10 օրից նրանց կարգելեն հավաքվել միասին" />

Հարավային Օսիայում «Եհովայի վկաներն» էքստրեմիստներ են ճանաչվել

10 օրից նրանց կարգելեն հավաքվել միասին

«Եհովայի վկաներն» էքստրեմիստական կազմակերպություն են ճանաչվել Հարավային Օսիայի տարածքում:

Գլխավոր դատախազ Ուրուզմագ Ջաղաևը նման հայտով դատարան է դիմել 2017թ-ի հուլիսին: Հայտի համար հիմք է հանդիսացել այն տեղեկատվությունը, թե «Եհովայի վկաների» ժողովներին էքստրեմիստական գրականություն և գաղափարներ են տարածում և պրոպագանդում:

Այդ ժամանակ կրոնական միավորման անդամների տներում խուզարկություն անցկացրին և առգրավեցին կրոնական գրականությունը:

Հարավային Օսիայի արդարադատության նախարար Զալինա Լալիևայի խոսքով՝ դատարանի որոշումն ուժի մեջ կմտնի 10 օրից, եթե մինչև այդ չբողոքարկվի: Այդ պահից «Եհովայի վկաներին» կարգելվի հավաքներ անցկացնել և որևէ այլ հանրային գործունեություն ծավալել:

Նախարարը ենթադրում է, որ «այսպես թե այնպես նրանք գաղտնի հավաքվելու են, սակայն նրանց գործունեությանը հետևելու են պատկան մարմինները»:

2017թ-ի հուլիսին Ռուսաստանի գերագույն դատարանը վերջնականապես «Եհովայի վկաներին» էքստրեմիստական կազմակերպություն է ճանաչել և արգելել է նրանց գործունեությունը  երկրի տարածքում:

Սեպտեմբերին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննման է ընդունել «Եհովայի վկաների», ինչպես նաև մի քանի կրոնական կազմակերպությունների բողոքը, որոնց ռուսական իշխանությունները տարբեր ժամանակ էքստրեմիստական կամ ահաբեկչական են ճանաչել:

ՌԴ-ում «Եհովայի վկաների» 100-150 հազար հետևորդ կա, դա քրիստոնեական ուղղություն է, որը սկիզբ է առնում «Աստվածաշնչի հետազոտողներ» շարժումից (անգլ. Bible Students), որը հիմնվել է 1872թ-ին ԱՄՆ-ում Չարլզ Ռասելի կողմից: Ընդհանուր աշխարհում, ըստ կազմակերպության  տվյալների, ուսմունքի ավելի քան 8մլն հետևորդ կա: 

Հրապարակման մեջ տեղ գտած եզրերը, տեղանունները և գաղափարները կարող են չհամընկնել JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք էվերապահում հեռացնել հրապարակման այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպեսվիրավորական, կպարունակեն բռնության կամ սպառնալիքի կոչեր, կամ այլ պատճառներով էթիկապեսանընդունելի կլինեն:

 

Կարդալ ավելին JAMnews-ում