Արդյունքում Մարկ Ցուկերբերգի ընկերությունը մոտ 6 մլրդ դոլար է կորցրել" />

Հայտնի է դարձել ֆեյսբուքյան ավելի քան 50 մլն օգտատերերի տվյալների արտահոսքի մասին

Արդյունքում Մարկ Ցուկերբերգի ընկերությունը մոտ 6 մլրդ դոլար է կորցրել

The New York Times-ը պատմել է այն մասին, որ 2015թ-ին Cambridge Analytica ընկերությանը հայտնի են դարձել Ֆեյսբուքի ավելի քան 50 մլն օգտատերերի տվյալները:

Դրանից մեկ տարի առաջ ընկերությունը 800 հազար դոլար էր վճարել մի հավելվածի մշակման համար, որն օգտատերերին առաջարկում էր || «անձի տեսակի որոշման» թեստ անցնել: Ընդ որում, հավելվածը «օգտատերերի անձնական տվյալները բացառապես գիտական նպատակներով օգտագործելու» թույլտվություն էր խնդրում: Ինչպես ավելի ուշ պարզվել էր, հավելվածի համար հասանելի էին դառնում ոչ միայն թեստն անցած օգտատերերի տվյալներն, այլ նաև նրանց ընկերների:

Cambridge Analytica-ի մասնագետները կարողացել են օգտագործել այդ տվյալները մոտ 30մլն ամերիկյան ընտրողների նկարագրությունը ստանալու համար՝ հաշվի առնելով նրանց հետաքրքրությունները, քաղաքական նախընտրությունները, բնավորության գծերը և այլ տվյալները, որոնք կարելի է ստանալ սոցցանցերում գրանցված էջերի վերլուծության արդյունքում: Ավելի ուշ այդ տեղեկատվությունն օգտագործվել է այն ժամանակ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի շտաբի կողից նպատակային քաղաքական գովազդի համար:

Canbridge Analytica-ի ներկայացուցիչները կտրականապես հերքում են ֆեյսբուքյան օգտատերերի տվյալների ապօրինի ստացումը, սակայն ամերիկյան իշխանություններն այդ առումով կասկածներ ունեն: ԱՄՆ Կոնգրեսի մի քանի ներկայացուցիչներ արդեն պահանջել են, որպեսզի Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն այդ հարցով Կոնգրեսում ցուցմունքով հանդես գա:

Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդել են նաև, որ մարտի 19-ին՝ NYT հետազոտության հրապարակումից հետո, Ֆեյսբուքի արժեթղթերն արժեզրկվել են 8 տոկոսով, ինչը մոտ 6 մլրդ դոլար է կազմում:


Կարդալ ավելին JAMnews-ում