Դա կարևոր է, քանի որ անցյալ տարի Հայաստանի դահուկորդը քիչ էր մնացել զրկվեր Փհենչհանի Օլիմպիադայի մասնակցությունից, քանի որ դահուկներ չուներ " />

Հայ մարզիկները Սարաևոյի Պատանեկան օլիմպիադայից առաջ նոր հաներձանք և համազգեստ են ստացել

Դա կարևոր է, քանի որ անցյալ տարի Հայաստանի դահուկորդը քիչ էր մնացել զրկվեր Փհենչհանի Օլիմպիադայի մասնակցությունից, քանի որ դահուկներ չուներ

Հայ մարզիկները, որոնք հանդես են գալիս ձմեռային մարզաձևերում, Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոն մեկնելուց առաջ ստացել են նոր համաձգեստ և անհրաժեշտ հանդերձանք։

Սարաևոյում Եվրոպական  պատանեկան օլիմպիդան կսկսվի փետրվարի 9-ին։ Հայաստանը կներկայացնի հինգ մարզիկ։ Նրանք արդեն նոր հանդերձանք են ստացել Հայաստանի օլիմպիական կոմիտեի ղեկավար՝ Գագիկ Ծառուկյանից։

Ինչո՞ւ է դա կարևոր

Եվրոպական պատանեկան օլիմպիական խաղերի նոր հանդերձանքը Հայաստանի հավաքականին կապահովագրի այն խնդրից, որին մարզիկները բախվել էին մեկ տարի առաջ։ Այն ժամանակ Օլիմպիական խաղերի մասնակիցներից մեկը մրցաշարին մասնակցում էր մեկ զույգ հին դահուկներով, որոնք կոտրվել էին առաջին իսկ մարզման ժամանակ։

Հայ դահուկորդն Օլիմպիական խաղերին է մեկնել մեկ զույգ հին դահուկներով

«Սիմֆոնիկ» ավտոբուս

11 հիանալի առցանց դասընթացներ

Ի՞նչ էր տեղի ունեցել 2018 թ-ին

Մեկ տարի առաջ չինական Պհենչհան քաղաքում պետք է հանդես գար հայաստանցի երեք մարզիկ։ Նրանցից մեկը՝ դահուկորդ Աշոտ Կարապետյանը, քիչ էր մնացել՝ զրկվեր խաղերին մասնակցությունից, քանի որ նրա դահուկները կոտրվել էին մրցաշարի մեկնարկից առաջ։ Եվ մարզիկը երկրորդ զույգը չէր ունեցել։

Հայկական լրատվամիջոցներն այն ժամանակ մեջբերում էին Աշոտ Կարապետյանի խոսքերը, որը վրդովմունք էր արտահայտել ստեղծված իրավիճակի վերաբերյալ․

«Ինչո՞ւ ես պետք է դահուկ չունենամ: Գնում եմ՝ այստեղ, որպեսզի հագուստը վերցնեմ, տեսնում եմ՝ չկա հագուստ, որի վրա գրված է «Հայաստան», ասում են՝ վերջին պահին են անունդ տվել, չենք հասցրել քո չափով հագուստ պատրաստել: Ես ունեմ հագուստ, հետս բերել եմ։ Ջարդած դահուկներով էլ օլիմպիական միավորներ վաստակեցի, Հայաստանի առաջնությունում հաղթեցի: Ես չեմ նեղվում, միշտ էլ քշելու եմ, միշտ էլ հաղթելու եմ»։

Դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը պարզաբանել էր․ դահուկներ պատվիրվել էին, սակայն ավստրիական ընկերությունը վերջին պահին հրաժարվել էր դրանք Հարավային Կորեա ուղարկել։ Արդյունքում, խնդիրն, այնուամենայնիվ, լուծվել էր, և մարզիկը մասնակցել էր մրցաշարին։ Նրա համար Ռուսաստանից շտապ նոր դահուկներ էին պատվիրել։

Ի՞նչ է Եվրոպական պատանեկան օլիմպիական փառատոնը

Եվրոպական պատանեկան օլիմպիական փառատոնը միջազգային համալիր մրցաշար է 48 երկրի երիտասարդ մարզիկների շրջանում, որոնք անդամակցում են Եվրոպական օլիմպիական կոմիտեներին։ Փառատոնն անցկացվում է երկու տարին մեկ։ Գոյություն ունի ամառային և ձմեռային փառատոն, որոնք անցկացվում են մեկ տարվա ընթացքում։ Առաջին ամառային փառատոնն անցկացվել է 1991թ-ին, ձմեռայինը՝ երկու տարի անց։


Կարդալ ավելին JAMnews-ում