Գյուղատնտեսության նախարարը խոստացավ լուծել խնդիրը" />

Հայ խաղողագործները փակել են մայրուղին և պահանջում են բարձրացնել մթերման գները

Գյուղատնտեսության նախարարը խոստացավ լուծել խնդիրը

Հայ խաղողագործներն արդեն երկրորդ օրն է, ինչ բողոքում են խաղողի մթերման գներից: Նախօրեին նրանք հավաքվել էին Երևանի «Արարատ» կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղի շենքի մոտ, այնուհետև՝ փակել Երևան-Արմավիր մայրուղին: Ցուցարարների և վարորդների միջև ժամանակ առ ժամանակ բախումներ էին լինում: Ճանապարհային երթևեկությունը հաջողվել է վերականգնել միայն երեկոյան:

Ֆերմերները պահանջում են 140 դրամի (30 ցենտից պակաս) փոխարեն սահմանել ավելի վաղ խոստացված 160 դրամ (33 ցենտը) գինը: Ձեռնարկությունների ղեկավարներն, իրենց հերթին, նշում են, որ նրանք, առանց այդ էլ, գները 10 դրամով բարձրացրել են, և գների հետագա բարձրացումն անհնար են համարում:

Բողոքի ցույցի մասնակիցներն ասում են, որ իրենց համար ձեռնտու չէ մթերողներին նշված գնով խաղող հանձնելը:

Այսօր խաղողագործների հետ հանդիպել է գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը: Նա խոստացել է հարցը քննարել ձեռնարկությունների ղեկավարների հետ և լուծել խնդիրը: Դրանից հետո ֆերմերները ժամանակավորապես դադարեցրել են բողոքի ցույցը:


Կարդալ ավելին JAMnews-ում