամանից», ինչ-որ ֆայլեր էին ներբեռնում, չգիտեմ, թե ինչ էր նրանց հետաքրքրում: Մոտ մեկ ժամ նրանք համակարգչով էին զբաղված, հետո գնացին»,  – «Էխո Կավկազային» պատմել է Իրինա Կելեխսաևան:

 

Նա ասել է, որ աշխատանքային օրվա ավարտից հետո իրեն զանգահարել են հաշվապահությունից և ասել, որ նա պետք է վերադառնա և սեփական կամքով աշխատանքից ազատվելու դիմում գրի:

«Ես պատասխանեցի, որ շատ եմ սիրում աշխատանքս, հեռանալու համար հիմքեր չեմ տեսնում և ոչ մի դիմում էլ չեմ գրելու», – ասում է Կելեխսաևան:

Ինչպես հաղորդում է «Էխո Կավկազան», Իրինա Կելեխսաևայի հետ կապված ամբողջ պատմությունը նորություն չէ: Մինչ այդ «Իռ» ռադիոկայանի տնօրենը «Էխո Կավկազային» պատմել էր, որ ստիպված է եղել չեղարկել ռադիոյի առավոտյան եթերը, քանի որ իրենից պահանջում էին աշխատանքից ազատել Կելեխսաևային:

 Հ

արավային Օսիայի նախագահի և գործարարի միջև կոնֆլիկտը, որը դարձել է բոլոր իրադարձությունների աղբյուր

Խոսքը գնում է կարի ֆաբրիկայի մասին, որը Թայմուրազ Բոլոևը բացել է Ցխինվալում 2013թ-ին: Այն ժամանակ գործարարնն իշխանություններից երաշխիքներ էր ստացել, որ ներդրումների դիմաց նա որոշակի ժամանակահատվածով կազատվի հարկերի վճարումից:

Սակայն Հարավային Օսիայի կառավարությունը Բոլոևի «ԲՏԿ Գրուպ» ընկերությանը հաշիվ է ներկայացրել ոչ միայն ընթացիկ հարկային պարտավորությունների, այլ նաև իբր նախորդ տարիներին կուտակված պարտքերի վերաբերյալ:

Բոլոևի մերձավոր շրջապատի աղբյուրի խոսքով՝ գործարարը ծայրահեղ վշտացած է և իբր ցանկություն է հայտնել ընդհանրապես հանրապետության տարածքում փակել արտադրությունը:

Աղբյուրը, որը վկայակոչում է Իրինա Կելեխսաևան իր հոդվածում, պատմել է նաև այն մասին, որ Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը փետրվարի 15-ին շտապ Մոսկվա է մեկնել՝ Բոլոևի հետ բանակցություններ վարելու: Սակայն գործածարը հրաժարվել է նրա հետ բանակցել:

Հրապարակման մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի

Կարդալ ավելին JAMnews-ում