Հայկ Մարությանը խոստանում է լուծել քաղաքի ամենակենսական խնդիրը՝ տրանսպորտի հարցը․ և մտադիր է զաբղվել մետրոյի նոր կայարանների կառուցման հարցով " />

Հայտնի դերասանը ստանձնել է Երևանի քաղաքապետի պարտականությունները

Հայկ Մարությանը խոստանում է լուծել քաղաքի ամենակենսական խնդիրը՝ տրանսպորտի հարցը․ և մտադիր է զաբղվել մետրոյի նոր կայարանների կառուցման հարցով

Կայացել է Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը։ Ավանդույթի համաձայն՝ նիստը բացել է ավագանու ամենաավագ անդամը։ Այժմ դա Լիլիթ Պիպոյանն է, որը ներկայացնում է «Իմ քայլը» դաշինքը։ Նախատեսված օրակարգի համաձայն, նա նախագահությունը փոխանցել է նոր քաղաքապետին՝ «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Հայկ Մարությանին։

Ավագանու առաջին որոշումները

Առաջին նիստին քաղաքային ինքնակառավարման մարմնի անդամները միաձայն որոշել են հոկտեմբերի 13-ին քաղաքապետի երդմնակալության արարողությունն անցկացնել։

Ընտրվել են նաև քաղաքապետի տեղակալները, մշտական հանձնաժողովների ղեկավարները։

Քաղաքապետի լիզորությունները ստանձնած Մարությանը հայտարարել է, որ բոլորը պետք է աշխատեն ի շահ քաղաքի՝ անկախ կուսակցական պատկանելիությունից։

«Այստեղ դուք պետք է առանց դանդաղելու և ամաչելու հնչեցնեք երևանցիներին հուզող հարցերն, իսկ մենք պետք է գտնենք դրանց լուծումները»։

Ո՞վ է դարձել Երևանի նոր քաղաքապետ

Հայկ Մարությանը Հայաստանում հայտնի կատակերգու դերասան է։ Նա նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում։ Սակայն վերջին ժամանակներս Մարությանն ակտիվորեն մասնակցել է նաև երկրի քաղաքական կյանքին, մասնավորապես,  նախորդ իշխանությունների դեմ քաղաքացիական անհնազանդության ակցիաներին։ Հայկ Մարությանը հեղափոխության օրերին գտնվել է դրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կողքին և աջակցել նրան։

Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները որոշել են, որ հենց Հայկ Մարությանը պետք է դառնա Երևանի քաղաքապետի թեկնածու։ Այդ կապալցությամբ նա առաջին տեղն էր զբաղեցնում «Իմ քայլը» դաշինքի ընտրացուցակում։ Ըստ սեպտեմբերի 23-ին անցկացված ընտրությունների արդյունքի, դաշինքը հավաքել է ձայների 80%-ից ավելին և ավագանիում զբաղեցրել 57 տեղ, իսկ Հայկ Մարությանն, ինքնաբերաբար, դարձել է քաղաքապետ առանց ավագանու լրացուցիչ քվեարկության։

Ըստ օրենսդրության՝ քաղաքապետ է դառնում ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժի ընտրացուցակի առաջին համարը, որը ստանում է մանդատների 40 տոկոսը և ավելին։

Հայկ Մարությանի խոստումները

Երևանի նորընտիր քաղաքապետը խոստանում է լուծել քաղաքի ամենակենսական խնդիրը՝ տրանսպորտի հարցը։ Նա առաջարկում է տրանսպրտի միասնական համակարգ ստեղծել՝ առանց երթուղայինների և գծատերերի։ Ծրագրի իրականացումն, ըստ Մարությանի, մեկից երեք տարի կտևի։

Նա մտադիր է նաև մետրոյի նոր կայարանների շինարարություն նախաձեռնել, ինչը զգալիորեն կնվազեցնի քաղաքի կենտրոնական փողոցների ծանրաբեռնվածությունը։ Ամենաակտիվ ժամերին Երևանում մշտապես խցանումներ են առաջանում։ Սակայն դեռևս պարզ չէ, թե որտեղից է քաղաքապետը պատրաստվում գումար գտնել մետրոյի կայարանների կառուցման համար։

Նա վարչապետի մարդն է

Հայկ Մարությանն ընտրարշավի ընթացքում ընկալվում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի պրիզմայով։ Եվ պետության ղեկավարը նույնպես ակտիվորեն մասնակցում էր նախընտրական արշավին և սատարում Մարությանին։

Արդյունքում՝ Երևանի ավագանու ընտրությունները վերածվեցին Հայաստանի նոր իշխանություններին վստահություն արտահայտելու հանրաքվեի։ Ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյնը հայտարարեց նաև, որ իրենց օգտին տրված քվեների քանակի մեծությունը խոսում է այն մասին, որ երկրում քաղաքական ուժերի հարաբերակցությունը փոխվել է։

Բանն այն է, որ մայրաքաղաքում է բնակվում երկրի բնակիչների գրեթե կեսը։ Հետևաբար, փորձագետներն էլ են նշել, որ տվյալ պահին խորհրդարանական ընտրությունների անցկացման պարագայում քաղաքացիների մեծ մասն իր ձայնը կտա նոր իշխանություններին։

Ինչո՞ւ հեռացավ նախորդ քաղաքապետ Տարոն Մարգարյանը

Հայաստանի մայրաքաղաքում 2018թ-ի գարնանը տեղի ունեցած հեղափոխությունից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ սկսվեցին:

Այդ իրադարձություններից մեկ ամիս անց Տարոն Մարգարյանով արդեն սկսեց զբաղվել Ազգային անվտանգության ծառայությունը: Պարզվեց, որ քաղաքապետարանում կաշառք են վերցրել գույքի շինարարության և ձևակերպման համար:

Այնուհետև Հայաստանում ակտիվորեն քննարկվում էր Տարոն Մարգարյանի հետ կապված կոռուպցիոն սկանդալը: Լրագրողները հետաքննություն անցկացրին Մարգարյանի չհայտարարգրված եկամուտների մասին: Հետաքննության հեղինակներն այն եզրակացության եկան, որ քաղաքապետին իր աշխատավարձով 210 տարի պետք կլիներ նման կարողություն կուտակելու համար: Լրագրողները նյութերը փոխանցեցին ԱԱԾ-ին, իսկ Երևանում կրկին ցույցեր սկսվեցին:

Կարդացեք նաև. Ասք Երևանի քաղաքապետի հրաժարականի մասին՝ բոլոր մանրամասներով

Երկու ամիս դիմադրելուց հետո հուլիսի 9-ին Տարոն Մարգարյանն հրաժարական տվեց: Մինչ այսօր նա լրագրողների առջև չի հայտնվել և բացատրություններ չի տվել իր հասցեին հնչած ոչ մի մեղադրանքի առնչությամբ:

Հրաժարականից հետո նախկին քաղաքապետը ևս մեկ անգամ հարցաքննվել է ԱԱԾ-ում և պարտավորվել բյուջե վերադարձնել մոտ 3 մլն դոլար:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում