Նրանց թվում է պատգամավորներից մեկի որդին, իսկ բիզնեսը պատկանում է պատգամավորի եղբորը։ Սոցցանցերում մարդիկ չարախնդում են " />

Ադրբեջանում հանգստյան գոտու աշխատակիցները ծեծել են հարկային ստուգումներով եկածներին

Նրանց թվում է պատգամավորներից մեկի որդին, իսկ բիզնեսը պատկանում է պատգամավորի եղբորը։ Սոցցանցերում մարդիկ չարախնդում են

Լուսանկարը՝ Ulduztourism.az

Ադրբեջանցի պատգամավոր Իգբալ Մամեդովի եղբորը պատկանող «Relax» հանգստյան կենտրոնի մի քանի աշխատակից ձերբակալվել է հարկերի նախարարության ներկայացուցիչների վրա հարձակման համար։ Ձերբակալվածների թվում է նաև պատգամավորի որդին։

• Օլիգարխի հարազատ գյուղը․ լեգենդ՝ վրացական երազանքի մասին

• Լքված դրախտ․ ի՞նչ ճակատագիր է ունեցել Ցխալտուբո վրացական նախկին հանգստավայրը

Չկայացած ստուգում

«Relax» հանգստի կենտրոնը գտնվում է Ադրբեջանի հարավ-արևելքում տեղակայված Լեռիկի շրջանում։

Օգոստոսի 16-ին այդտեղ էին եկել հարկերի նախարարության ներկայացուցիչները՝ ստուգումներ անցկացնելու։ Նախարարությունը կասկածում էր, որ «Relax»-ը նվազեցնում է իր եկամուտներն ու խուսափում հարկերից։ Այսպես, 2019թ-ին նրանք պետբյուջեն են վճարել ընդամենը 972 մանաթ ($600-ից պակաս գումար)։ Հաշվի առնելով հանգստի կենտրոնի չափսերն ու գները՝ դա ակնհայտորեն քիչ է։

Սակայն հանգստյան կենտրոն նախարարության ներկայցուցիչներին թույլ չեն տվել մտնել։ Ավելին, նրանց ծեծել են կենտրոնի աշխատակիցները։

Գործով զբաղվում է դատախազությունը, հանգստի կենտրոնի վարչակազմից վեց մարդ է ձերբակալվել պաշտոնեական լիազորությունների գերազանցման և իշխանության ներկայացուցիչների վրա հարձակման համար։

Պատգամավորը լռում է, հասարակությունը՝ չարախնդում

Միանգամից հայտնի է դարձել, որ խոսքը գնում է պատգամավոր Իգբալ Մամեդովի ազգականների մասին։ Այդ պատճառով էլ նորությունը մեծ արձագանք է առաջացրել հասարակությունում։

Պատգամավորը հաստատել է, որ այդ կենտրոնի տերն իր եղբայր Չինգիզ Մամեդովն է, սակայն իր որդու մասին ոչինչ չի ասել։

«Ես խորապես ափսոսում եմ կատարվածի համար և դատապարտում կենտրոնի աշխատակիցների գործողությունները։ Հարկերի նախարարության անցկացրած հետաքննությանն աջակցելու համար վերստուգիչ հանձնաժողով կներկայացվեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը», ասել է Իգբալ Մամեդովը։

Սոցցանցերում մարդիկ չեն անթաքույց չարախնդում են․

«Ամոթ ու խայտառակություն։ Լրիվ լկտիացել է մեր կեղծ էլիտան»;

«Հերիք չէ հանգստյան կենտրոնը կառուցվել է գողացված գումարներով, հարկերն էլ չեն ուզում վճարել։ Դե, իսկ հիմա նրանց ցույց կտան, երբ ստուգումները սկսվեն»;

«Այս բոլոր ձերբակալությունները պարզապես շոու են, առանձնապես մի ուրախացեք»։

Որոշ օգտատերեր էլ կիսվել են «Relax»-ում իրենց հանգստի փորձով և բողոքել վատ սպասարկումից և թանկությունից։ 


Կարդալ ավելին JAMnews-ում