Տեղացի բլոգերը դրանում դրական բան էլ է գտնում " />

Հարավային Օսիայի նախագահի թեկնածուները չեն կարողացել պայմանավորվել, թե հեռուստաստուդիայում ով որտեղ է նստելու, և ձախողել են հեռուստադեբատը

Տեղացի բլոգերը դրանում դրական բան էլ է գտնում

Հարավային Օսիայում նախագահի թեկնածուների և նրանց վստահված անձանց միջև նախընտրական հեռուստադեբատները չեն կայացել: Պատճառը քաղաքական տարաձայնությունները չեն, չնայած, դրանք էլ քիչ չեն:

Ուղիղ եթերը խաթարվել է այն պատճառով, որ թեկնածուները չեն կարողացել համաձայնության գալ, թե ինչ կարգով են նստելու «Իռ» հեռուստաընկերության փոքր ստուդիայում:

Նախագահական ընտրությունները Հարավային Օսիայում կկայանան ապրիլի 9-ին, 3 թեկնածու է գրանցվել՝ գործող նախագահ Լեոնիդ Թիբիլովը, ներկայիս խոսնակ Անատոլի Բիբիլովն ու տեղի Պետանվտանգության կոմիտեի աշխատակից Ալան Գագլոևը:

Ինչպես հաղորդում է «Ռես» տեղեկատվական գործակալությունը, «եթերի ձախողման պատճառն այն է, որ թեկնածուներից մեկը՝ Անատոլի Բիբիլովը, չի համաձայնել «Իռ» հեռուստառադիոընկերության ղեկավարության հետ ուղիղ եթերի ժամանակ տաղավարում մասնակիցների նստելու կարգի շուրջ: Իսկ ՊԱԿ-ի աշխատակից Ալան Գագլոևը, որը նույնպես թեկնածու է, հրաժարվել է նստել այնտեղ, որտեղ ցանկացել է Բիբիլովը»:

Նախագահի թեկնածուներից զատ դեբատներին պետք է մասնակցեին նաև թեկնածուների վստահված անձինք:

Հարավօս բլոգեր Ալան Պարաստաևը դրական բան է գտել այդ միջադեպում: «Կավկազսկի ուզելի» իր բլոգում նա փաստարկներ է բերել:

• «Մի փոքր բազմազանություն. ո՞վ էր սպասում նման բանի: Ավելի շուտ սպասում էին ընտրությունների ձախողմանն, այլ ոչ թե դեբատների:

• Դա իրականում պակաս ինֆորմատիվ չէ (քաղաքական առումով), քան կես ժամ ինքնագովերգումն ու նվաստացնող քննադատությունը:

• Յուրաքանչյուր թեկնածու իրեն ցույց տվեց այնպիսին, ինչպես ինքն է իրեն տեսնում. Բիբիլովը բոլորի տեղերը կփոխի, Գագլոևը պարզապես ինքն իրեն ցույց կտա: Թիբիլովը բոլորին կհաշտեցնի:

• Հեռուստաընկերությունում դեբատների համար նոր տաղավար կկառուցեն»:

Այս նախընտրական արշավի ընթացքում «Իռ» հեռուստաընկերության ուղիղ եթերում արդեն մի քանի դեբատ է անցկացվել: Առաջին դեբատին երեք թեկնածու է մասնակցել՝ նախագահ Լեոնիդ Թիբիլովը, խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբիլովն ու ՊԱԿ աշխատակից Ալան Գագլոևը: Հաջորդ երկուսին մի անգամ Թիբիլովը չի մասնակցել, երկրորդ անգամ՝ Բիբիլովը:

Որպես օրինակ նշենք հեռուստադեբատը, որն անցկացվել է 2017թ-ի մարտի 24-ին:

Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում