Երկրի կառավարությունն ամենայն լրջությամբ քննարկում էր նորմալ սանհանգույց չունեցող բոլոր ռեստորանները և լցակայանները «փակելու և սնանկացնելու» հարցը " />

Հանրային զուգարանները Հայաստանում զբոսաշրջության զարգացման գլխավոր խնդիր են հայտարարվել

Երկրի կառավարությունն ամենայն լրջությամբ քննարկում էր նորմալ սանհանգույց չունեցող բոլոր ռեստորանները և լցակայանները «փակելու և սնանկացնելու» հարցը

զբոսաշրջությունը Հայաստանում, Նիկոլ Փաշինյան, հանգիստ Հայաստանում, սանհանգույցներ, գազալցակայաններ, ռեստորաններ, հյուրանոցներ

Հայաստանում վճռականորեն անցել են զբոսաշրջության ոլորտի զարգացմանը։ Եվ, ինչպես պարզվել է, այդ ոլորտի գլխավոր խնդիրը հասարակական զուգարաններն են։ Հունվարի 9-ին կառավարության նիստն անսպասելի երկար և լուրջ քննարկում էր այս հարցը։

Վարչապետն առաջարկել է փակել բոլոր ռեստորաններն ու լցակայանները, որոնցում նորմալ սանհանգույցներ չկան։

______________________________________________________________________________________________

2019․ լոուքոսթերների տարի Հայաստանում

Զբոսաշրջիկները սկսել են ավելի շատ փող ծախսել Հայաստանում

Հարյուրավոր տեխնոլոգիական ձեռնարկություններ և նոր օդանավակայան․ Հայաստանի հարավային շրջանի զարգացման քայլեր

______________________________________________________________________________________________

 Ի՞նչի էր քննարկվում

Քննարկման հիմնական թեման զբոսաշրջության ոլորտի վիճակն ու զարգացման հնարավոր ուղիներն էին։

Երկրի բոլոր կառավարությունները զբոսաշրջությունը հայտարարել են տնտեսության զարգացման հեռանկարներից մեկը։ Հայաստանի նոր, «հեղափոխական» կառավարությունը, որն իշխանության է եկել 2018 թ-ի գարնանը, նույնպես փորձում է այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հասել է նրան, որ 2020 թ-ից Հայասատն են սկսել թռչել լոուքոսթեր՝ բոյւջետային ավիաընկերությունները։ Եվ այժմ սպասվում է ոչ միայն երկրի քաղաքացիների հաճախակի մեկնում եվրոպական երկրներ, այլ նաև զբասաշրջիկների ավելի զգալի հոսք Հայաստան։

Խոսքը առաջին եվրոպական լոուքոսթեր Ryanair-ի մասին է, որը հունվարից սկսել է առաջին ուղիղ չվերթները դեպի Հռոմ և Միլան։ Իսկ ապրիլի երեքից ևս մեկ բյուջետային ավիաընկերություն՝ Wizz Air-ը, չվերթներ կիրականացնի Երևանից Վիլնյուս և Վիեննա։

Այս համատեքստում վարչապետը հայտարարել է, որ տուրիզմի զարգացման նպատակ ունեցող Հայաստանի ամենամեծ խնդիրներից մեկը հանրային զուգարանների վիճակն է։ Ըստ Փաշինյանի՝ դա ոչ միայն հիգիենայի և մաքրության, այլև երկրի քաղաքակիրթ լինելու ցուցանիշ է․

«Տեսնում ես՝ որևէ տեղ բացված է 5-հարկանի ռեստորան, որտեղ աթոռները ոսկեջրած են և այլն, բայց երբ զուգարանի դուռը բացում, ներս ես մտնում, քեզ թվում է, թե, ասենք, աղետյալ ինչ-որ մի շրջանում ես գտնվում: Մարդիկ 100 հազար դոլար են ներդնում ինչ-որ մի շենք կառուցելու համար, ու հետո հասկանում ես, որ ալարել են 200 դոլար ներդնեն, որ այդ տարածքը սանհանգույց ունենա՝ ոչ միայն մաքուր լինելու առումով, այլև քաղաքաշինության առումով: Ընդ որում այդտեղ էլ պետք է ստանդարտներ ունենանք: Այսինքն՝ մենք պետք է մարդկանց հստակ ասենք՝ չի կարելի 500 հազար դոլարանոց շինություն կառուցել, ռեստորան կառուցել և ենթադրենք ալարել 50 դոլար ավելի ծախսել պատշաճ սանհանգույց ունենալու համար»։

Ընդ որում, կառավարությունը չի սահմանափակվել ռեստորաններում զուգարանների վիճակի քննարկմամբ։ Քննարկման առանձին թեմա են դարձել ավտոմոբիլային գազալցակայանների սանհանգույցները։

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարար Սուրեն Պապիկյանը պատմել է, որ բոլոր գազալցակայաններում, որոնք միջպետական մայրուղիներում են, ստուգումներ են անցկացվել։ Արդյունքների համաձայն՝ լցակայանների 80%-ում արդեն նորմալ զուգարաններ կան։

Ի դեպ, նախարարը միաժամանակ նշել է, որ պատժամիջոցներ սահմանելու համար տեսչական մարմնի հնարավորությունները սահմանափակ են։ Օրինակ՝ գերատեսչությունը չի կարող կասեցնել ընկերության գործունեությունը՝ թեև երբեմն դա անհրաժեշտ է։

Կառավարության ղեկավարը հայտարարել է, որ պետական մարմինները պետք է գործարարների հետ խոսեն ավելի կոշտ լեզվով, քանի որ դա երկրի վարկանիշի հարց է։

«Եթե դրանք չեն համապատասխանում պահանջվող չափանիշներին, ապա պետք է փակվեն», – ասել է Փաշինյանը՝ հանձնարարելով ժամանակավորապես դադարեցնել բոլոր հաստատությունների գործունեությունը, որոնք չեն համապատասխանում Հայաստանում սահմանված նորմերին։

Էլ ի՞նչը կարող է փչացնել զբոսաշրջիկների տպավորությունները

Երկրի նախարարներն ու վարչապետն աննախադեպ քննարկման ժամանակ անդրադարձել են նաև տաքսու անբարեխիղճ վարորդներին, որոնք կարող են զբոսաշրջիկից աննորմալ բարձր ուղեվարձ պահանջել։

Արդյունքում՝ վարչապետ Փաշինյանը հայտարարել է․

 «Ընդհանրապես, դեռ օդանավակայաններում կարելի է հանդիպել տեսարանների, որտեղ անցագրային տարածքից դուրս եկող մարդիկ ենթարկվում են խմբակային հարձակումների տարբեր ծառայություններ առաջարկողների կողմից: Այստեղ 1000 դրամ ավել-պակաս տանելու խնդիր չէ: ՀՀ ժամանող զբոսաշրջիկների համար պետք է պատրաստվեն տեղեկատվական թերթիկներ՝ տաքսիների մոտավոր գների մասին, ամեն ինչի մոտավոր գների մասին, ընդհուպ՝ առավել քաղաքակիրթ տաքսի ծառայություններից օգտվելու տարբերակների եւ հնարավորությունների մասին»։


Կարդալ ավելին JAMnews-ում