Օյուբ Թիթիևը դատապարտվել էր թմրանյութերի պահպանման համար։ Իրավապահ կազմակերպությունները նրան քաղբանտարկյալ էին ճանաչել" />

Հայտնի չեչեն իրավապաշտպանին վաղաժամկետ ազատ են արձակել կալանքից

Օյուբ Թիթիևը դատապարտվել էր թմրանյութերի պահպանման համար։ Իրավապահ կազմակերպությունները նրան քաղբանտարկյալ էին ճանաչել

Չեչնիայի հանրապետության դատարանը բավարարել է չեչեն իրավապաշտպան, «Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպության Չեչնիայի մասնաճյուղի ղեկավար Օյուբ Թիթիևին պայմանական վաղաժամկետ ազատ արձակման մասին միջնորդությունը։

Թիթիևը բանտում էր թմրանյութերի պահպանման համար։ Ինչպես «Նովայա գազետային» հաղորդել է փատսբան Պյոտր Զայիկինը, դատարանի վճիռն ուժի մեջ կմտնի տասն օրից, հետևաբար, իրավապաշտպանն ազատ կարձակվի հունիսի 21-ին։

Վախեցած ծնողները հրաժարվում են երեխաներից․ Չեչնիայում հետապնդում են ոչ միայն իրավապաշտպաններին և ԼԳԲՏ-ներկայացուցիչներին, այլև դեռահասներին

Իրավապաշտպան Օյուբ Թիթիևը։ Լուսանկարն՝ Օլգա Բոբրովայի/ «Նովայա գազետա»

Իրավապաշտպանին կալանքից ազատ արձակելը ողջունել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը։

«Պատիժը պետք է ծառայի որպես մարդու ուղղման և նրան ազատություն վերադարձնելու միջոց, որ նա ունակ  և օգտակար լինի ընտանիքին և հասարակարությանն, այլ ոչ թե նրան ռեցիդիվիստի վերածելու համար։ Եթե դատարանն առաջին իսկ անգամից հնարավոր է համարել վաղաժամկետ ազատ արձակել Թիթիևին, վստահ եմ, որ քննվել են բոլոր հանգամանքներն ու անաչառ վճիռ է կայացվել», – գրել է նա։

Չեչնիայի դատարանը 2019 թ-ի մարտին Օյուբ Թիթիևին դատապարտել էր չորս տարվա ազատազրկման խոշոր չափի թմրանյութերի պահպանման գործով։ Դատարանում ասված իր վերջին խոսքում Թիթիևը հայտարարել էր, որ անմեղ է, որ քրեական հետապնդումը կապված է իր իրավապաշտպան գործունեության հետ։ 

Օյուբ Թիթիևին ձերբակալել էին 2018թի հունվարի 9-ին Չեչնիայում, երբ նա ատամնաբույժի էր գնում։ Ոստիկանության աշխատակիցներն իրավապաշտպանի մեքենայում իբր 200 գրամ մարիխուանա էին հայտնաբերել։

Նրա պաշտպանը պնդում է, որ թմրանյութերը գցվել են մեքենա, իսկ նրա դեմ գործը սարքվել է քաղաքական դրդապատճառներով՝ «Մեմորիալի» իրավապաշտպան լինելու և հետաքննական աշխատանքների մասնակցելու պատճառով։

Ի պաշտպանություն Թիթիևի՝ բազմիցս հայտարարություններ են արել հայտնի ռուս և միջազգային գործիչներ, իսկ նրա քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջով հանդես է եկել Եվրախորհրդարանն ու ԱՄՆ Պետական դեպարտամենտը։


Կարդալ ավելին JAMnews-ում