Նրանց զանգահարելու են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից և միջոցառումից մեկ օր առաջ տոմսեր են առաջարկելու" />

Հայ թոշակառուները կարող են անվճար այցելել համերգասրահներ և թատրոններ

Նրանց զանգահարելու են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից և միջոցառումից մեկ օր առաջ տոմսեր են առաջարկելու

Հայաստանում կենսաթոշակառուներն այսուհետ կարող են ներկա գտնվել համերգների և թատերական ներկայացումների

Ո՞ւմ մտահղացումն է սա 

Նախաձեռնությունը պատկանում է մշակույթի և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարություններին: Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն այսօր համապատասխան միջկառավարական համաձայնագիր են ստորագրել:

Լիլիթ Մակունցը հայտարարել է, որ նախագծի հիմնական նպատակը տարեց մարդկանց կյանքը հարստացնելն է:

«Մշտապես, երբ ճամփորդել եմ, այն տպավորությունն եմ ունեցել, որ արտերկրում, հատկապես եվրոպական երկրներում թոշակի անցած տարեց մարդիկ հենց այդ տարիքում են սկսում վայելել կյանքը: Մենք եկանք այն եզրակացության, որ եղած միջոցներով նման պայմաններ ստեղծենք հայաստանաբնակ մեր թոշակառուների համար»:

Նա հաղորդել է նաև, որ բոլոր պայմանավորվածությունները կան. բոլոր թատրոնների ղեկավարները պատրաստ են այդ ծրագրի շրջանակում տոմսեր տրամադրել: Գրանցված քանակ չկա, սակայն, կախված հստակ դահլիճում տեղերի քանակից, թոշակառուներին կտրամադրվի տոմսերի ընդհանուր քանակի 2,5-ից մինչև 20 տոկոսը:

«Թոշակառուներն ավելիին են արժանի, և դա այն նվազագույնն է, որ այսօր կարող են անել նրանց համար մեր գերատեսչությունները», – ասել է Մանե Թանդիլյանը:

Առաջին ներկայացումներին թոշակառուները կարող են ներկա գտնվել արդեն նոյեմբերի 8-ից:

Բիզնեսի նոր տեսակ Հայաստանում, որը սոցիալական հարցեր է լուծում և օգնում է մարդկանց

Կույր երաժիշտները և նրանց բացառիկ նախագիծը Հայաստանում 

Քանի՞ թոշակառու կօգտվի ծրագրից

Ըստ նախնական հաշվարկների՝ յուրաքանչյուր ամիս մոտ երկու հազար թոշակառու կարող է օգտվել ծրագրից: Տոմսերը բաշխելու է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Ընդ որում, ներկայացումից կամ համերգից առաջ թոշակառուներին կզանգահարեն նախարարությունից և կհարցնեն, թե արդյոք նա ցանկանում է այցելել միջոցառումը:

Ըստ վերջին տվյալների՝ Հայաստանում մոտ 446 հազար թաշակառու կա:


Կարդալ ավելին JAMnews-ում